Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Օրուելը՝ հայկական բեմում. «1984»-ի հիման վրա նկարահանված մյուզիքլը կցուցադրվի Երևանում

16:51, 7 հոկտեմբերի

Օրուելի վեպի հիման վրա ստեղծված «1984» մուլտիմեդիա մյուզիքլը կցուցադրվի այս աշնանը Երևանում: «1984»-ը դարձել է համաշխարհային գրականության ամենակարևոր դիստոպիաներից մեկը և թարգմանվել է ավելի քան 65 լեզուներով։

Սունդուկյանի անվան թատրոնը կներկայացնի լեգենդար դիստոպիայի վրա հիմնված սիրո պատմություն՝ Վերա Պոլոզկովայի խոսքերով և Ալեքսանդր Կրասովիցկու երաժշտությամբ։

Բեմադրության ռեժիսոր Կոնստանտին Կամենսկին նշում է, որ սկզբում զգուշորեն էր վերաբերվում պիեսին, քանի որ «ժամանակակից հանդիսատեսը... տեսնում է իր շուրջը չափազանց շատ բան, որը նրանց տառապանք է պատճառում, ապրում է չափազանց շատ բան, որը նրանց դժբախտացնում է»։ Այնուամենայնիվ, նա ստանձնել է ներկայացումը, քանի որ պատասխանը տեսնում էր մարդկային հարաբերություններում և զգացմունքներում, որոնք կարող են լինել ամեն ինչի բանալին։

Մյուզիքլը համատեղում է Օրուելի աշխարհակարգը Զամյատինի «Մենք» վեպի սիրային պատմության հետ, որը ռուսական գրականության դասական դիստոպիկ վեպի սիրային պատմություն է։ Այս երկու տարբեր մշակույթների ստեղծագործությունների համադրությունը ցույց կտա, որ աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր սարսափները, միակ մխիթարությունն ու լուծումը սերն է։

Խորհուրդ ենք տալիս դրանից հետո որևէ պլան չկազմել, քանի որ ներկայացումը տևում է երեք ժամ։

Մյուզիքլի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 17-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ մյուս ներկայացումը՝ հոկտեմբերի 18-ին։ Տարիքային սահմանափակում՝ 12+։

Դերասանական կազմ՝ Ալեքսանդր Կրասովիցկի, Թեոնա Դոլնիկովա, Եվգենի Պրոնին, Վլադիմիր Դարագանով։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ticketon.am կայքում։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search