Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» (All’s Fair) իրավաբանական դրաման՝ Քիմ Քարդաշյանի, Գլեն Քլոուզի և Նաոմի Ուոթսի մասնակցությամբ, կրկին հայտնվել է ջախջախիչ քննադատության թիրախում։ Քննադատները երկրորդ եթերաշրջանը որակել են «անտանելի ահավոր», իսկ գրախոսներից մեկն այն անգամ հռչակել է «21-րդ դարի վատագույն սերիալ»։
Այդուհանդերձ, նման սառը ընդունելությունն անակնկալ չէր. նախորդ տարի թողարկված առաջին եթերաշրջանը ևս արժանացել էր կոշտ քննադատության։ Չնայած դրան՝ նախագիծը դարձավ Hulu-ի վերջին երեք տարիների ամենադիտված խաղարկային դեբյուտային սերիալը, ինչից հետո սթրիմինգային հարթակը գրեթե անմիջապես երկարաձգեց այն երկրորդ եթերաշրջանով։

Հատկապես անխնա է գտնվել The Telegraph-ի մեկնաբան Էդ Փաուերը, որը սերիալին տվել է ընդամենը մեկ աստղ և այն անվանել «անտանելի ահավոր»։ Պարբերականն էկրանին կատարվողը համեմատել է այնպիսի ձախողված օճառային օպերայի հետ, որի դիտումը ստիպում է մտորել գոյության կամ առնվազն Disney+-ի բաժանորդագրության անիմաստության մասին։
«Ինչո՞ւ են Գլեն Քլոուզի և Նաոմի Ուոթսի պես համաշխարհային մեծության դերասանուհիները համաձայնել նկարահանվել այս անտանելի ահավոր սերիալում»,— հարց է բարձրացնում քննադատը։ Նա նաև հիշեցրել է, որ 25 տարի առաջ Ուոթսը խաղացել է Դեյվիդ Լինչի «Մալհոլանդ դրայվ» ֆիլմում, որը շատերը համարում են 21-րդ դարի մեծագույն կինոնկարներից մեկը։ Իսկ այժմ, հեգնում է հեղինակը, դերասանուհին հայտնվել է լոսանջելեսյան մեկ այլ սյուրռեալիստական մղձավանջում, որը լիովին կարող է հավակնել հարյուրամյակի վատագույն հեռուստասերիալի տիտղոսին։

The Guardian-ը երկրորդ եթերաշրջանի հանդեպ փոքր-ինչ ավելի բարեհաճ է գտնվել։ Քննադատ Լյուսի Մանգանը նշել է, որ սերիալը նախկինի պես անհեթեթ տեսք ունի՝ կաշվե հագուստով Գլեն Քլոուզից մինչև Բրունո Մարսի մասին պիկանտ բամբասանքները։ Սակայն, նրա կարծիքով, զրո աստղ ստացած առաջին եթերաշրջանի համեմատ նախագիծն այնուամենայնիվ մի փոքր բարելավվել է։
«Ինչ-որ պահի հասկանում ես, որ անգամ զվարճանում ես՝ նախորդ անգամվա պես բերանդ բաց նստելու և տարակուսելու փոխարեն, թե ինչպես կարող է հեռուստատեսությունն առհասարակ այսքան վատը լինել։ Սերիալն աստիճանաբար մոտենում է «այնքան վատն է, որ նույնիսկ լավն է» անվանակարգին»,— գրել է Մանգանը։
Ready Steady Cut-ի մեկնաբան Ջոնաթոն Ուիլսոնը ևս առաջին եթերաշրջանն անվանել է «ապշեցուցիչ ահավոր» և նշել, որ երկրորդում իրավիճակը գրեթե չի փոխվել։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ ստեղծողները, կարծես, վերջնականապես հրաժարվել են նախագիծը որպես ամուսնալուծությունների գծով կալիֆոռնիացի փաստաբանների մասին լուրջ դրամա ներկայացնելու փորձերից։
«Թե ինչի է վերածվել սերիալը հիմա, գաղափար անգամ չունեմ։ Բայց սա միանգամայն խելահեղ ու միևնույն ժամանակ անկանխատեսելի տեսարան է, որը կարող է զվարճացնել»,— եզրափակել է քննադատը։
Ի դեպ, քննադատներն առավել խիստ էին դիմավորել հենց առաջին եթերաշրջանը։ Daily Mail-ի մեկնաբան Քրիստոֆեր Սթիվենսն այն անվանել էր «հեռուստատեսային աղբի ամենազզվելի, սրտխառնոց և ատամների կրճտոց առաջացնող կույտը», որն իրեն երբևէ վիճակվել է տեսնել։ Իսկ The Guardian-ն իր գրախոսականը սկսել էր հետևյալ խոստովանությամբ. «Ես չէի էլ կասկածում, որ հեռուստատեսությունը դեռ կարող է այսքան վատը լինել։ Բայց սխալվում էի։ «Ամեն ինչ արդար է»-ն ահավոր սերիալ է։ Ապշեցուցիչ, անըմբռնելի, էկզիստենցիալ առումով ահավոր»։
Քննադատությունների ֆոնին անցյալ տարի Քիմ Քարդաշյանին պաշտպանել էր Գլեն Քլոուզը։ Դերասանուհին խոստովանել էր, որ իրեն զարմացրել է այն լրջությունը, որով Քիմը մոտեցել է դերի շուրջ աշխատանքին։
«Նա չէր հավակնում մեծ դերասանուհու կոչման, բայց բավականաչափ խելացի էր՝ իրեն շրջապատելու այնպիսի մարդկանցով, որոնցից կարող էր սովորել։ Եթե նա ունենար չափազանց մեծ էգո կամ պատկաներ այն մարդկանց դասին, որոնց հետ անհնար է աշխատել, ես դժգոհ կլինեի։ Բայց նա այդպիսին չէ»,— նշել էր Քլոուզը։
Դերասանուհու կարծիքով՝ բացասական արձագանքը կարող էր պայմանավորված լինել նաև Քարդաշյանների ընտանիքի հանդեպ հանրության ոչ միանշանակ վերաբերմունքով. նրանց շուրջ վաղուց ձևավորվել է հանրային որոշակի կերպար, որը հեռու է բոլորին դուր գալուց։
Անցյալ տարի կայացած պրեմիերայից հետո սերիալը Rotten Tomatoes հարթակում ստացել էր զրոյական վարկանիշ՝ 0%։ Ավելի ուշ՝ նույն ամսվա ընթացքում, այդ ցուցանիշը բարձրացավ մինչև 3%-ի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին22:24, 26 նոյեմբերի
Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից21:31, 26 նոյեմբերի
Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում20:27, 26 նոյեմբերի
Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ19:31, 26 նոյեմբերի
«Ես աղոթում էի Աստծուն, որ սպանի ինձ». տրանսգենդեր մոդել Գրեյս Հայլանդը պատմել է, թե ինչու է զղջում վիրահատության համար16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով