Netflix-ի «Բրիջերթոնները» սերիալից հայտնի 35-ամյա բրիտանացի դերասանուհի Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է իր սիրելիի՝ գործարար Լաչի Ստյուարտի հետ։ Հարսանեկան արարողությունը կայացել է Իտալիայի գեղատեսիլ Տոսկանա մարզում՝ ռոմանտիկ ֆիլմ հիշեցնող մթնոլորտում։

Դերասանուհին, որը սերիալում մարմնավորել է վիկոնտ Էնթոնի Բրիջերթոնի սիրելիին՝ օպերային երգչուհի Սիենա Ռուսոյին, և Լաչին արդեն երեք տարի միասին են։

Ուրբաթ օրը Սաբրինան Instagram-ում հրապարակել է հարսանեկան առաջին լուսանկարները՝ հայտնելով, որ զույգն ամուսնացել է օգոստոսի 29-ին։ Հարսանեկան խնջույքն անցկացվել է Մարեմմա շրջանում գտնվող La Pescaia Resort հանգստյան համալիրում։ Օրվա հիշարժան պահերը լուսանկարել և տեսագրել է Kreativ Wedding թիմը։

Հարսանիքի համար Բարթլեթն ընտրել էր փղոսկրի գույնի նրբագեղ զգեստ՝ առանց ուսակապերի։ Կորսետային վերնամասը, փարթամ փեշն ու երկար քղանցքն ընդգծել են դերասանուհու նրբիրան կազմվածքը։ Նրա ընտրյալը կրել է դասական սև սմոքինգ։ Կադրերից մեկում Լաչին չի թաքցնում հուզմունքը՝ տեսնելով իրեն ընդառաջ քայլող հարսնացուին։

Նորապսակները լուսանկարվել են նաև ամուսնական մատանիներով՝ քնքշորեն նայելով միմյանց աչքերի մեջ։ Հրապարակված լուսանկարներում նրանք նաև մտերիմների հետ են։ Մյուս կադրերում պատկերված են Սաբրինայի՝ դեպի խորան քայլելու պահն ու պսակադրության առթիվ կազմակերպված տոնական ընդունելությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից