Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Շոումեն Էմիլ Կարատը՝ շոու-բիզնեսի մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

19:15, 8 մարտի

Համերգային, երաժշտական ու ժամանցային հաղորդումների վարող, բեմադրող-ռեժիսոր Էմիլ Կարատը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ներկայացրել է հայկական շոու-բիզնեսի մասին մտքերը, ինչպես նաեւ խոսել ճանաչված երգչուհի Էռնա Յուզբաշյանի համերգի մասին, որը, իբր, կենդանի հնչողությամբ չի եղել:

Օգտվելով առիթից՝ Էմիլին խնդրեցինք պատմել իր ստեղծագործական կյանքի մասին, ապագայի ծրագրերի, քանի որ, ինչպես հայտնի է, նրա ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտերկրում: Էմիլ Կարատը «Ռուսական պարահանդես» հաղորդման (Փարիզ), «Միսս Եվրասիա» մրցույթի, «Հրաշքների եղանակ», «Ռուսաստանի հարսնացուն», «80-ականների կայսրություն», «Ջազի կայսրություն» եւ այլ շոուների բեմադրող-ռեժիսորն է: Կարատի «Գիշերային Պրահայի հեքիաթը», «Արեւելյան գիշերը», «Ֆրանսիական գիշերը» մյուզիքլները տարբեր ժամանակներում ճանաչվել են որպես Տարվա լավագույն շոու: Բացի այդ, Էմիլը կազմակերպել էր Music Week in Yerevan հրաշալի փառատոնը, որը կայացավ 2013 թվականին, Երեւանում:

Էմիլ, Դուք ներկայանում եք տարբեր ճաշակի հանդիսատեսի: Երգեր եք գրում, ներկայացումներ բեմադրում, միջոցառումներ եք կազմակերպում ու նույնիսկ երգում եք: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել այս ամենը:

Ես այս ամենն այլ կերպ կբնորոշեի: Ես ստեղծագործական մի քանի ուղղվածություն ունեմ եւ դրանք թելադրված են ոչ միայն հնարավորություններով, կրթությամբ ու փորձով, այլ ներքին պահանջարկով, որն էլ այսպիսի արդյունքների է հանգեցնում: Ստեղծագործող մարդու համար այդ նորմալ է: Բայց, նախեւառաջ, ես «գործողությունների» ռեժիսոր ու սցենարիստ եմ: Լինի այդ համերգ, բեմականացված տեսարան, տեսանյութ, մյուզիքլ, մասնավոր միջոցառում, թե՝ կորպորատիվ երեկույթ: Ստեղծագործական արտադրանք բեմադրելը՝ սկզբից մինչեւ վարագույրի իջնելը, իմ սիրելի աշխատանքն է: Իսկ եթե այն նաեւ լավ է ֆինանսավորվում՝ հետաքրքիր ու վառ արդյունք ստանալու նպատակով, ապա այդ իմ ամենասիրելի աշխատանքն է:

Իսկ հիմա ի՞նչ նախագծերի ուղղությամբ եք աշխատում:

Այժմ Մոսկվայում մեծ համերգային ծրագիր ենք պատրաստում. «Գարնան ձայնը»: Այն երգչուհի Սոնայի բեմադրած շոուն է՝ հատուկ հյուրերի մասնակցությամբ, Հայաստանի ու Ռուսաստանի «Ձայն» նախագծերի ճանաչված արտիստներով: Այն կայանալու է ապրիլի սկզբին:

Անցյալ տարվա սեպտեմբերին ներկայացրեցիք Ձեր հեղինակային՝ «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագիծը: Համերգային ծրագրերով հանդես եկան հայտնի արտիստներ ոչ միայն Երեւանից, այլեւ Ռուսաստանից: Այս տարի փառատոնը շարունակություն կունենա՞:

Գիտեք… մի արտահայտություն եմ ուզում ասել, բայց չեմ հիշում, թե ում խոսքերն են. «Արվեստն անշուշտ անհրաժեշտ է, բայց չգիտեմ՝ ինչու»: Նման մի բան: Փառատոն անհրաժեշտ է, որովհետեւ այդ իսկապես տոն էր, որը միացրեց տարբեր ժանրերի երաժշտությունը, միաժամանակ նույն տեղում հավաքեց կատարողներին, երաժիշտներին, ընկերներին ու գործընկերներին: Ես, իհարկե, շատ եմ ցանկանում, որպեսզի փառատոնն ամեն տարի լինի՝ անկախ ամեն ինչից: Տա՛ Աստված: Այն անհրաժեշտ է խելացի, երախտապարտ հանդիսատեսին: Առավել եւս, որ փառատոնը Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների ծրագրերի հետ ծանոթանալու հնարավորություն է:

Ի դեպ, Էռնա Յուզբաշյանի համերգի մասին շատ շշուկներ էին շրջանառվում: Մեջբերեմ մամուլից. «Հնչյունագրի ներքո ելույթը բարկացրեց ունկնդիրներին, երրորդ ստեղծագործությունից հետո հանդիսատեսի շարքերը սկսեցին նոսրանալ եւ շուտով դահլիճն ամբողջությամբ դատարկվեց»: Կմեկնաբանե՞ք:

Այդ սեպտեմբերին Երեւանում կայացած տասը միջոցառումներից մեկի տեսությունն է: Դե ինչ, «տասնյակի» մեջ հայտնվելը վատ չէ: Իսկ եթե ավելի լուրջ…

Ես հիասթափված էի, զարմացած, եթե այլ կերպ չասեմ: Այդ համերգի կողմնակալ, կարծում եմ՝ նաեւ կանխամտածված սուտ լուսաբանում է: Ենթադրում եմ, որ հեղինակը համերգին ներկա չի եղել: Նրա անարդարությունը մեր կողմից չեզոքացվեց, սակայն քանի որ հնչեցրիք այս հարցը, կպարզաբանեմ:

Այդ Էռնա Յուզբաշյանի լավագույն, տաղանդավոր ու լավ մթնոլորտով հագեցած համերգներից մեկն էր, որը հանդիսատեսին ներկայացվեց երգչուհու մենախոսության տեսքով: Դրանում տեղ էին գտել երգչուհու երգացանկի լավագույն երգերը՝ կատարված ժամանակակից սցենարով, իմաստային տեսաշարով ու դեկորացիաներով:

Համերգը կենդանի կատարմամբ անցավ: Բոլորն ականջներ ունեն: Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե «շարքերը նոսրանում էին եւ վերջում դահլիճը դատարկ էր»… սա արդեն չափազանց է:

Գիտեք, շատ եմ ափսոսում, որ մենք չենք նկարահանել նախագծի բոլոր ծրագրերը, այլ միայն գալա-համերգի հեռուստատեսային տարբերակը: Պետք էր նկարահանել փառատոնի բոլոր օրերը: Ժողովրդական երաժշտության օրը հիանալի անցավ, ջազի օրը, էստրադայի օրը… Այդ դեպքում ոչ ոքի խիղճը թույլ չէր տա գրել, որ Էռնայի համերգի ավարտին դահլիճը դատարկ էր:

Այդ դեպքում բոլորը կտեսնեին, որ, հակառակը, ինչպես էր յուրաքանչյուր երգից հետո դահլիճը «բրավո» գոչում, իսկ վերջին՝ «Կանգնեք» երգի ժամանակ դահլիճը մեկ մարդու նման ոտքի կանգնեց: Հետո երգչուհուն բաց չէին թողնում եւ բառացիորեն ծաղիկներով ողողեցին նրան: Ահա թե ինչ կտեսներ հանդիսատեսը, այլ ոչ թե այն, ինչ կարդացել է: Լավ կլիներ հեղինակը հարցներ կամ զարմանքն արտահայտեր այն կապակցությամբ, թե ինչու սովետական հայկական ու ժամանակակից էստրադային երգերը ներկայացնող երգչուհին մինչեւ այժմ Հայաստանի վաստակավոր արտիստների շարքում չէ:

Արդյո՞ք հանդիսատեսն իսկապես հիասթափված էր ամբողջ փառատոնից: Թեեւ, մյուս կողմից, որակյալ երաժշտության պակաս ունեցող Երեւանի համար այդ անկրկնելի իրադարձություն էր

Հիասթափվա՞ծ: Ինչ եք ասում…

Այդ իրականում իրադարձություն էր: Թեկուզ ամեն բան արված չէր, քանի որ մեր թիմը ծրագրում էր, որ եթե անգամ դահլիճները չպայթեին այդ «որակյալ երաժշտության երեսը չտեսած» հանդիսատեսից, սակայն փառատոնը դառնար լավ երաժշտության ու տաղանդավոր միջոցառումների տոն: Իսկ հիասթափված են, հավանաբար, ինչ-որ հարգարժան ռադիոյի հիստերիկ լրագրության տեսակին պատկանող մարդիկ, ովքեր համերգային դահլիճի սպասասրահում հիստերիայի մեջ էին հայտնվել եւ բղավում էին՝ «Ինչո՞ւ է նա (այսինքն՝ ես) համերգը ռուսերեն վարում: Ինչո՞ւ», չցանկանալով նույնիսկ ծանոթանալ համերգի ձեւաչափին, որը երկու լեզվով էր անցնում: Հիասթափված էին, հավանաբար, այն մարդիկ, ովքեր փառատոնի դեմ մեղադրանքներ էին հնչեցնում ու իրենց ռադիոկայաններով անհարգալից մեկնաբանություններ անում:

Բայց… այդ իրենց խնդիրն է:

Եվս մեկ սկանդալ եղավ Մեհրաբովների անվան հետ կապված: Հիշում եմ, հայկական ճանաչված ջազ երաժիշտ Լեւոն Մալխասյանը ելույթ չունեցավ Miraif խմբի համերգին, ինչպես նախատեսված էր, նաեւ՝ ոչ պակաս հայտնի Վահագն Հայրապետյանը

Ես մեկնաբանություն չունեմ: Մարիամ Մեհրաբովան իր հարցազրույցի ընթացքում արդեն փոխանցել է զգացողություններն ու մտքերը: Կարող եմ ասել, որ Մոսկվայից եկած երաժիշտները, ովքեր ներկայացնում էին Ջազի օրը, իրականում չեղյալ էին հայտարարել իրենց համերգի մի քանի հյուրերի հրավերները, որոնց մինչ այդ ներկայացնում էին որպես իրենց մենահամերգի հատուկ հյուրեր:

Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում հայկական շոու-բիզնեսը

Կարծում եմ՝ այն դեռեւս ձեւավորվում է: Մեր արտիստներն արդեն ձգտում են հետաքրքիր լինել, ժամանակակից, իրենց ու իրենց արվեստն ուժեղ ու վառ ներկայացնել:

Իհարկե, ոչ բոլորին է այդ հաջողվում եւ ոչ բոլորն են դրան ձգտում՝ նախընտրելով մնալ «տիպային»-ների շարքերում, տարածված տեմբրով, հայացքներով, շարժումներով, երգերով, տեքստերով, տեսահոլովակներով, կոստյումներով ու սանրվածքներով:

Բայց գլխավորն այն է, որ հայկական էստրադայում հայտնվել են արտիստներ, ովքեր հարգում են ու չեն ճնշում իրենց անհատականությունը:

Մարինա Ադուլյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել