Երևանի երաժշտասեր հանրությունը հոկտեմբերի 23-ին, ժ․20:00-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում հնարավորություն կունենա վայելելու բացառիկ համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն։ Իսպանական Սպադուետը հանդես կգա «Ֆոլկ, ջազ և ֆիլմ» խորագրիրը կրող ծրագրով և հանդիսատեսին կտեղափոխի տարբեր երկրներ՝ համատեղելով ժողովրդական մեղեդիների անմիջական պարզությունը, ջազի դասականների նրբաճաշակ ոգին և կինոերաժշտության հմայիչ հնչյունները։
Երեկոյի գլխավոր դերակատարներն են երկու մեծանուն իսպանացի երաժիշտներ․ Յեյլի և Կալիֆորնիայի համալսարանների շրջանավարտ, դաշնակահար և դիրիժոր Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն, ով ոչ միայն միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտ է, այլև Իսպանիայի անվանի «Դեյա» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Մոնտերոյի բեմական փորձառությունը ընդգրկում է բազմաթիվ միջազգային փառատոներ, որտեղ նրա կատարումները միշտ առանձնացել են խորությամբ և արտահայտչականությամբ։ Դուետի սաքսոֆոնահարն է, միջազգային մրցույթների դափնեկիր Ռոդրիգո Վիլա Պերեսը, ով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Նրա վիրտուոզ նվագը և արտիստիկ ներկայությունը նրան դարձրել են ժամանակակից իսպանական երաժշտության կարևոր դեմքերից մեկը։
Համերգի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ Մանուել դե Ֆայայի, Խուան Մոնստալվադիեի, Ջորջ Գերշվինի, Ասթոր Պիացոլլայի Հ. Կվանգի, Ջ.Ուիլյամսի,Ն. Պիովանիի, Է. Մորրիկոնեի, Ա․ Պիացոլլայի և այլ մեծանուն հեղինակների գլուխգործեցներ։ Սակայն այս երեկոն առանձնահատուկ է ոչ միայն երաժշտական ծրագրով․ երաժիշտները կկիսվեն հետաքրքիր պատմություններով՝ յուրաքանչյուր ստեղծագործության մասին։ Նրանց զրույցները կբացահայտեն ստեղծագործությունների պատմական ու մշակութային խորքերը՝ հանդիսատեսին պարգևելով ավելի անձնական կապ երաժշտության հետ։
Այսպիսով, համերգը կդառնա յուրօրինակ երկխոսություն՝ երաժշտության և պատմության միջև։ Հանդիսատեսը կվայելի ոչ միայն երաժշտության գեղեցկությունը, այլև այն պատմությունները, որոնք կծնվեն բեմի վրա՝ ստեղծելով անմիջական կապ և ջերմ մթնոլորտ։
Համերգի պրոդյուսերն է դաշնակահար, մի շարք նախագծերի հեղինակ և նախաձեռնող՝ Ջուլիետա Վարդանյանը։
Այս համերգը խոստանում է դառնալ իսկական մշակութային կամուրջ, որտեղ իսպանական երաժշտական ավանդույթները կհանդիպեն հայ հանդիսատեսի զգացմունքայնությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը