ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ իր ստեղծած հագուստի յուրահատուկ հավաքածուները ներկայացնում է աշխարհի հեղինակավոր հարթակներում՝ պատմելով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մասին։
Այս անգամ Հարությունյանն իր «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուով հանդես է եկել Միլանի նորաձևության շաբաթվա (Milan Fashion Week) ընթացքում կազմակերպված World Fashion Festival Award-ին և արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին։

«Միջոցառմանը մասնակցում էր 47 դիզայներ աշխարհի տարբեր երկրներից։ Սկզբում իր հավաքածուն ներկայացրեց Լյուքսեմբուրգից ժամանած մի դիզայներ, որը, եթե չեմ սխալվում, թագավորական ընտանիքից էր, այնուհետև ես ներկայացրի իմ հավաքածուն, որը տպավորեց բոլորին։ Հավաքածուն բաղկացած է մի շարք հագուստներից, սակայն այս անգամ ցուցադրեցինք 16-ը։ Ե՛վ հագուստները, և՛ աքսեսուարները մեծամասամբ ձեռքի աշխատանք են, որոնց հեղինակը ես եմ։ Ցուցադրությունը ներկայացրինք թատերականացված բեմադրության տեսքով։ Բեմադրությունը ևս ես եմ արել։ Միշտ էլ փորձում եմ նոր ձևաչափով, նոր գաղափարներով հանդես գալ։ Իտալիայում հենց դա արժևորեցին՝ մոտեցումը, հագուստների կտորը, ձեռագործ աշխատանքը, որը բարձր է գնահատվում։ Ամբողջական աշխատանքը հիացմունք պատճառեց ներկաներին»,-նշում է Հարությունյանն ու հավելում՝ ինչպես ավելի վաղ Նյու Յորքում, այնպես էլ Միլանում իր հավաքածուն ցուցադրել է «Հող» խմբի երաժշտության ներքո, ինչը ևս գրավիչ է եղել։

Յուրաքանչյուր ցուցադրություն անելիս Աննա Հարությունյանն աշխատում է տարբեր ազգերի մոդելների հետ։ Այս անգամ համագործակցել է բրազիլացի, իտալացի, ռումինացի, ռուս, էստոնացի մոդելների հետ։ Ներկայացումն ամբողջացրել է հենց իր մասնակցությամբ։ Հարությունյանը ևս հանդես է եկել որպես մոդել, ինչը հազվադեպ երևույթ է ոլորտում։
«Ժյուրին ևս միջազգային կազմ ուներ։ Շատ հաճելի էր, որ նրանք խոսում էին հավաքածուի ինքնատիպությունից, ասում, որ հրաշալի շոու ենք ներկայացրել։ Մասնակցում էր հիսուն երկիր, և յուրաքանչյուրը հետաքրքիր հավաքածուով էր ներկայանում, սակայն ես գիտեի, որ մեր անկեղծությունը կգնահատվի։ Երբեք չեմ կեղծում. ո՛չ ինձ եմ խաբում, ո՛չ հանդիսատեսին»,-շեշտում է նա։

Աննա Հարությունյանը հավաքածուներ է ստեղծում՝ մարդկանց ուշադրությունը համամարդկային արժեքների վրա հրավիրելու համար։ Նրա գործերի առանցքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։
«Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուի միջոցով դիզայները հին աստվածների կերպարներն է կերտել, Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն է ընդգծել։ Նպատակն է տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Ցանկանում է վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հարությունյանի հավաքածուի հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ իրենց արմատների մասին։
Հարությունյանը չի բացառում՝ հնարավոր է, որ մի օր աշխարհում նվաճումներ ունեցած հավաքածուն ցուցադրվի նաև Հայաստանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային14:22, 1 հոկտեմբերի
«Աստծո ինֆլյուենսեր» և սպորտային կոշիկներով սուրբ. 15-ամյա Կառլո Ակուտիսի մասին ֆիլմը սենսացիա է դարձել Իտալիայում13:27, 1 հոկտեմբերի
90-ականների նորաձևության ուրվականը. Հեյլի Բիբերը վերակենդանացրել է Քերոլայն Բեսեթ-Քենեդիի պաշտամունքային կերպարը12:48, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի տան վրա կրակողը մեղադրվում է սպանության փորձի մեջ. Նրան սպառնում է ցմահ բանտարկություն12:29, 1 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը Փարիզում ճնշել է պապարացիներին. «Հանգստացեք և դադարեք ձեզ պահել խելագարի պես»12:13, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի մեկ տարեկան դուստրը վերստեղծել է մոր պաշտամունքային կերպարը Մեթ Գալայում11:54, 1 հոկտեմբերի
Ինչպես բացվեցին Ռուսական հոգևոր մշակույթի օրերը Երևանում11:39, 1 հոկտեմբերի
Թափանցիկ, համարձակ, սեքսուալ. Քիմ Քարդաշյանը թողարկել է SKIMS–ի սադրիչ հավաքածու