Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի

18:30, 1 նոյեմբերի

Վերջին մի քանի տարիներին մարմնական սարսափի (body horror) ժանրը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում՝ գրավելով մարտաֆիլմերից հոգնած հանդիսատեսի ուշադրությունը։ Մարմնականության թեման հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն սեքսուալության, այլև աղետի ու քայքայման համատեքստում։ Հենց այդ պատճառով, օրինակ, «Սուբստանցիան» վերջին տարիների ժանրային ամենանշանավոր ֆիլմերից մեկը դարձավ։ Այս շարքը համալրել է որոշել նաև Դեյմս Ուոթքինսը՝ իր «Քլեյֆեյս» աշխատանքով։

Ծագող կինոաստղի դերը մարմնավորել է Թոմ Ռիս Հարիսը, ում կարիերան սրընթաց զարգանում է։ Մի երեկո նա ծանոթանում է գեղեցկուհի թխահերի հետ, ում մարմնավորում է Ժուանա Ռիբեյրուն։ Սակայն երջանկությունը երկար չի տևում․ հաջորդ առավոտ հերոսին դիմավորում է նրա խելագարված նախկին զուգընկերը՝ ածելիով զինված և գլխավոր հերոսի դեմքը «շտկելու» մտադրությամբ։ Այսպես ավարտվում է նորահայտ դերասանի փայլուն կարիերան․ նրանից երես են թեքում ընկերները, մենեջերը հրաժարվում է նրա հետ աշխատել, իսկ հանդիսատեսն ու նույնիսկ բժիշկները կորցնում են հետաքրքրությունը նրա հանդեպ։

Սակայն հենց այս պահից է սկսվում սյուժեի հիմնական զարգացումը։ Հերոսը հանդիպում է երիտասարդ գիտնականի, ում դերը կատարում է Նաոմի Ակին։ Նա նանոտեխնոլոգիաների ոլորտում փորձարկումներ է իրականացնում և համոզում նախկին գեղեցկադեմ դերասանին փորձել բուժման իր փորձարարական մեթոդը։ Բնականաբար, սկզբում հնչում է «Սա ընդամենը արհեստական բանականություն է» ոճի հավաստիացում, իսկ հետո ներկայացվում է կողմնակի ազդեցությունների մի ամբողջ ցանկ՝ ճիշտ այնպես, ինչպես միգրենի դեմ դեղամիջոցների ներդիրներում։

DC-ի կինոաշխարհի փառքի գագաթնակետը վաղուց անցյալում է, ուստի ստեղծագործողները որոշել են սուպերհերոսական մարտերի փոխարեն անդրադառնալ հերոսի ներքին պայքարի պատմությանը՝ նրան դարձնելով մի փոքր ավելի մարդկային ու խոցելի։ Ինչ խոսք, սա այնքան էլ վատ գաղափար չէ, մանավանդ որ անպարտելի սուպերհերոսներին հետևելը դեռ հինգ տարի առաջ էր արդեն անտանելի ձանձրալի դարձել։

Այսպիսով, փորձարկումն ավարտվում է աղետով, որի պատճառը հերոսի ներքին հակամարտությունն է։ Հետաքրքիր է հետևել այդ աղետին, քանի որ օպերատորը վերջապես բավական երկար է պահում տեսախցիկը ամենատհաճ ու ցնցող կադրերի վրա։ Այդպիսով հանդիսատեսը հասցնում է մանրամասն դիտել հերոսի դեմքի կերպարանափոխության ողջ ֆիզիկական սարսափը, ինչպես նաև հակահերոսի ծնունդը։

Ֆիլմի հաջողության գլխավոր գրավականն այն է, որ ստեղծագործողները վերջապես հրաժարվել են կոմիքսային ֆիլմերին բնորոշ մանկամիտ ու պարզունակ պատմություններից և ստեղծել ավելի հասուն սյուժե՝ զերծ արհեստական դրամատիզմից, փոխարենը լիովին իրականողբերգականությամբ և սուպերհերոսական ֆիլմերին բնորոշ արհեստական ու անբնական երկխոսություններով չծանրաբեռնված։

Այո՛, այն գաղափարը, որ դերասանը մշտապես հազարավոր դեմքեր է կրում և, ի վերջո, կորցնում սեփականը, նորություն չէ։ Սակայն մարմնական սարսափի ժանրի միջոցով այն ներկայացված է բավական հետաքրքիր ձևով, ինչպես նաև՝ գերչարագործի ծնունդը։

Իհարկե, պատմությունը առանձնապես խորքային չէ, բայց կոմիքսների վրա մասնագիտացած կինոաշխարհի համար այն, անսպասելիորեն, բավական ինքնատիպ լուծում է։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search