Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվում է 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։ Հանդիսատեսին կրկին ականատես է լինում հագեցած մեկ շաբաթվա` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։ Նոյեմբերի 10-ին ReA-ի շրջանակում Կինոյի տանը տեղի ունեցավ հանդիպում և ստորագրության արարողություն Սոֆյա Միրզոյանի, Սերժ Ավեդիքյանի, Ջորդան Մեքների, Զավեն Նաջարի եւ Սեբաստիան Լունդենբախի հետ։
«ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին նրա երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» եւ «Շնային պատմություններ»։ Փառատոնի բացմանը Վրեժ քաունին նրան հանձնեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։
Փառատոնն այս տարի յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել նաեւ երաժշտասերներին․ նոյեմբերի 14-ին՝ Կինոյի տանը, տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրել ՌեԱ Փառատոնը և ReAct production-ը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը:
«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնին աջակցում են նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին