Սուկի Ուոթերհաուսը ակնարկել է, որ Ռոբերտ Պատինսոնի հետ իր հարսանիքը լինելու է իսկական շքեղ տոնակատարություն, գրում է Page Six-ը։
Երգչուհին Sunday Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը, հազվադեպ մանրամասներ է հայտնել հայտնի դերասանի հետ իր հարաբերությունների մասին։
Չնայած այն լուրերին, թե զույգն արդեն ամուսնացել է 2024 թվականի մարտին դստեր ծնվելուց հետո, Ուոթերհաուսը նշել է, որ հարսանիքը դեռ չի կայացել։
Խոսելով այդ իրադարձության մասին՝ նա ասել է. «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ»։ Երգչուհին նաև նշել է, որ հարսանիքի կազմակերպումը դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել է՝ մինչև տարեվերջ։
«Եթե որոշենք դա անել, ապա մեծ խնջույք կկազմակերպենք՝ իսկապես շքեղ ու անմոռանալի տոնակատարություն»,- ասել է նա։
34-ամյա Ուոթերհաուսն ու 40-ամյա Պատինսոնը հանդիպում են 2018 թվականից։ Երգչուհին անդրադարձել է նաև իրենց զբաղված գրաֆիկների պայմաններում հարաբերությունները պահպանելու դժվարություններին։
«Գրեթե տասը տարի է անցել, և դա հրաշալի է»,- նշել է նա։ «Երբեմն ինքս ինձ ասում եմ՝ չեմ կարող հավատալ, որ իմ կյանքում նման բան կա, և չեմ կարող հավատալ, թե որքան երջանիկ եմ»։
«Դեյզի Ջոնսը և վեցը» սերիալի դերասանուհին վստահ է, որ ինքն ու «Մթնշաղ» ֆիլմաշարի աստղը հրաշալի ծնողներ են, չնայած իրենց ոչ սովորական ապրելակերպին։
Խոսելով իրենց երկու տարեկան դստեր մասին՝ նա ասել է. «Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք մենք կազմակերպում մեր ընտանեկան կյանքը։ Մենք երկուսս էլ շատ կապված ենք նրա հետ»։
«Նա հրաշալի, երջանիկ աղջնակ է»,- հավելել է երգչուհին։
Պատինսոնն ու Ուոթերհաուսն առաջին անգամ նշանադրության մասին խոսակցությունների առիթ տվեցին 2023 թվականի դեկտեմբերին, երբ երգչուհին Լոնդոնում զբոսանքի ժամանակ ցուցադրեց մատնեմատին փայլող ադամանդե մատանին։
Լուսանկարը՝ Evan Agostini / Invision / Associated Press
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին22:24, 26 նոյեմբերի
Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից21:31, 26 նոյեմբերի
Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում20:27, 26 նոյեմբերի
Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ19:31, 26 նոյեմբերի
«Ես աղոթում էի Աստծուն, որ սպանի ինձ». տրանսգենդեր մոդել Գրեյս Հայլանդը պատմել է, թե ինչու է զղջում վիրահատության համար16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով