Թատրոնը միայն բեմը, ներկայացումներն ու հանդիսատեսի ծափահարությունները չեն։ Այն նաև անվերջ որոնումների, նոր գաղափարների, ոգևորության և երբեմն՝ ստեղծագործական կասկածների աշխարհ է։ Իսկ այդ աշխարհի մարդկանց ճանաչելու համար երբեմն բավական է մի փոքր զրույց՝ սովորական հարցերից մի փոքր անսովոր պատասխաններով։
Այս անգամ մեր բլից զրույցի հյուրը ռեժիսոր Մարիկա Դովլաթբեկյանն է։ Փորձել ենք նրան ճանաչել ոչ թե մասնագիտական կենսագրության, այլ անձնական նախասիրությունների, փոքրիկ վախերի, երազանքների ու կյանքի հանդեպ վերաբերմունքի միջոցով։
Մարիկայի պատասխաններից ուրվագծվում է ստեղծագործող մարդու մի կերպար, որի համար ոգեշնչումը պարզապես աշխատանքի սկիզբ չէ, այլ ներքին անհրաժեշտություն։ Նոր ներկայացման գաղափարի բացակայությունը կարող է դառնալ անհանգստության պատճառ, իսկ ստեղծագործական մտքերը՝ գիշերային մտորումների ուղեկից։
Նրա աշխարհում առանձնահատուկ տեղ ունեն ընտանիքը, ընկերներն ու, իհարկե, թատրոնը։ Սիրո զգացողությունը նա նկարագրում է վերևում հայտնվելու զգացողության հետ, իսկ կյանքում ձեռք բերած ամենակարևոր արժեքների շարքում առանձնացնում է մարդկանց, որոնցով շրջապատված է։
Զրույցի ընթացքում բացահայտվում են նաև փոքրիկ հակասություններ՝ երազկոտություն և անհամարձակություն, արագ ոգևորվելու ու նույնքան արագ հիասթափվելու հատկություն, մեծ ցանկություններ և դեռ չիրականացած երազանքներ։
Իսկ թե ինչ մասնագիտության մասին էր երազում մանկության տարիներին, ինչն է նրան վախեցնում, ինչի համար կուզենար ներողություն խնդրել և ինչպե՞ս կցանկանար մնալ մարդկանց հիշողության մեջ՝ այս ամենի պատասխանները՝ մեր տեսանյութում։
Դիտեք Մարիկա Դովլաթբեկյանի բլից զրույցը և բացահայտեք նրան թատրոնից դուրս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ09:00, 11 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 10 նոյեմբերի
Հարթ ճակատից մինչև «տիկնիկային» շուրթեր․ ինչպես «Մար-ա-Լագոյի դեմքը» քաղաքական զենք դարձավ Թրամփի շրջապատում22:22, 10 նոյեմբերի
Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի21:19, 10 նոյեմբերի
Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ