Հռոմում մեկնարկելով «All’s Fair» նախագծի գովազդային շրջագայությունը՝ Քարդաշյանը նոր ոճաբանի շնորհիվ ստացել է «երբևէ եղած ծննդյան լավագույն նվերը»։ Ռեալիթի շոուի աստղին հնարավորություն է տրվել մեկ օրով իսկական կինոաստղ զգալու և ծանոթանալու Էլիզաբեթ Թեյլորի զարդերի հավաքածուին, գրում է Page Six-ը։
Ուրբաթ առավոտյան Հռոմում Bulgari-ի խանութը հատուկ փակել են հաճախորդների համար, որպեսզի Քարդաշյանին ներկայացնեն Էլիզաբեթ Թեյլորի՝ զմրուխտներով և ադամանդներով զարդերի հավաքածուի մի մասը։
«Լոուն իսկապես կապերն է գործի դրել»,-կատակել է Քարդաշյանը՝ նկատի ունենալով իր ոճաբանին։ Սակայն այս անգամ դա իսկապես այդպես էր։
View this post on Instagram
«Դու արեցիր դա։ Ես չգիտեմ՝ ինչպես քեզ հաջողվեց»,-ասել է նա՝ տեսազանգով խոսելով իր ոճաբանի հետ։
«Սա աննախադեպ է։ Ոչ ոք նախկինում նման բան չի արել»,-բացատրել է ոճաբան Լոու Ռոուչը։
«Ես ամեն գիշեր սրանով կքնեի»,-հայտարարել է Քարդաշյանը՝ չթաքցնելով իր հիացմունքը։
Վզնոցի հետ համադրելու համար Քարդաշյանին փորձելու նպատակով տվել են նաև նմանատիպ ականջօղեր, սակայն դրանք Թեյլորին պատկանած բնօրինակները չէին։ Այս անգամ նրան չեն տրամադրել նաև հավաքածուի սկզբնական ականջօղերը, մատանին կամ ապարանջանը։
«Մենք սովորաբար նման բան չենք անում»,- բացատրել են Bulgari-ի ներկայացուցիչները, մինչ Քարդաշյանը լայն բացված աչքերով զննում էր զմրուխտներով ու ադամանդներով լի սկուտեղը։
Զարդերի այս հավաքածուն նորագույն պատմության ամենահայտնի զարդային հավաքածուներից մեկն է։
1962 թվականին՝ Էլիզաբեթ Թեյլորի 30-ամյակի առթիվ, նրա ամուսինը՝ Ռիչարդ Բարթոնը, նրան նվիրել է այդ կախազարդը։ Զարդի կենտրոնում 23,46 կարատանոց՝ ուղղանկյունաձև հղկված կոլումբիական զմրուխտն է՝ շրջապատված տանձաձև ադամանդներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը12:05, 30 հոկտեմբերի
Հայկական կինոյի խնդիրը՝ միմյանց չլսելը․ Մխիթար Սերոբյան11:33, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար10:45, 30 հոկտեմբերի
Սիրո խոստովանություն՝ առանց առիթի. Բրուքլին Բեքհեմի՝ կնոջն ուղղված ջերմ խոսքերը հակասական մեկնաբանություններ են առաջացրել համացանցում10:30, 30 հոկտեմբերի
Քլոե Քարդաշյանը ներկայացրել է տղամարդու մեջ նախընտրած չափանիշները՝ նշելով, որ իր ապագա զուգընկերը պետք է ընդունի պլաստիկ վիրահատությունները09:00, 30 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով