Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ իր աշխատանքային գրաֆիկը զգալիորեն ավելի պահանջկոտ է, քան իր տղամարդ նախորդներինը. բացի կառավարական պարտականություններից, նա օրական մի քանի ժամ է ծախսում դիմահարդարման, լոգանքի, ճաշ պատրաստելու և այլ տնային գործերի վրա: Նրա խոստովանությունը բուռն քննարկումներ է առաջացրել գենդերային կարծրատիպերի և ճապոնացի կանանց առջև ծառացած պահանջների շուրջ, գրում է NYT-ն։
Բյուջետային լսումների ժամանակ խորհրդարանում ելույթ ունենալով՝ Տակաիչին բացատրել է, որ դժվարանում է ժամանակ գտնել ռազմավարական հարցերը և երկրի ապագան հանգիստ քննարկելու համար: Նա ասել է, որ առօրյա ռեժիմը և տնային գործերը տևում են առնվազն երեք ժամ, և նմանատիպ պաշտոններ զբաղեցնող տղամարդկանց համեմատ, ինքը կարող է դրանց վրա ծախսել լրացուցիչ երեքից չորս ժամ։
Հայտարարությունը հնչել է Ճապոնիայի վարչապետների խորհրդարանական չափազանց ծանրաբեռնվածության մասին զեկույցի քննարկման ֆոնին: NXJI Research-ի տվյալներով՝ վարչապետները կարող են օրական մինչև յոթ ժամ ծախսել օրենսդիրների հարցերին պատասխանելով: Միևնույն ժամանակ, Ճապոնիայի վարչապետը տարեկան միջինում մասնակցում է խորհրդարանական նիստերին 72 օր՝ համեմատած Մեծ Բրիտանիայի 50 և Գերմանիայի 13 օրերի հետ։
Տակաիչիի կողմնակիցները կարծում են, որ նա ուշադրություն է հրավիրել այն լրացուցիչ ջանքերի վրա, որոնք կանայք պետք է գործադրեն հասարակական սպասումներին համապատասխանելու և կարիերայում հաջողության հասնելու համար: Պահպանողական գրող Կոտոե Հաշիմոտոն նույնիսկ կասկածի տակ է դրել, թե արդյոք քննադատները սպասում են, որ վարչապետը խորհրդարան կներկայանա առանց դիմահարդարման։
Այնուամենայնիվ, այլ քաղաքական գործիչներ նրա խոսքերը համարել են գենդերային կարծրատիպերի հավերժացում: Ընդդիմադիր պատգամավոր Յոշիկո Կիրան նշել է, որ նման հայտարարությունները կանանց արտաքին տեսքի և վարքի վերաբերյալ սպասումները ներկայացնում են որպես բնական և անփոփոխ մի բան, չնայած դրանք պետք է վերանայվեն։
Ճապոնիայում գոյություն ունի արտաքին տեսքի չարտահայտված չափանիշ՝ միդաշինամի: Այն պահանջում է, որ մարդը ներկայանալի տեսք ունենա հասարակության մեջ. կանանցից հաճախ պահանջվում է դիմահարդարում և բարձրակրունկ կոշիկներ կրել, միաժամանակ խուսափելով չափազանց կարճ կիսաշրջազգեստներից և բաց դեկոլտեներից: Նմանատիպ պահանջներ կան դպրոցներում և աշխատավայրերում, որտեղ կանայք հաճախ ավելի մեծ ուշադրության են արժանանում։
Որոշ գնահատականներով, ճապոնացի կանայք կատարում են տնային գործերի ավելի քան երեք քառորդը: Շատ աշխատակիցներից նաև սպասվում է, որ պարբերաբար աշխատեն արտաժամյա՝ ամսական մինչև 22 ժամ, ըստ վերջին հարցումների։
Տակաիչը, որը հայտնի է իր աշխատամոլ բնույթով, նախկինում հայտարարել էր, որ գիշերը քնում է ընդամենը զրոյից մինչև երեք ժամ: Նա նաև նկարագրել է, թե ինչպես է տոնական հանգստյան օրերն անցկացրել հագուստ արդուկելով, կիսաշրջազգեստի եզրերը նորոգելով և բաճկոնների կոճակները շտկելով։ Վարչապետ ընտրվելուց հետո նա խոստացել է «աշխատել, աշխատել, աշխատել, աշխատել, աշխատել»՝ ընդգծելով իր պատրաստակամությունը դիմանալու ծանրաբեռնված գրաֆիկին։
Միևնույն ժամանակ, վարչապետը չի վարձում խոհարարների, սպասավորների և այգեպանների թիմ։ Իր ամուսնու՝ նախկին օրենսդիր Տակու Յամամոտոյի խոսքով, պաշտոնական նստավայրը շաբաթը մեկ անգամ մաքրում է մաքրուհին, բայց խոհարար չկա։ Երբեմն զույգը պատվիրում է պիցցա, և Յամամոտոն նախապես հաստատում է առաքիչի անունը, որպեսզի նրանք կարողանան անցնել խիստ անվտանգության ստուգումներ։
Տոկիոյի փողոցներում վարչապետի խոսքերի նկատմամբ արձագանքները խառն էին։ 22-ամյա սրճարանի աշխատակից Ռինա Սումին նրա խոսքերն անվանել է ժամանակակից հասարակության համար անտեղի. նրա կարծիքով, Տակաիչին չպետք է իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը վերագրեր իր սեռին։ 27-ամյա բուժքույր Միկա Օկադոն, ով օրական մոտ մեկ ժամ է ծախսում ճաշ պատրաստելու և տնային գործերի վրա, խոստովանել է, որ զարմացած է վարչապետի կողմից իր առօրյային հատկացվող ժամանակի քանակով, բայց նաև գնահատել է նրա անկեղծությունը։
Տակաիչին իշխանության է եկել ավանդաբար տղամարդկանց կողմից գերիշխող քաղաքական համակարգում, սակայն նրա որոշ նախաձեռնություններ քննադատության են ենթարկվել կանանց իրավունքների պաշտպանների կողմից։ Մասնավորապես, նա կողմ է Ճապոնիայի կայսերական գահի բացառապես տղամարդկանց ժառանգության գծի պահպանմանը և դեմ է այն օրենքի փոփոխությանը, որը պահանջում է, որ ամուսինները կիսեն ազգանունը։
Նրա խոստովանությունը վերստին բորբոքել է բանավեճ այն մասին, թե որքան ժամանակ և ջանք են կանայք ստիպված ծախսել հասարակական սպասումներին համապատասխանելու վրա, նույնիսկ երբ նրանք զբաղեցնում են բարձրաստիճան պետական պաշտոններ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին22:24, 26 նոյեմբերի
Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից21:31, 26 նոյեմբերի
Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում20:27, 26 նոյեմբերի
Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ19:31, 26 նոյեմբերի
«Ես աղոթում էի Աստծուն, որ սպանի ինձ». տրանսգենդեր մոդել Գրեյս Հայլանդը պատմել է, թե ինչու է զղջում վիրահատության համար16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով