Ապրեց ընդամենը 30 տարի, սակայն Վարդուհի Վարդանյանը հասցրեց ստեղծել մի ժառանգություն, որն այսօր էլ շարունակում է ապրել նրա երգերում, կատարումներում ու իրեն ճանաչողների հիշողություններում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հոկտեմբերի 7-ը ևս մեկ գեղեցիկ առիթ դարձավ՝ հիշելու սիրված երգչուհուն, բարձրաձայնելու նրա հանդեպ կարոտն ու մեկ անգամ ևս վերապրելու Վարդուհի Վարդանյանի թողած երաժշտական ժառանգությունը։ Երեկոյի խորագիրն էլ հենց կոչվեց «Բարձրաձայն կարոտ»։
Посмотреть эту публикацию в Instagram
Բեմում էին հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ՝ Վարդուհի Վարդանյանի մտերիմ ընկերներն ու գործընկերները, որոնք ներկայացրին նրան նվիրված կատարումներ, ինչպես նաև պատմություններ ու հիշողություններ։
Посмотреть эту публикацию в Instagram
Երեկոյի մասնակիցների թվում էին նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Թեև նրանք անձամբ առիթ չեն ունեցել շփվելու Վարդուհի Վարդանյանի հետ, նրա անունն ու երգերը նրանց համար վաղուց ծանոթ են։ Նրանց կատարումներով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ երգչուհու ստեղծագործությունը շարունակում է հասնել նոր սերնդին։
Посмотреть эту публикацию в Instagram
Օրը լի էր հուզիչ պահերով ու անակնկալներով։ Բեմ բարձրացան նաև Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը, երգչուհու թոռնուհին՝ փոքրիկ Վարդուհին, ինչպես նաև նրա քույրերը։ Նրանք ներկայացրին Վարդուհի Վարդանյանին նվիրված գեղեցիկ ու հուզիչ կատարում, որն էլ երեկոյի ամենատպավորիչ պահերից դարձավ։
Посмотреть эту публикацию в Instagram
Վարդուհի Վարդանյանի կյանքը կարճ էր, բայց նրա թողած հետքը՝ երկար։ Տարիները անցնում են, սակայն նրա երգերը շարունակում են հնչել, իսկ հիշողությունն ապրում է նրանց սրտերում, ովքեր սիրել ու գնահատել են նրան։ Հենց նման երեկոներն էլ ևս մեկ անգամ փաստում են՝ իսկական արվեստագետները հեռանում են կյանքից, բայց չեն հեռանում իրենց հանդիսատեսի հիշողությունից։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ը ներկա է եղել համերգին․ առավել մանրամասն ամփոփում՝ մեր պատրաստած տեսանյութերում ու ֆոտոշարքում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի













































































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը14:19, 8 հոկտեմբերի
Մելանյա Թրամփն ընդդեմ Թոմ Քրուզի. Առաջին տիկնոջ խորհրդականը ծաղրել է աստղի ֆիլմի ձախողումը՝ համեմատելով այն «Մելանիա» ֆիլմի հաջողության հետ13:22, 8 հոկտեմբերի
Ինչպես Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Գիրը քիչ էր մնում կռվեին արքայադուստր Դիանայի պատճառով12:32, 8 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հարսնացուն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լրտեսության մեղադրանքներից մինչև իր հայկական արմատներ12:14, 8 հոկտեմբերի
Պարզվել է, որ Սիդնի Սուինիի Մերիլին Մոնրոյի ազգականն է11:43, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասի թրաշի պատճառով Շերոն Սթոունի մոտ ցան է առաջացել. ցնցող մանրամասներ «Հիմնական բնազդ» ֆիլմի նկարահանումներից11:18, 8 հոկտեմբերի
Ջորջ Քլունին որոշել է դառնալ ռեստորանատեր. դերասանը իտալական ռեստորան է բացում Ֆրանսիայում