Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ինչու՞ են աղջիկները նախընտրում Dyson

17:51, 23 ապրիլի

Եթե նախկինում վարսահարդարիչը պարզապես մազերը հարդարելու սարք էր, ապա այսօր այն դարձել է առաջադեմ տեխնոլոգիական լուծում՝ ուղղված մազերի խնամքին։ Ժամանակակից սարքերը վերահսկում են ջերմաստիճանը, պաշտպանում մազերի կառուցվածքը և ապահովում սրահային արդյունք տնային պայմաններում։ Dyson-ը գլխավորում է այս մոտեցումը՝ առաջարկելով սարքեր, որոնք միավորում են արագություն, խնամք և ոճ՝ հզոր շարժիչներով, ջերմության խելացի վերահսկմամբ և մազերի վնասը նվազեցնող տեխնոլոգիաներով։ Արդյունքում վարսահարդարիչը վերածվում է գիտականորեն հիմնավորված խնամքի։

Վարսահարդարման տեխնոլոգիայի նոր մակարդակ

Աղջիկները ցանկանում են ոչ միայն գեղեցիկ սանրվածք, այլ նաև առողջ մազեր։ Dyson վարսահարդարիչն աշխատում է օդային հոսքի (Coanda effect) միջոցով՝ նվազեցնելով գերտաքացումը։ Խելացի ջերմաստիճանի վերահսկողությունը պաշտպանում է մազերի կառուցվածքը։ Արդյունքում, մազերը ոչ միայն հարդարված են, այլև առողջ ու փայլուն։  Dyson-ն իր սարքերում օգտագործում է Digital Motor V9 (և նոր տարբերակներ), որն ունի հետևյալ առանձնահատկությունները․

  • մինչև 110 000 rpm արագությամբ պտտվող թևքեր
  • բարձր օդային ճնշում՝ ավելի ուժեղ, արդյունավետ հոսքի համար
  • օգտագործում է Air Multiplier տեխնոլոգիա՝ օդը երեք անգամ ուժեղացնելու համար

Այս շարժիչը այնքան փոքր է, որ ներդրվում է սարքի բռնակի մեջ՝ ավելի հարմար ու թեթև դարձնելով այն։ Dyson-ի վարսահարդարիչների շարքում կան տարբեր մոդելներ, որոնք հատուկ մշակված են տարբեր ֆունկցիաների համար՝ Dyson Supersonic (մազերի չորացման համար), Dyson Airstrait (մազի արդուկ) և Dyson Airwrap (գանգրացնող սարք)։ Եթե ցանկանում եք գնել Dyson վարսահարդարիչների բոլոր մոդելները, բայց բյուջեն սահմանափակ է, կարող եք ընտրել երեքը մեկում վարսահարդարիչ։ Օրինակ, Dyson HS09 մոդելում ամփոփված են մյուս բոլոր մոդելների ֆունկցիաները՝ չորացում, հարթեցում, ալիքավորում։

Դիզայն և էսթետիկա

Չենք կարող շրջանցել Dyson-ի արտաքին տեսքը։ Աղջիկները Dyson ընտրում են ոչ միայն գործառնական հատկանիշների, այլ նաև դիզայնի համար։ Սարքերը ժամանակակից, մինիմալիստական դիզայն ունեն, ինչը բրենդի մի մասն է։ Գեղեցիկ փաթեթավորում, գույների նուրբ համադրություն, մագնիսական գլխիկներ, ամեն դետալ մտածված է։ Սա ապահովում է «պրեմիում փորձառություն», նույնիսկ, տնային պայմաններում։ 

Dyson վարսահարդարիչների երանգները ընտրության լայն հնարավորություն են տալիս և կարող եք, նույնիսկ, վարսահարդարիչն ընտրել ձեր ոճին ու ինտերիերին համահունչ։ Ի դեպ, այսօր թրենդային է նորագույն` ծիրանագույն (Apricot Topaz) Dyson մոդելը։

Որպես կանոն, մուգ երանգները ավելի պրոֆեսիոնալ ու պաշտոնական տեսք ունեն, իսկ վառ կամ մետաղական երանգները դարձնում են սարքը ոճային ատրիբուտ՝ ոչ միայն գործիք։

Կառավարում սմարթֆոնով

Dyson-ի որոշ մոդելներ հնարավոր է կառավարել սմարթֆոնով, ինչպես, օրինակ Dyson HS08 Airwrap i.d տարբերակը։ Պարզապես բացում եք «MyDyson»  հավելվածը ձեր սմարթֆոնում և այն արդեն գիտի՝ ձեզ ինչ է պետք․ Էկրանին անմիջապես երևում է հեշտ ընթերցվող ինտերֆեյս․ մեծ, հստակ կոճակներ՝ յուրաքանչյուր ռեժիմի համար, ջերմաստիճանի սլայդեր, օդի հոսքի արագության ցուցիչ և նույնիսկ այն կետերը, որտեղ ավելի շատ կամ քիչ հոսք է անհրաժեշտ։ Այստեղից կարող եք ընտրել նախապես պահպանված ռեժիմ՝ արագ չորացում առավոտյան, փափուկ ալիքներ երեկոյան և այլն։ Հավելվածը ցույց է տալիս նաև ձեր սարքի նախընտելի ռեժիմները՝ կախված մազերի տեսակից, առաջարկում է օպտիմալ ջերմաստիճան և օդի հոսք, նույնիսկ հիշեցնում է, թե երբ պետք է մաքրել սարքը: Կարող եք ընտրել արագ չորացման ռեժիմը, հետո  մեկ շարժումով անցնել հարթեցման ռեժիմին, առանց ավելորդ ձգձգումների: Վերջում, մազերը ոչ միայն հարթ ու փայլուն են, այլև զգում եք, որ դրանք չեն վնասվել։ Հավելվածը թույլ է տալիս ոչ միայն կարգավորել սարքը, այլև հետևել օգտագործման վիճակագրությանը։ Օրինակ, ցույց է տալիս, թե որքան ժամանակ է անցկացվել յուրաքանչյուր ռեժիմում, երբ է վերջին անգամ մաքրվել սարքը, և երբ է մազերին անհրաժեշտ լրացուցիչ խնամք։ Այն նույնիսկ առաջարկում է փոքրիկ խորհուրդներ՝ կախված ձեր մազերի տեսակից և նախորդ օգտագործումներից։ Սա դարձնում է սարքը ոչ միայն հարմար, այլ նաև «խելացի օգնական», որը ի վիճակի է կատարել որոշ քայլեր ձեր փոխարեն։ 

Հարմարավետություն և ժամանակի խնայողություն

Dyson-ը թույլ է տալիս կրճատել հարդարման ժամանակը։ Օդի հոսքի և ջերմաստիճանի խելացի կառավարմամբ յուրաքանչյուր քայլ դառնում է ավելի արդյունավետ, և կարիք չկա երկար ժամեր վատնել սանրվածքի վրա։ Այս առումով Dyson-ը ոչ միայն սարք է, այլ նաև հուսալի օգնական, որը խնայում է ժամանակը՝ ստեղծելով կատարյալ արդյունք։

Եզրակացություն

Dyson սարքերը աղջիկների համար դարձել են նորարարական, ժամանակակից և վստահելի ընտրություն։ Վարսահարդարիչները, մազերի արդուկները և գանգրացնող սարքերը առաջարկում են խելացի մոտեցում մազերի խնամքին՝ ապահովելով գեղեցկության կատարյալ արդյունք։ Այլ կերպ ասած, Dyson-ը ոչ միայն վարսահարդարման սարք է, այլ նաև անբաժանելի օգնական, որը թույլ է տալիս աղջիկներին զգալ ավելի ինքնավստահ։

Dyson վարսահարդրաիչների բոլոր մոդելները՝ ամբողջ գունապնակով, ներկայացված է AllSell խանութ-սրահներում։ Կարող եք պատվիրել նաև օնլայն՝ այցելելով allsell.am օնլայն հարթակ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search