Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Իրական կանանց փոխարեն՝ կեղծ կանայք». Իլոն Մասկի նախկին սիրելին հրապարակայնորեն քննադատել է միլիարդատիրոջը

10:30, 19 նոյեմբերի

Իլոն Մասկի նախկին սիրելին՝ երգչուհի Գրայմսը, քննադատել է նրան արհեստական բանականության միջոցով ստեղծված վիրտուալ կանանց նկատմամբ հետաքրքրության համար։ Հրապարակային բանավեճի առիթ է դարձել Կլաուդիա անունով արհեստական բանականությամբ ստեղծված ինֆլուենսերի մասնակցությամբ տեսանյութը, որը 55-ամյա միլիարդատերը հրապարակել էր X սոցիալական ցանցում։

Tesla-ի ղեկավարը հրապարակել էր թվային կերպարի մասնակցությամբ տեսանյութը՝ այն ուղեկցելով հետևյալ մեկնաբանությամբ. «Գերբանականությունը կկոտրի ձեր լիմբիկ համակարգի պաշտպանությունը»։

Սակայն 38-ամյա Գրայմսը, որի իսկական անունն է Քլեր Բուշե, այնքան էլ ոգևորված չէր իր նախկին զուգընկերոջ պահվածքով։

«Կեղծ կանանցով այս տարվածությունը սեփական խնդիրները փոխհատուցելու փորձ է հիշեցնում։ Ես Կլաուդիայի երկրպագուն եմ, բայց նա Birkin-ի հետ պայմանագիր չունի և, առհասարակ, կին չէ։ Նա այլմոլորակային էակ է, որն օժտված է միաժամանակ և՛ շնորհով, և՛ իր նախնիների բոլոր սերունդների հիշողությամբ անիծված լինելու բեռով։ Այնպիսի տեսակի սեռականացումը, որի ներկայացուցիչներն ի վիճակի չեն սեռական հարաբերություններ ունենալ, այն ամենի բարձրագույն դրսևորումն է, ինչ Նիցշեն անվանում էր «վերջին մարդ»։ Մենք կարող ենք «դրան» չվերապահել սեռական ստրկուհու դեր»,– հայտարարել է Գրայմսը։

Մասկը նախկին սիրելիի քննադատությունն անպատասխան չի թողել։ Նա դիմել է նրան՝ ասելով.«Ընդունիր սպիտակ հաբը», ապա հրապարակել գրեթե չորս րոպե տևողությամբ տեսանյութ, որում Կլաուդիան կատարում է WHITEPILL երգը՝ արհեստական բանականության՝ մարդկանց կյանքը բարելավելու հնարավորությունների մասին։

Սակայն նրանց միջև բանավեճն այսքանով չի ավարտվել։ Պատասխանելով X-ի այն օգտատիրոջը, որը նկատել էր, թե տղամարդկանց մեծ մասը չի կարդացել Նիցշեին և ապրում է քարանձավաբնակների պես, Գրայմսն անսպասելիորեն պաշտպանել է Մասկի մտավոր կարողությունները։

«Իլոնը կարդացել է Նիցշեին»,– գրել է նա՝ իր նախկին զուգընկերոջն անվանելով «չընտրված թագավոր»։

Երգչուհու կարծիքով՝ միլիարդատերը կարող էր պատասխանատվություն ստանձնել հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների համար և ավելի նշանակալի հասարակական դեր ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով նախընտրում է դա չանել։

Մեկ այլ հրապարակման մեջ Գրայմսը Մասկին կոչ է արել «ավելի լավը լինել» և «վեր կանգնել այս ամենից»։ Նա նաև հայտարարել է, որ Մասկը պետք է դառնա «այն թագավորը, որի մասին բոլորս երազում ենք», և վերադառնա իր նախկին կերպարին։

«Եթե նա մեծահոգություն ցուցաբերեր և պատասխանատվություն ստանձներ, ապա կարող էր կրկին արժանանալ Երկնքի մանդատին, որը ներկայումս կորցրել է»,– գրել է Գրայմսը՝ օգտագործելով չինական քաղաքական փիլիսոփայության հասկացություններից մեկը, որը նշանակում է կառավարչի իշխանության իրավունքը։

Մասկի պատասխանը կարճ է եղել. «Ես չեմ ցանկանում թագավոր լինել, իսկ Starship-ն ունի Երկնքի մանդատը»։

Գրայմսն ու Իլոն Մասկը հարաբերությունների մեջ են եղել 2018-2021 թվականներին։ Նախկին զույգն ունի երեք ընդհանուր երեխա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search