Ջորջ և Ամալ Քլունիներին նկատել են Կոմո լճի ափին ռոմանտիկ ժամադրության ժամանակ։ 65-ամյա հոլիվուդյան դերասանն ու 48-ամյա մարդու իրավունքների պաշտպանը, որոնց վերջերս ստիպված են եղել շտապ տարհանել Ֆրանսիայում գտնվող իրենց տնից, մասնակցել են հայտնի Պասալակվա վիլլայում անցկացված բարձրաշխարհիկ միջոցառմանը։

Երեկոյի համար զույգը ընտրել էր փղոսկրե գույնի ներդաշնակ կերպարներ. Ջորջը նախընտրել էր կարճաթև, ազատ ոճի վերնաշապիկ՝ համադրված տաբատի հետ, իսկ միագույն կերպարը լրացրել էր դասական լոֆերներով։ Ամալը հիասքանչ տեսք ուներ մինչև հատակ հասնող, նուրբ ու թեթև կտորից կարված, խոր դեկոլտեով զգեստով։

Նավակից իջնելիս նա ձեռքում պահում էր փոքրիկ ծաղկեփունջ, որը նրան նվիրել էին որպես հաճելի ժեստ։ Հարսանեկան տրամադրություն հաղորդող իր կերպարը Ամալը լրացրել էր մեծ կախվող ականջօղերով, խոշոր ապարանջաններով և արծաթագույն, բարակ կապերով սանդալներով։

Հիշեցնենք, որ աստղային զույգը՝ իննամյա երկվորյակներ Էլլայի և Ալեքսանդրի ծնողները, ամառային հանգիստը ավանդաբար անցկացնում է Իտալիայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է