Ռեժիսոր Դենիել Լոմբրոզոյի «Manhood» վավերագրական ֆիլմն անդրադառնում է տղամարդկանց բարդույթներին՝ ցույց տալով, թե ինչպես է սեռական օրգանը մեծացնելու ցանկությունը հանգեցնում թանկարժեք միջամտությունների, իսկ ինքնավստահություն ձեռք բերելու խոստումը դառնում ներարկումների օգտին գլխավոր փաստարկը։ Ինչպես գրում է The Guardian-ը, ֆիլմը պատմում է Տեխաս նահանգի Դալաս քաղաքի մի կլինիկայի հաճախորդների և մի մարդու մասին, որը երազում է նման ծառայությունները դարձնել նույնքան սովորական, որքան բոտոքսի ներարկումները։
Պատմության կենտրոնում Բիլ Մուրն է, որը խթանում է PhalloFill միջամտության տարածումը։ Այն ենթադրում է հիալուրոնաթթվի ներարկում՝ առնանդամի շրջագիծը մեծացնելու նպատակով։ Մուրը հաճախորդներին համոզում է, որ արդյունքը կարող է ոչ միայն փոխել արտաքին տեսքը, այլև բարելավել սեռական կյանքը, հարաբերություններն ու ինքնագնահատականը։
Սակայն ֆիզիկական փոփոխությունների ձգտման հետևում ֆիլմը բացահայտում է շատ ավելի բարդ խնդիրներ՝ անցյալի հոգեբանական տրավմաներ, միայնություն, ամոթ և սեփական անձի ցավագին համեմատություն այլ տղամարդկանց հետ։
Հերոսներից մեկը Ռուբենն է՝ երեք փոքրահասակ երեխաների հայր, որը նախորդ հարաբերություններից ևս երկու երեխա ունի։ Նրա ընտանիքը ֆինանսական դժվարություններ է կրում, իսկ զուգընկերուհին՝ Լանան, չի հասկանում, թե ինչու է նա ցանկանում գումար ծախսել մի օրգանի մեծացման վրա, որն առանց այդ էլ նորմալ գործում է։ Աստիճանաբար պարզվում է, որ նրա սևեռուն ցանկության հիմքում մանկության ծանր հոգեբանական տրավման է․ մոտ տասը տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել մեկ այլ դպրոցականի կողմից։
Ֆիլմի մեկ այլ մասնակից՝ Դևիդը, Մուրին է դիմում մեկ այլ մասնագետի մոտ անհաջող միջամտությունից հետո։ Դրա հետևանքով նրա մոտ կոշտ գոյացություններ են առաջացել, որոնք զգալիորեն փոխել են սեռական օրգանի արտաքին տեսքը։ Դևիդը ճանաչում է ձեռք բերել OnlyFans հարթակում՝ իր գրավիչ արտաքինի շնորհիվ։ Մուրը ոչ միայն օգնում է նրան հաղթահարել անհաջող միջամտության հետևանքները, այլև աստիճանաբար դառնում է նրա խորհրդատուն ու մտերիմ ընկերը։ Ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես է Դևիդը մտերմանում Մուրի և նրա զուգընկեր Քլինթի հետ։
Մյուս հաճախորդների պատմությունները նույնպես անսպասելի են։ Տղամարդկանցից մեկը վրդովվում է, որ առնանդամի փոքր չափը հաճախ ներկայացվում է որպես ամենատարբեր բացասական հատկանիշների և նույնիսկ հանցավոր վարքի բացատրություն։ Մեկ ուրիշը գլխուղեղի անվիրահատելի ուռուցք ունի և իր որոշումը բացատրում է մնացած ժամանակն իր պատկերացումների համաձայն ապրելու ցանկությամբ։
Ռեժիսորն անդրադառնում է միանգամից մի քանի թեմայի՝ պոռնոգրաֆիայի և արտաքին տեսքի անիրատեսական չափանիշների ազդեցությանը, տղամարդկանց անվստահությանը, այսպես կոչված «մանոսֆերայի» գաղափարներին և տրավմատիկ փորձառությանը, որը կարող է տարիներ շարունակ ազդել մարդու ինքնազգացողության վրա։ Միևնույն ժամանակ ֆիլմը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու են տղամարդիկ այդքան ցավագին վերաբերվում իրենց մարմնի չափերին։
The Guardian-ի մեկնաբան Ջեք Սիլը նշում է, որ վավերագրական ֆիլմը միաժամանակ կարեկցանք և զարմանք է առաջացնում, սակայն դրա պատումը տրոհվում է առանձին պատմությունների և չի ամբողջանում մեկ համոզիչ մտքի շուրջ։ Այդուհանդերձ, գլխավոր եզրակացությունն ուրվագծվում է․ հոգեբանական խնդիրները, միայնությունն ու վերապրած տրավմաները շատ ավելի բարդ են, քան թվում է, և կոսմետիկ ներարկումները դժվար թե կարողանան դրանք վերացնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 11 նոյեմբերի
«Տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ հանուն սանտիմետրերի». BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է առնանդամի մեծացման ինդուստրիայի հակառակ կողմը21:21, 11 նոյեմբերի
«Ուզում եմ ջենթլմեն լինել». Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել և մեքենա վարել20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին