Հոկտեմբերի 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» հայտնի ստեղծագործության նոր բեմադրության պրեմիերան։
Ծանոթ պատմություն, հայտնի հերոսներ, բայց նոր մեկնաբանություն՝ նոր թիմի ու դերասանական կազմի մատուցմամբ։
Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը և Մհեր Մխիթարյանը, Պոնչը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանը, Արթուր Մանուկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Սցենարի հեղինակներ՝ Վան Գրիգորյան, Արման Սարգսյան, Մհեր Մխիթարյան։ Բեմանկարիչներ՝ Արև Պետրոսյան և Արման Սարգսյան։ Պրոդյուսերներ՝ Արման Միտոյան, Արման Սարգսյան։
«Ընթրիք հիմարի հետ» պիեսը ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի կատակերգությունն է, որը պատմում է մարդկանց ինքնահավանության, նախապաշարմունքների և մարդկային արժանապատվության մասին։
Պիեսի գլխավոր հերոսը՝ Պիեռ Բրոշանը, հաջողակ ու ինքնավստահ հրատարակիչ է։ Նա իր ընկերների հետ ամեն չորեքշաբթի կազմակերպում է հատուկ ընթրիք, որի ընթացքում յուրաքանչյուրն իր հետ բերում է մեկին, ում համարում է հիմար։ Ընթրիքի մասնակիցները զվարճանում են այդ մարդկանց միամտության և տարօրինակությունների հաշվին։
Մի օր Պիեռը հանդիպում է Ֆրանսուա Պինյոնին՝ բարի, պարզամիտ և շատ ոգևորված մի մարդու, որը սիրում է մանրակերտներ պատրաստել լուցկու փայտիկներից։ Պիեռը նրան համարում է կատարյալ թեկնածու ընթրիքի համար և հրավիրում է իր տուն։
Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում։ Պինյոնը, ցանկանալով օգնել Պիեռին, իր անմիջականության և անտեղյակության պատճառով մի շարք խնդիրներ է առաջացնում։ Իրավիճակն աստիճանաբար շրջվում է, և Պիեռը, որը կարծում էր, թե ինքն է խելացի ու վերահսկում է ամեն ինչ, հայտնվում է անհարմար ու ծիծաղելի դրության մեջ։
Պիեսի հիմնական միտքն այն է, որ մարդուն արտաքին տպավորությամբ կամ ուրիշների չափանիշներով հիմար համարելը սխալ է։ Երբեմն նրանք, ովքեր իրենց խելացի են համարում, ավելի անխոհեմ են վարվում, քան նրանք, ում ծաղրում են։
Պիեսը ոչ միայն զվարճալի իրավիճակների շարք է, այլև հիշեցում, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի, և որ բարությունը, անկեղծությունն ու մարդկային վերաբերմունքը շատ ավելի կարևոր են, քան հպարտությունն ու ինքնահավանությունը։
Մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ