Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Եթե Երևանի պատմության թանգարանը ապագայում  չարժանանա սեփական շքեղ շինության, թող սա լինի գոնե վերջին հանգրվանը  

13:38, 6 հոկտեմբերի

Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ անցկացվեց «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 զեկուցող Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես նաև 30 կրթական, մշակութային և պետական կառույցներ։ Մասնակից հաստատությունների թվում էին Թյուբինգենի Էբերհարդ Կարլի համալսարանը, Բրեմենի կիրառական գիտությունների համալսարանը, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը և ԱՄՆ-ի հայոց Արևելյան թեմի ազգային առաջնորդարանը։

Թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանի խոսքով՝ այս գիտաժողովը հիանալի առիթ էր նոր հետազոտություններ ներկայացնելու և միջազգային կապերն ընդլայնելու համար։ Ներկայացված զեկույցներն անդրադարձան Երևանի պատմությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը, ինչպես նաև հնագիտական աշխատանքներին ու թանգարանագիտությանը։

NEWS.am STYLE-ը զրուցել է գիտաժողովի երեք մասնակիցների հետ՝ որոնք կիսվել են իրենց տպավորություններով ու բացահայտումներով:

Երևանն այն քաղաքն է, որտեղ սիրով կապրեի

Գիտաժողովի մասնակիցներից էր ռուս գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Շաֆրանսկայան։ Նա ուսումնասիրում է Հայաստանը 20-21-րդ դարերի գրական պոեզիայի և հուշագրությունների պրիզմայով՝ Մանդելշտամի, Բրյուսովի, Եվտուշենկոյի, Վասիլի Գրոսմանի, Անդրեյ Բիտովի, Դինա Ռուբինայի և այլ հեղինակների ստեղծագործությունների օրինակով։

конф.jpg (65 KB)

Այնպես է ստացվել, որ 2011 թվականից ամեն տարի «Ռուսաստան-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ, լուսահոգի Միքայել Ամիրխանյանի հրավերով Հայաստան եմ եկել մասնակցելու տարբեր գիտաժողովների  կամ դասախոսություններ կարդալու։ Հիմա էլ պարբերաբար գալիս եմ։ Ասեմ, որ հենց առաջին իսկ այցը բավական էր, որ սիրեմ Հայաստանը։ Ավելին, Երևանն այն քաղաքն է, որտեղ սիրով կապրեի։ Դուք ինքնաբավ ժողովուրդ եք, սա ձեր հարազատ հողն է, ձեր հարմարավետ քաղաքը։ Երջանիկ եմ, որ Հայաստանը կա իմ կենսագրության մեջ, իմ կյանքում։ Միևնույն ժամանակ իմ այցերը տուրիստական շրջագայություն չեն։ Սա այն տպավորությունն ու փորձն են, որով կիսվում եմ իմ ուսանողների հետ։ Իմ ուսումնասիրության շրջանակը՝ ռուս գրականության մեջ «հայկական տեքստի» հետազոտությունն է պատերնի (մոդելի) միջոցով։

«Արարատը՝ հայկական տեքստի գլխավոր պատերնը ռուսական պոեզիայում» իմ գիտական աշխատանքը նվիրված է Հայաստանի առանցքային ազգային ու մշակութային խորհրդանիշին և ռուսական քնարերգության մեջ դրա արտացոլմանը։ Ես ուսումնասիրել եմ Երևանի և Հայաստանի կերպարը բեկումնային դարաշրջաններում, օրինակ՝ «Յուրի Կարաբչիևսկու չգրաքննված Հայաստանը» աշխատության մեջ, ըստ նրա  «Կարոտ Հայաստանի հանդեպ» գրքի հետազոտության:

Այս գիտաժողովում իմ զեկույցի թեման էր՝ «Օսիպ Մանդելշտամի և Յուրի Կարաբչիևսկու կողմից պատմության համար «բացահայտված» Երևանի տեղանքը»։ Ի դեպ, Կարաբչիևսկին էլեկտրոնիկայի ինժեներ էր և 1976 թվականին Երևան գործուղման էր եկել՝ բժշկական սարքավորումներ նորոգելու: «Այս պատահական ուղևորությունը, – գրեց Կարաբչիևսկին իր գրքում, – փոխեց իմ կյանքը։ Հայաստանում ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է հայրենիքը, որը կրում ես քո ներսում։ Հայ լինելը նրանց համար դժբախտություն չէ կամ պարտականություն, դա նրանց էությունն է»։

Թանգարանը ոչ միայն փողոցների, հրապարակների, շենքերի պատմությունն է ներկայացնում։ Դա մարդիկ են, ժամանակների անցուդարձը, մեր պատմության մի կարևոր մասը։

конф1.jpg (110 KB)

Ֆիրդուս Զաքարյան, նախկին փոխքաղաքապետ, Կարեն Դեմիրճյանի թանգարանի գլխավոր մասնագետ

Թանգարանի 95-ամյակը կարևոր իրադարձություն է և այս իրադարձությունը պետք է հանրահռչակվեր և ճիշտ կլիներ, որ գիտաժողովը քաղաքային իշխանության ներկայացուցիչները և մամուլը, ԶԼՄ-ները ևս պատվեին իրենց ներկայությամբ։

Ինչևէ, պետք է ասեմ, որ շատ լավ էր կազմակերպված։ Հետաքրքիր զեկույցներ լսեցինք։ Յուրաքանչյուր զեկույցի մեջ կար առանձնահատուկ տեղեկություն, փաստ, մի փոքր «չամիչ»։ Օրինակ, Երևանի առաջին գովազդները, կամ 1900-ականների երևանյան քաղցրավենիքը, որպես քաղաքային կյանքի հայելի, Սիլիկյան ու Կոնդի թաղամասերի նոր պեղումների արդյունքները և շատ ու շատ այլ հետաքրքիր զեկույցներ։

Գիտաժողովում իմ զեկույցն այն մասին էր, թե Երևանի պատմության թանգարանը ինչ դժվարին ու բարդ ճանապարհ անցավ տեղափոխվելով մի շենքից մյուսը, մինչև որ հայտնվեց Երևանի քաղաքապետարանի շենքի մի հատվածում։

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում՝ զբաղեցնելով երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Թանգարանը, որը գործում էր Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր, 1936 թվականին Երևան քաղաքի խորհրդի նախագահության որոշմամբ տեղափոխվեց 18-րդ դարի ճարտարապետական հուշարձան՝ Կապույտ մզկիթ: Նույն թվականին Կոմունալ թանգարանից վերանվանվեց Երևան քաղաքի պատմության թանգարան և այնտեղ գործեց մինչև 1982 թվականը: Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ թանգարանին հատկացվում է Հռիփսիմյան գիմնազիայի շենքը, որի երկարատև վերանորոգման պատճառով, սակայն, թանգարանն այստեղ  տեղափոխվեց միայն 1994-ին, իսկ երեք տարի անց՝ Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մասնաշենքի հարակից տարածք։ Այս տարածքը, ենթադրվում էր, որ ժամանակավոր հանգրվան է և նոր շենք պետք է կառուցվեր։

Քաղաքապետարանը փորձեց այդ հարցին լուծում տալ և բազմաթիվ քննարկումներից հետո, թանգարանի տարածքի համար հատկացրեց 2000 քառ․ մետր տարածք։ Դա 2000-ականների սկիզբն էր, և այդ թվականների համար ստանալ նման տարածք, կարելի է ասել, մեծ հաջողություն էր։ Ես այդ ժամանակ փոխքաղաքապետ էի և մշակութային ոլորտն էի համակարգում։ Դիմեցինք մի քանի բարերար կազմակերպությունների, այդ թվում Լուիզ Սիմոնի հիմնադրամին։ Նա սիրով համաձայնեց։ Խնդիրը համարյա լուծված էր, բայց ցավոք պարզվեց, որ «Մետրոպոլ» հյուրանոցի սեփականատերը՝ Անդրանիկ Մանուկյանը խնդրել է երկրի նախագահին, որ իրեն, որպես հոկտեմբերի 27-ի տուժած, հատկացնեն հյուրանոցի հարևանությամբ գտնվող այդ տարածքը։ Աջակցեցին, և տարածքը տրամադրեցին նրան։

Այնպես որ, ցավոք, այդ թանգարանի սեփական շենքի տարբերակը լուծում չստացավ և Ռոբերտ Նազարյանը, ով այդ տարիներին քաղաքապետ էր, որոշում ընդունեց, որ քաղաքապետարանի նոր շենքի մի հատվածում կընգրկեն նաև թանգարանը։ Ի դեպ, Ջիմ Թորոսյանի հեղինակած դեռ կիսակառույց այդ շենքը վաճառված էր իրանահայ  գործարարների։ Քաղաքապետարանը բանակցեց գործարարների հետ, կոմպենսացրեց նրանց ծախսերն ու հետ վերադարձրեց։ 2002 թվականին Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին հատված տրամադվեց  թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր։ Նաև 500.000 ամերիկյան դոլլար տրամադրվեց ներքին հարդարանքի աշխատանքների համար։

Թանգարանի հիմնական ցուցադրությունը բացվեց 2007-ին և  թանգարանը ծավալեց ակտիվ հավաքչական աշխատանք, որի արդյունքում այսօր ցուցանմուշների թիվը հատել է 98 000-ի սահմանը։ Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում, այս լուծումը լավագույնն էր, բայց այնուամենայնիվ կան խնդիրներ։ Օրինակ, ավտոկայանատեղի ունենալու խնդիրը լուծված չէ։ Եթե նոր շենք նախագծվեր, անպայման կլիներ նաև ստորգետնյա ավտոկայանատեղի։ Սանհանգույցներն, ըստ էության, բավարար չեն։ Եվ, թերևս ամենակարևորը՝ ցուցասրահների ու ֆոնդերի պահպանման տարածքների պակասն է և օդափոխության, լուսավորության խնդիրները։ Թանգարանը, ինչ խոսք, կշահեր, եթե առանձին լիներ։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Եվ, եկեք ցանկանանք, որ եթե թանգարանն ապագայում չարժանանա սեփական շքեղ շինության, թող սա լինի գոնե վերջին հանգրվանը։

Գիտեի՞ք, որ Օպերայի բակում տեղադրված դիտահորերի կափարիչների վրա պատկերված են թատրոնի հայտնի ներկայացումների խորհրդանիշները։

конф2.jpg (60 KB)

Արծվի Բախչինյան, բանասիրական գիտությունների թեկնածու,  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

 Կարծում եմ, որ շատ զեկույցներ չափից ավելի մասնավոր բնույթ էին կրում։ Այդ տրամաբանությամբ Երևանում ապրած  ցանկացած մասնագետ, կամ գիտնական կարող է դառնալ գիտաժողովի զեկուցող։ Ավելի համընդհանուր հարցեր պետք է լինեն։ Բայց, ինչևէ։ Մի կողմից էլ լավ է, որ մարդիկ ցանկանում են մասնակցել։ Լավագույն զեկույցներից էր Տիմոֆեյ Սկորենկոյի զեկույցը Երևանի դիտահորերի կափարիչների, այսպես կոչված մտանցքների մասին, որը նա վերնագրել է «պատմություն ոտքերի տակ»։ Ու՞մ մտքով կանցներ, որ նման «պրոզաիկ» նյութը կարող է զեկույցի թեմա դառնալ։

Բացի նյութի հետաքրքրությունից գրավում էր նաև այն, թե ինչպեսի ոգևորությամբ էր նա պատմում, առանց որևէ տեքստի նայելու, ի տարբերություն շատ զեկուցողների, որոնք չէին կարողանում «կտրվել» իրենց թղթերից և ուղղակի կարդում էին։ Իսկ Տիմոֆեյն իր հռետորական ձիրքով ասես «արթնացրեց» գիտաժողովի մասնակիցներին։ Ես, օրինակ, ինձ համար բացահայտեցի, որ Օպերայի բակում տեղադրված հատուկ պատրաստված դիտահորերի կափարիչների վրա պատկերված են թատրոնի հայտնի ներկայացումների՝ «Ալմաստ», «Անուշ» օպերաների, «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետների խորհրդանիշները։

Այս բրոնզաձույլ կափարիչները ստեղծվել են որպես քաղաքային արվեստի նմուշներ, որոնք ունեն ոչ միայն կոմունալ նշանակություն, այլև ներկայացնում են հայկական օպերային և բալետային արվեստի այցեքարտերը:

Ինչ վերաբերում է իմ զեկույցի թեմային, ապա այն Երևանում կինեմատոգրաֆի առաջին քայլերի մասին էր։ Կինոպատմաբանները անդրադարձել են այս թեմային, բայց ինչքան խորանում ես, այնքան նոր բաներ ես հայտնաբերում։ Ես էլ եմ ժամանակին անդրադարձել այս հարցին։ Սակայն արդեն թվայնացված մամուլի միջոցով «մաղով» անցկացրեցի 1890-ականներից մինչև 1920 թվականների նյութերը, և որտեղ հանդիպում էր «սինեմատոգրաֆ», «իլյուզիոն», «կինեմա» բառերը ի մի բերեցի և, կարծում եմ, շատ նոր տեղեկություններ ստացա։ Գիտաժողովում իմ զեկույցը մի քանի մասից էր բաղկացած՝ առաջին կինոսեանսը Երևանում, որը կայացել է 1899-ին, և որի մասին վկայել է Համո Բեկնազարյանը։

Այնուհետ,  երևանցիների վերաբերմունքը կինոյի մասին, որը սկզբնական շրջանում շատ բացասական է եղել և մարդիկ հավատացած էին, որ սա սատանայի գործ է։ Ավելի ուշ, գտնում էին, որ կինոն ոչինչ չտվող, դատարկ գործ է։ Կինոյին հակադրում էին թատրոնը, համերգները։ Հաջորդը՝ ազդագրերի, ծանուցումների թեման էր, ինչպես այսօր կասեին գովազդը։ Անդրադարձա նաև  կինոթատրոններին՝ «Գրանդ Իլյուզիոն», «Ապոլլո», որոնք եղել նաև հավաքատեղի։

Պարզվում է, որ կինոթատրոններում երեխաների համար միջոցառումներ են կազմակերպել, նաև լուսանկարչատուն է եղել։ Բայց դրա հետ մեկտեղ, ուշ երեկոյան ոչ այնքան անվտանգ վայր են համարվել, նաև վարակի տարածման տեսանկյունից ևս վտանգավոր, որի մասին, ի դեպ քաղաքային վարչությունը զգուշացրել է բնակիչներին։ Եվ զեկույցի վերջին մասը վերաբերում էր Երևանում կատարված առաջին կինոնկարահանումներին։ Առաջին նկարահանումները եղել են Էջմիածնում 1907 թվականին։ Երևանը, կարծես թե, այդ տարիներին  դեռ հետաքրքրություն չի ներկայացրել օտարերկրյա կինոօպերատորների համար։ Ավելի ուշ, արդեն 1915-1919 թվականներին Ամերիկյան Near East Relief (Մերձավոր Արևելքի նպաստամատույց) կազմակերպության նկարահանող խմբերն իրենց տեսախցիկներով արձանագրել են որբանոցների առօրյան, սննդի բաշխումը, Երևանի փողոցներում տիրող ծանր վիճակը և Անգլիական այգու տարածքը։

Այս կադրերն օգտագործվում էին ԱՄՆ-ում մեծածավալ հանգանակություններ կազմակերպելու համար։ 1919 թվականին ԱՄՆ զինվորական առաքելությունը գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ իր հետ բերել էր կինոօպերատորներ, որոնք արձանագրել են նորաստեղծ հանրապետության կառավարական շենքերը, Խորհրդարանի բացումը Երևանում և պաշտոնական հանդիպումները։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search