Louis Vuitton-ը համալրել է Tambour Convergence հավաքածուն նոր՝ Mirror Steel մոդելով։ Ժամացույցի գլխավոր առանձնահատկությունը հատուկ մշակմամբ կոփված չժանգոտվող պողպատից պատրաստված իրանն է։ Դրա մակերեսը գրեթե վեց անգամ ավելի կարծր է սովորական չժանգոտվող պողպատից և Վիկերսի սանդղակով հասնում է 1130 միավորի։

Այս մշակման շնորհիվ մետաղն ավելի երկար է պահպանում հայելային փայլը և ավելի դիմացկուն է մանր քերծվածքների նկատմամբ։
37 մմ տրամագծով և 8 մմ հաստությամբ իրանը ձեռքով փայլեցնում են La Fabrique des Boîtiers-ի վարպետները։ Յուրաքանչյուր դետալի պատրաստումը պահանջում է մինչև երեք անգամ ավելի շատ ժամանակ, քան վարդագույն ոսկուց տարբերակի դեպքում։ Հայելային մակերեսին յուրահատուկ հակադրություն են հաղորդում ավազաշիթային մշակմամբ տարրերը։

Ժամանակը ցուցադրվում է կամարաձև պատուհանի տակ պտտվող սկավառակների միջոցով՝ guichet ոճին բնորոշ ձևավորմամբ։ Ներսում տեղադրված է ինքնալարվող մանուֆակտուրային LFTMA01.01 մեխանիզմը, որն ամբողջությամբ մշակվել է Louis Vuitton-ի կողմից։ Այն բաղկացած է 201 դետալից և ապահովում է 45 ժամ ընթացքի պաշար։ Շափյուղե թափանցիկ հետևի կափարիչի միջով երևում է 18 կարատանոց վարդագույն ոսկուց պատրաստված ռոտորը։

Մոդելի տեսքն ամբողջացնում են սաֆիանո հյուսվածքով մոխրագույն հորթակաշվե գոտին և Louis Vuitton փորագրությամբ պողպատե ճարմանդը։
Louis Vuitton Tambour Convergence Mirror Steel-ի արժեքը 26 000 եվրո է՝ 12 000 եվրոյով պակաս, քան վարդագույն ոսկուց տարբերակինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին22:24, 26 նոյեմբերի
Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից21:31, 26 նոյեմբերի
Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում20:27, 26 նոյեմբերի
Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ19:31, 26 նոյեմբերի
«Ես աղոթում էի Աստծուն, որ սպանի ինձ». տրանսգենդեր մոդել Գրեյս Հայլանդը պատմել է, թե ինչու է զղջում վիրահատության համար16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով