90-ականների ամենահայտնի հիթերը՝ Հայաստանում։ Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Adana Complex-ում տեղի ունեցավ յուրահատուկ աստղային հանդիպում, որի շրջանակում նույն բեմում հանդես եկան 90-ականների համաշխարհային աստղերը՝ Boney M-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Haddaway-ը, ու այդ ժամանակաշրջանում հայկական երգարվեստի ամենասիրված դեմքերը՝ Արման Բարդումյանը, Լիլիթ Կարապետյանը, Գրիշա Աղախանյանը։ Հանդիսատեսին բարձր տրամադրություն հաղորդեցին նաև հայ դիջեյներն ու «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի դեսպան Սիմոնը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հայաստանում նման ձևաչափով և նման մասշտաբով փառատոն, մեր պատկերացմամբ, դեռ չէր եղել։ Այդ պատճառով էլ որոշեցինք ստեղծել մի բան, որը պարզապես հերթական երաժշտական միջոցառումը չէր լինի»,-ասում է համերգի կազմակերպիչ Unity Production-ի համահիմնադիր, տնօրեն և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա խոսքով՝ այս փառատոնը հրաշալի հնարավորություն է տալիս մեկ օրով վերադառնալ 90-ականներ։
«Այդ տարիների շատ երգեր այսօր էլ մարդիկ լսում են, պարում են դրանց ներքո, հիշում են իրենց երիտասարդությունը, ընկերներին, առաջին սիրո պատմությունները, երեկույթները։ Բայց կա մի կարևոր հանգամանք․ այդ սերնդի մեծ մասը երբևէ կենդանի չի տեսել այն արտիստներին, որոնց երգերը տարիներ շարունակ լսել է։
Посмотреть эту публикацию в Instagram
Մենք ուզում ենք այդ հնարավորությունը տալ՝ այս արտիստներին միավորելով մեկ բեմում և հնարավորություն ստեղծելով հանդիսատեսի համար առաջին անգամ Հայաստանում տեսնել նրանց»,-հավելում է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
Իսկ 90-ականների հիթերը, պարզվում է, պահանջված են ոչ միայն մեծահասակների, այլև երիտասարդ սերնդի կողմից։ Փառատոնը միավորել էր տարբեր տարիքի երաժշտասերների, որոնք ոչ միայն եկել էին սիրելի հիթերը հենց հիթմեյքերների մատուցմամբ վայելելու, այլև կրեատիվ մոտեցում էին ցուցաբերել իրենց կերպարներին։ Վառ գույներ, գլխակապեր, փայլուն հագուստ, ծավալուն սանրվածք, լեգինսներ․․․ Հանդիսատեսն արտիստներից ոչ պակաս պատրաստված էր եկել համերգին։ Ամենատպավորիչ look-երի մասին արդեն պատմել ենք NEWS.am STYLE-ի նախորդ անդրադարձում, իսկ արտիստների հետ մեր հարցազրույցերը տեղադրված են մեր ինստագրամյան էջում։
Посмотреть эту публикацию в Instagram
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

























































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով14:27, 21 սեպտեմբերի
Թեյախմության ժամանակ Արքայազն Չարլզի ամոթանքը սարսափեցրել է Ռեյգանին14:13, 21 սեպտեմբերի
Բրուքլին Բեքհեմը ցանկանում է գերազանցել իր ծնողներին իր միլիարդատեր աներոջ օգնությամբ13:35, 21 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջն անճանաչելի է դարձել. 62-ամյա դերասանը հանրությանը ներկայացել է սպիտակած մորուքով՝ երիտասարդ կնոջ ուղեկցությամբ