Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել

23:20, 2 նոյեմբերի

Դոնալդ Թրամփը որոշել է Հելոուինը նշել մեծ շուքով։ ԱՄՆ նախագահն իր՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում թեմատիկ երեկույթ է կազմակերպել՝ տոնը վերածելով իսկական աշխարհիկ շքահանդեսի՝ էկզոտիկ կենդանիներով, թանկարժեք հյուրասիրություններով և անսովոր զվարճանքներով։

TrumpHalloween2.jpg (501 KB)

Երեկույթն անցկացվել է ջունգլիների ոճով։ Հյուրերի թվում եղել են կենդանիների տարազներով և ընձառյուծի նախշերով հագուստ կրող մարդիկ, իսկ երեկոյի ամենաանսպասելի «հյուրը» կենդանի զեբրն է եղել։ Բացի այդ, կազմակերպիչները պատրաստել էին տիկնիկային ներկայացում, իսկ հյուրասիրության սեղաններին դրվել էին սև խավիար և Ալյասկայի արքայական խեցգետին։

TrumpHalloween6.jpg (204 KB)

Ինքը՝ Թրամփը, սակայն, որոշել է շատ ժամանակ չծախսել տարազ ընտրելու վրա։ Երբ լրագրողները հարցրել են, թե ում կերպարով է ներկայացել երեկույթին, նախագահը ժպիտով պատասխանել է.

«Ես եկել եմ որպես Դոնալդ Թրամփ։ Ժամանակ չունեի։ Մարդիկ շատ ժամանակ ու գումար են ծախսել։ Հարուստ մարդիկ են։ Նրանք ինը ժամ են պատրաստվել, իսկ ես ընդամենը տասը րոպե ունեի, այդ պատճառով էլ եկա որպես Դոնալդ Թրամփ»։

TrumpHalloween5.jpg (1014 KB)

Նախագահը նաև զրուցել է լրագրողների հետ և մեկնաբանել ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունները։ Նա հայտարարել է, որ իրեն վստահ է զգում և կարծում է, որ երկրում իրավիճակը լավ է։

TrumpHalloween1.jpg (337 KB)

Լուսանկարը՝ Doug Mills/The New York Times, Getty Images

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search