Դոլլի Փարթոնի կյանքի պատմությունը կարող է շարունակվել անգամ երգչուհու մահից հետո և հրատարակիչների համար իսկական հարստություն արժենալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քանթրի երաժշտության թագուհու՝ դեռևս չհրապարակված հուշագրությունները հրատարակչությունների միջև կատաղի մրցակցությունից հետո վաճառվել են տպավորիչ՝ 13 միլիոն դոլարով։ Այժմ երկրպագուները փորձում են կռահել, թե ինչ բացահայտումներ է թողել երգչուհին, որը տասնամյակներ շարունակ կարողացել է համատեղել բեմական շլացուցիչ կերպարը անձնական կյանքում իր զարմանալի զուսպ ու փակ պահվածքի հետ։
Ինչպես հայտնում է Page Six-ը, գրքի հրատարակման իրավունքները ձեռք է բերել ամերիկյան Grand Central Publishing հրատարակչությունը։ Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ սկզբում հրատարակիչներին առաջարկվել է գիրքը ձեռք բերել 12 միլիոն դոլարով։ Սակայն այդ գումարը զարմացրել է գրքի շուկայի ներկայացուցիչներին, և բանակցությունների մասնակիցներից շատերը հրաժարվել են շարունակել մրցակցությունը։ Ավելի ուշ Grand Central Publishing-ը բարձրացրել է առաջարկվող գումարը և, ըստ տեղեկությունների, 13 միլիոն դոլարով ձեռք բերել հուշագրությունների հրատարակման իրավունքները։
Այդուհանդերձ, գործարքի վերջնական ֆինանսական պայմանները դեռևս հստակ չեն։ Աղբյուրներից մեկը ենթադրել է, որ նախնական վճարումը կարող էր ավելի փոքր լինել, քան հայտարարված գումարը, սակայն երգչուհու ժառանգները կարող էին ստանալ ապագա հեղինակային հոնորարների կեսը։
Գլխավոր հարցը գրքի բովանդակությունն է։ Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ է երգչուհին աշխատել ձեռագրի վրա և կյանքի որ ժամանակաշրջաններն է որոշել մանրամասն ներկայացնել։ Չի բացառվում, որ հուշագրությունները դառնան նրա ստեղծագործական ժառանգությունը պահպանելու ավելի լայն ծրագրի մի մասը, որը Փարթոնն ու իր թիմը մշակել էին դեռևս երգչուհու կենդանության օրոք։
2026 թվականի օգոստոսին երգչուհին մահացել է 80 տարեկան հասակում։ Նրա երկարամյա մենեջեր Դենի Նոզելը ավելի վաղ պատմել էր, որ արտիստուհին մինչև կյանքի վերջին օրերը շարունակել է աշխատել նոր նախագծերի վրա և նախապես մտածել, թե ինչպես է իր ստեղծագործական ժառանգությունը ներկայացվելու հանրությանը ապագայում։
Այժմ նոր ձեռագիրը կարող է երկրպագուներին բացահայտել արտիստուհու կյանքի ևս մեկ՝ մինչ այժմ անհայտ կողմը։ Թե արդյոք գրքում նա կպատմի անձնական ապրումների, երաժշտական ինդուստրիայի կուլիսային կյանքի կամ այն իրադարձությունների մասին, որոնց մասին նախընտրում էր հրապարակավ չխոսել, դեռևս հայտնի չէ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը12:05, 30 հոկտեմբերի
Հայկական կինոյի խնդիրը՝ միմյանց չլսելը․ Մխիթար Սերոբյան11:33, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար10:45, 30 հոկտեմբերի
Սիրո խոստովանություն՝ առանց առիթի. Բրուքլին Բեքհեմի՝ կնոջն ուղղված ջերմ խոսքերը հակասական մեկնաբանություններ են առաջացրել համացանցում10:30, 30 հոկտեմբերի
Քլոե Քարդաշյանը ներկայացրել է տղամարդու մեջ նախընտրած չափանիշները՝ նշելով, որ իր ապագա զուգընկերը պետք է ընդունի պլաստիկ վիրահատությունները09:00, 30 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը