VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը

00:31, 30 հոկտեմբերի

86 տարեկանում կյանքից հեռացել է դերասան սըր Պատրիկ Ստյուարտը՝ Ալցհեյմերի հիվանդության և Լևիի մարմիններով դեմենցիայի դեմ «կարճատև, բայց ծանր պայքարից» հետո։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով դերասանի Instagram-յան էջում հրապարակված գրառումը:

Գրառման մեջ նշվում է, որ նա մահացել է չորեքշաբթի օրը՝ Լոս Անջելեսում գտնվող իր տանը՝ կնոջ՝ Սաննիի հոգատար խնամքի ներքո։

Ստյուարտը, ով հայտնի էր դարձել «Աստղային ճանապարհ»-ում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի դերով, նաև նկարահանվել է «Իքս մարդիկ» (X-Men), «Վրիժառուները» (The Avengers) և «Լոգան» (Logan) ֆիլմերում։

Դերասանը ծնվել է 1940 թվականին՝ Յորքշիրում, և նախքան Բրոդվեյում հայտնվելը աշխատել է Շեքսպիրյան թագավորական թատերախմբում (Royal Shakespeare Company)։ Նրա կարիերան կինոյում և հեռուստատեսությունում տևել է վեց տասնամյակ։

Սըր Պատրիկին ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ Դանիելն ու Սոֆին։

Marvel Studios-ը հայտնել է, որ խորապես վշտացած է Ստյուարտի մահվան լուրով՝ նրան բնորոշելով որպես «եզակի տաղանդի տեր մարդու, առատաձեռն գործընկերոջ և իսկական ջենթլմենի»։

Երբ 2010 թվականին Եղիսաբեթ II թագուհին սըր Պատրիկին ասպետի կոչում շնորհեց, դերասանն ասաց, որ «բառացիորեն ամեն ինչի համար» պարտական ​​է անգլերենի իր նախկին ուսուցչին, ով առաջինն էր քաջալերել նրան՝ զբաղվելու դերասանական արվեստով։

Լուսանկարը՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search