Deadline-ը հաղորդում է, որ Լոնդոնում կայացած BAFTA մրցանակաբաշխության ժամանակ Թոմ Քրուզը ինքնաբուխ ծափահարությունների է արժանացել՝ արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում արվեստի ուժի և մարդկային ջանքերի մասին ավելի քան վեց րոպե տևողությամբ հուզիչ ելույթ ունենալուց հետո։
BAFTA: Life in Pictures միջոցառման ժամանակ, որտեղ դերասանը լոսել է իր կինոկարիերայի մասին, Քրուզին հարցրել են, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը վերափոխել այն ոլորտը, որին նա նվիրել է իր կյանքը։
Ի պատասխան՝ «Top Gun» և «Mission: Impossible» ֆիլմերի աստղը երկար մենախոսություն է կարդել կինոյում մարդկային վարպետության և մեծ էկրանին ֆիլմեր դիտելու հատուկ ուժի մասին։
«Ոչինչ ավելի կարևոր չէ, քան մարդիկ», - սկսել է Քրուզը՝ բացատրելով, թե ինչու է ինքը այդքան ուժեղ կողմնակից կինոթատրոնների պահպանման և ավանդական ֆիլմերի տարածման։ Դերասանի խոսքով՝ կինոթատրոնները, ամենից առաջ, միավորում են մարդկանց՝ ստեղծելով համատեղ փորձառություն դիտողների համար։ «Ես ոչինչ չունեմ հոսքային հեռարձակման կամ նմանատիպ բաների դեմ», - շարունակել է նա՝ ընդգծելով, որ կինոթատրոնում ֆիլմ դիտելը պարզապես «տարբեր արվեստի ձև է»։
Քրուզը նաև մեջբերել է ընթացիկ ամառային կինոսեզոնի արդյունքները: Մայիսի 1-ից մինչև Աշխատանքի օրը ԱՄՆ կինովարձույթը հասել է 4.76 միլիարդ դոլարի՝ սահմանելով ամառային սեզոնի բոլոր ժամանակների ռեկորդ:
Քրուզի համար այս թվերը ևս մեկ ապացույց էին այն բանի, որ հանդիսատեսը դեռ ցանկանում է տեսնել մարդկանց կողմից ստեղծված պատմություններ և ականատես լինել իսկական մարդկային արվեստին: «Մարդիկ ցանկանում են այդ փորձը: Նրանք գնում են կինոթատրոններ», - ասել է դերասանը:
«Ես միշտ հավատում եմ մարդկությանը», - ավելացրել է նա:
Չնայած Քրուզի մտքերից շատերը արտահայտվել էին նախորդ ելույթներում, դերասանը խոսել է այնպիսի կրքով, որ BAFTA-ի սովորաբար զուսպ հանդիսատեսը մի քանի անգամ ծափահարել է նրան:
Քրուզը ընդգծել է, որ չի ցանկանում, որ կինոարդյունաբերությունը կորցնի այն մասնագետներին, որոնք իրենց ամբողջ կարիերան նվիրել են կինոարտադրությանը: Նա նաև նշել է, որ հանդիսատեսը ցանկանում է էկրանին տեսնել իրական բան:
«Մարդիկ ցանկանում են տեսնել իրական բաներ», - նշել է Քրուզը:
Եզրափակելով իր ելույթը՝ դերասանն ասել է, որ արհեստական ինտելեկտի զարգացումը անխուսափելի է, և որ կինոարդյունաբերությունը ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, դա չպետք է կանգնեցնի ստեղծագործողներին: «Արհեստական բանականության դեմ մենք պետք է շարունակենք ստեղծագործել», - ընդգծել է Քրուզը։
«Գիտեք, դա գալիս է, և դա տեղի է ունենալու։ Բայց մարդիկ ուզում են տեսնել իրական բաներ», - եզրափակել է դերասանը։
Թոմ Քրուզը բազմիցս խոսել է արհեստական բանականության մասին։ 2023 թվականին, SAG-AFTRA արհմիության բանակցությունների ժամանակ, դերասանը հանդես է եկել արդյունաբերության աշխատողների պաշտպանությամբ՝ տեխնոլոգիայի զարգացման լույսի ներքո։ Այդ ժամանակվանից ի վեր նա բազմիցս ընդգծել է մարդկային ներդրման կարևորությունը կինոարտադրության մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:33, 22 սեպտեմբերի
Fox News-ի նախկին պրոդյուսերը ինքնասպան է եղել 36 տարեկանում՝ նախկին հաղորդավար Էդ Հենրիին բռնաբարության մեջ մեղադրելուց վեց տարի անց15:15, 22 սեպտեմբերի
Կրծքի կաթը որպես բարձր նորաձևություն. Հղի Little Mix-ի աստղը ցնցել է Լոնդոնը14:39, 22 սեպտեմբերի
Թոմ Քրուզը ծափեր է կորզել՝ վեց րոպեանոց ելույթ ունենալով այն մասին, թե ինչու արհեստական բանականությունը չի փոխարինի կինոյին14:17, 22 սեպտեմբերի
«Դա կատակ չէր, դա կյանքի և մահվան հարց էր». Սիլվեստր Ստալոնեն պատմել է Առնոլդ Շվարցենեգերի հետ իր 20-ամյա պատերազմի մասին13:28, 22 սեպտեմբերի
Հոլիվուդյան դերասանուհին օգնել է իր խաբեբա ընկերոջը փախչել Մեքսիկա12:31, 22 սեպտեմբերի
«Սա զզվելի է». Օռլանդո Բլումի քույրերի հետ բացահայտ սեքսի տեսարանը պայթեցրել է Reddit-ը12:10, 22 սեպտեմբերի
Դոնատելլա Վերսաչեն սկսում է զրոյից. լեգենդար դիզայները գործարկում է նորաձևության և գեղեցկության իր սեփական ապրանքանիշը11:44, 22 սեպտեմբերի
Գրեյս Քելլիի զգեստը 64 տարի անց. արքայադուստր Ալեքսանդրան ստեղծել է շքեղ նորաձևության դեժավյու11:20, 22 սեպտեմբերի
Քայլի Ջենները փորփրել է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը և վերստեղծել իր պաշտամունքային կերպարը10:47, 22 սեպտեմբերի
Սկանդալ Կոնգրեսում. Կին կոնգրեսականը մեղադրվում է երեք աշխատակիցների, այդ թվում՝ երկու կանանց հետ սիրավեպերի մեջ10:18, 22 սեպտեմբերի
«Ծնողի ամենավատ մղձավանջը». Սինդի Քրոուֆորդը անմխիթար վիճակում է 27–ամյա որդու ողբերգական մահից հետո09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ