Երբ Քևին Ջոնասը շտապ լուսանկարել է հեռուստացույցի էկրանն ու ցանկացել ուղարկել այն ֆուտբոլային խմբային չաթ, չի նկատել, որ կադրում մեկ այլ բան էլ է հայտնվել, գրում է PEOPLE-ը։
38-ամյա երաժիշտը՝ Jonas Brothers խմբի անդամներից մեկը, որը հանդես է գալիս եղբայրներ Նիքի և Ջոյի հետ, եռյակի Hey Jonas! փոդքասթի վերջին թողարկման ժամանակ պատմել է, որ վերջերս պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել New York Giants ամերիկյան ֆուտբոլի թիմին նվիրված խմբային չաթում։ Այդ չաթում ընդգրկված են նաև նրա երկու եղբայրները։
Քևինն այս խոստովանությունն արել է հոկտեմբերի 27-ի՝ երեքշաբթի օրվա թողարկման ընթացքում՝ 37-ամյա Ջոյի և 34-ամյա Նիքի հետ զրույցում։ Մինչ պատմությունը բացահայտելը՝ նա ակնարկել է. «Մի բան եմ արել, որն ամբողջ օրս փչացրել է»։
Եղբայրները պատմել են, որ բոլորն ընդգրկված են Giants թիմին նվիրված խմբային չաթում, որը, Ջոյի խոսքով, «արդեն 15 տարի է՝ գործում է»։ Չաթի մասնակիցների թվում են նաև խմբի՝ շրջագայությունների ժամանակ աշխատած առաջին թմբկահարն ու լուսանկարիչը, ինչպես նաև մի քանի այլ ընկերներ։
Հոկտեմբերի 25-ին, երբ Ջեյ Ջեյ ՄաքՔարթին ստանձնեց թիմի հիմնական քվոթերբեքի՝ հարձակման կազմակերպչի դիրքը, Քևինը հեռուստացույցի էկրանն է լուսանկարել, որտեղ ցուցադրվում էր այդ հայտարարությունը, և նկարը ուղարկել «GO BLUE» խմբային չաթ։ Սակայն նա չի նկատել, որ լուսանկարում մեկ այլ բան էլ կա։
Սկզբում խմբի մյուս անդամներն էլ ոչինչ չեն նկատել․ նրանցից մեկը պատասխանել է միայն թիմի մասին հայտարարությանը։ Բայց հետո Քևինը հասկացել է, որ լուսանկարում իր սեռական օրգանն էլ է երևում, և մի քանի հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով բոլորին ջնջել այն։
«Լուսանկարում հայելիներ կային, բայց ես դա չէի նկատել։ Լուսանկարն արել էի մեր լոգարանում՝ հենց ցնցուղ ընդունելու պատրաստվելիս»,-պատմել է Քևինը։
«Քո լոգարանում հսկայական հեռուստացույց կա»,-պարզաբանել է Ջոն։ «Բայց հեռուստացույցի շուրջը հայելիներ են, և կարելի է տեսնել միայն… սա այն ամենազվարճալի բաներից է, որի մասին դու նույնիսկ չգիտեիր, որ տեղի է ունեցել»։
Նիքն ու Ջոն միասին են եղել, երբ Քևինը հասկացել է իր սխալը։ Նրանք ականատես են եղել, թե ինչպես է նա մեկը մյուսի հետևից մի քանի հաղորդագրություն ուղարկել։ Ջոն դրանք անվանել է «հաղորդագրությունների երբևէ եղած ամենահիանալի շարքը», իսկ Նիքը՝ «լեգենդար»։
Չնայած տեղի ունեցածին՝ եղբայրներն ու խմբային չաթի մյուս մասնակիցները Քևինին առանձնապես չեն ծաղրել։ Ինչպես նշել է Ջոն, «ոչ ոք չի ցանկանում ստանալ առնանդամի լուսանկար, որը խնդրած չի եղել»։ Այնուամենայնիվ, Ջոյի խոսքով՝ խմբային չաթի բոլոր մասնակիցները պատահական միջադեպին շատ ըմբռնումով և բարեհամբույր են արձագանքել։
Լուսանկարը՝ FRANCESCO PRANDONI/GETTY IMAGES
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ