Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

20:45, 20 նոյեմբերի

Enigma-ի երաժշտության հիմքում յուրահատուկ պատմություն է՝ գրիգորյան հոգևոր երգեցողություն, էթնիկ մոտիվներ, էլեկտրոնային ռիթմեր և այնպիսի ձայներ, որոնք հնարավոր չէ շփոթել ուրիշների հետ։ Այդ յուրահատուկ հնչողությանը ճանաչելի վոկալային երանգ հաղորդած կատարողներից մեկը Էնդրյու Դոնալդսն է։ Երգիչը տասը տարի համագործակցել է նախագծի հետ և մասնակցել դրա հինգ ալբոմների ստեղծմանը։

Այս անգամ արտիստը Երևան է ժամանել մենահամերգային ծրագրով, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Սակայն այս այցն ունի նաև անձնական նախապատմություն։ Նրա որդու մայրը հայուհի է, որդին՝ կիսով չափ հայ, և Հայաստանի հետ ընտանեկան կապերը վաղուց էին երաժշտի մեջ սեփական աչքերով մեր երկիրը տեսնելու ցանկություն առաջացրել։ «Ես երկար տարիներ ցանկանում էի այցելել Հայաստան»,-խոստովանում է Դոնալդսը։

 Համերգի նախօրեին NEWS.am STYLE-ը զրուցել է արտիստի հետ ընտանեկան արմատների, Հայաստանի հետ առաջին ծանոթության, Enigma-ի երաժշտական ժառանգության, հայ կատարողների հետ հնարավոր համագործակցության և այն մասին, թե ինչու իսկական երաժշտությունը չի ենթարկվում ժամանակին։

 Հայաստանի առաջին այցի մասին

 Էնդրյու Դոնալդսը Հայաստանի իր առաջին այցի մասին խոսում է առանձնահատուկ ոգևորությամբ։

 «Ես երկար տարիներ ցանկանում էի այցելել Հայաստան։ Որդուս մայրը հայուհի է, նրա տատիկը նույնպես հայուհի է, ինչպես և մյուս հարազատները։ Որդիս կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ճամայկացի։ Նրանք արդեն բազմաթիվ անգամներ եղել են այստեղ, իսկ ես մինչ այժմ չէի հասցրել գալ։

Հնարավորությունը՝ այցելելու պատմական այս քաղաք և հանդես գալու քրիստոնեական այդքան խոր պատմություն ունեցող երկրում, ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Այստեղ յուրահատուկ մթնոլորտ է զգացվում։ Եվ, իհարկե, գիտակցումը, որ իմ ընտանիքի և արմատների մի մասը կապված է այս հողի հետ, այցին բոլորովին այլ իմաստ է հաղորդում»։

 Ընտանեկան արմատներն ազդել են նաև հայկական մշակույթի մասին նրա պատկերացումների ձևավորման վրա։

 «Առաջին հերթին, իհարկե, ծանոթ եմ ընտանեկան ավանդույթներին։ Բացի այդ, շատ եմ լսել Հայաստանի պատմության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների մասին։ Այս թեման հաճախ է քննարկվում։

Եվ, իհարկե, հայկական խոհանոցը։ Խորոված միսը, ավանդական ուտեստները։ Ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեությունն ընդունած երկիրն է։ Սա նույնպես նրա պատմական ժառանգության կարևոր մասն է»։

Enigma-ի իսկական հնչողությունը՝ երևանյան բեմում

 Համերգային ծրագրի մասին խոսելիս Դոնալդսը հատուկ ընդգծել է, որ ցանկանում է երևանյան հանդիսատեսին ներկայացնել Enigma-ի իսկական կենդանի հնչողությունը։

 «Ես Enigma-ի հետ անցկացրել եմ տասը տարի և գիտեմ, որ այս նախագիծը միշտ բավականին հայտնի է եղել Երևանում և ընդհանրապես Հայաստանում։ Այդ մասին ինձ պատմել են, մասնավորապես, որդուս հարազատները։

 Ես ցանկանում եմ, որ մարդիկ լսեն իսկական ձայներն ու այն երգերը, որոնց ստեղծման վրա աշխատել եմ։ Մասնակցել եմ հինգ ալբոմների ստեղծմանը, ինչպես նաև Միշել Կրետուի և Սանդրայի հետ ձայնագրել եմ երկու սոլո ալբոմ։ Երևանում ելույթ կունենամ լարային նվագախմբի ուղեկցությամբ։ Բացի այդ, ինձ կմիանա տեղացի երաժիշտ Դավիթը։ Սա իսկական կենդանի համերգ է լինելու՝ վոկալ, հրաշալի երգեր և հիանալի գործիքավորումներ։ Մարդիկ կլսեն այն երաժշտին, որը երկար տարիներ Միշելի հետ աշխատել է այս ձայնագրությունների վրա։

 Ելույթը կտևի մոտ երկուսուկես ժամ՝ առանց ընդմիջման։ Անկեղծ ասած՝ սա գրեթե դաժան փորձություն է ձայնալարերի համար։ Բայց հույս ունեմ, որ մարդկանց կնվիրեմ մի բան, որը նրանք երբեք չեն մոռանա։ Ցանկանում եմ, որ համերգից հետո նրանք ասեն. «Աստվա՜ծ իմ, ես լսեցի Enigma-ի և Էնդրյու Դոնալդսի երգերը։ Անհավանական էր»։

 Enigma-ի ստեղծագործություններից բացի, ծրագրում կհնչեն նաև իմ սոլո հիթերը՝ Michelle, All Out of Love և Simple Obsession»։

Անակնկալ դուետ հայ երաժշտի հետ

Երեկոյի անակնկալներից մեկը լինելու է հայ երաժիշտ Դավիթի հետ համատեղ ելույթը։

«Ես և Դավիթը միասին հանդես կգանք։ Սա անակնկալ է լինելու։ Կհնչի Enigma-ի բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործություններից մեկը։

Երբ առաջարկեցի հանդես գալ դուետով, ցանկանում էի, որ Դավիթի ձայնը դառնա ելույթի լիարժեք մասը։ Ուզում եմ, որ նա նույնպես հնարավորություն ունենա դրսևորելու իրեն, այդ պատճառով չեմ բացահայտի երգի անվանումը։ Բայց կարող եմ ասել, որ այն Enigma-ի ամենահայտնի հիթերից մեկն է»։

Enigma-ի յուրահատուկ հնչողության գաղտնիքը

Խոսելով Enigma-ի երաժշտության մասին՝ Դոնալդսն առանձին ընդգծում է Միշել Կրետուի դերը և այն երաժշտական բազմազանությունը, որը միշտ առանձնացրել է այս նախագիծը։

 «Միշել Կրետուն անհավանական տաղանդավոր երաժիշտ է։ Նա փայլուն ստեղնաշարային գործիքների կատարող է, կոմպոզիտոր, դիրիժոր և հիանալի դասական երաժիշտ։ Նրա ստեղծագործական տեսլականի շնորհիվ երգերը ձեռք էին բերում լրացուցիչ երանգներ, նոր գործիքավորումներ, իսկ լարային գործիքների պարտիաները հետաքրքիր հակադրություններ էին ստեղծում։

Օրինակ՝ Snowing Under My Skin-ը իմ սոլո ալբոմի ստեղծագործություններից է, որը ձայնագրել եմ Կրետուի հետ։ Այդ տարբերակում հնչում է հրաշալի դաշնամուրային կատարում, սիմֆոնիկ լարային գործիքների պարտիաներ, բայց դրանց կողքին տեղ են գտել նաև խենթ ռոքային վոկալային հատվածներ, կարիբյան էթնիկ բացականչություններ, ձայներ և ամենաանսպասելի հնչյունային տարրեր։

Ինձ դուր է գալիս այս համադրությունը։ Այն իսկապես բազմազան է։ Enigma-ի երաժշտությունը միշտ հագեցած է եղել էթնիկ մոտիվներով՝ կորեական, աֆրիկյան, հնդկական և բազմաթիվ այլ մշակույթներից։ Իսկ ես դրան ավելացնում էի իմ սեփական՝ կարիբյան հնչողությունն ու երաժշտական արմատները»։

Հայ երաժշտության հետ ծանոթանալու և համագործակցելու հնարավորության մասին

Հայ երաժշտությանը ծանոթանալու և տեղացի կատարողների հետ աշխատելու հնարավորությանը նույնպես արտիստը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում։

«Ինչո՞ւ ոչ։ Եթե նման հնարավորություն ստեղծվի, սիրով կօգտվեմ դրանից։ Հիմա, երբ արդեն ծանոթացել եմ Դավիթի հետ, կարող եմ զրուցել նրա հետ, զգալ տեղի երաժշտական մթնոլորտը և, հնարավոր է, հանդիպել նաև այլ հրաշալի հայ արտիստների։ Չէ՞ որ ես այստեղ առաջին անգամ եմ»։

Զրույցի ընթացքում Դոնալդսը հիշել է նաև հայ կատարողուհու, որին նկատել էր «Եվրատեսիլում» նրա մասնակցությունից հետո։

«Հիշում եմ մի աղջկա, որը շատ հայտնի դարձավ «Եվրատեսիլից» հետո։ Կարծես մասնակցել էր մրցույթին, բայց չէր հաղթել (խոսքը Ռոզա Լինի մասին է։ խմբ։)։ Ես ելույթը դիտում էի հարազատներիս հետ, և նրանք շատ բուռն կերպով երկրպագում էին նրան։ Իսկ հետո նրա երգն անսպասելիորեն մեծ ճանաչում ձեռք բերեց, մարդիկ պարզապես սիրեցին այն։

Ընդհանրապես, նման մրցույթները հետաքրքիր երևույթ են։ Հաճախ հաղթում է մի արտիստ, մինչդեռ հետագայում իսկապես մեծ կարիերա է կառուցում բոլորովին մեկ ուրիշը։ Հիշեք Ջենիֆեր Հադսոնին․ նա մասնակցել է American Idol-ին, զբաղեցրել մոտավորապես տասներկուերորդ տեղը, իսկ հետո դարձել իսկական աստղ։

Նույնը տեղի է ունենում նաև «Եվրատեսիլում»։ Երբեմն բավականին ցածր տեղ զբաղեցրած մասնակիցը անսպասելիորեն ավելի հայտնի է դառնում, քան բոլոր հաղթողները։ Որովհետև տաղանդը հնարավոր չէ չափել մրցութային աղյուսակում զբաղեցրած տեղով։

Ես ընդհանրապես չեմ սիրում երաժիշտներին դասակարգել՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Մի՞թե Միք Ջագերը կարող էր մասնակցել վոկալային մրցույթի։ Իսկ Բոբ Մարլի՞ն։ Չեմ կարծում։ Պարզապես անհնար է այդ կերպ որոշել, թե ով է ավելի տաղանդավոր։ Երաժշտությունը շատ ավելի բարդ երևույթ է, քան ցանկացած մրցույթ»։ 

Ինչու է Enigma-ն շարունակում գրավել երիտասարդ ունկնդիրներին

Խորհելով այն մասին, թե ինչու է Enigma-ն տասնամյակներ անց շարունակում գրավել երիտասարդ սերնդին՝ Դոնալդսը հիշել է նախագծի դժվարին մեկնարկն ու անսպասելի հաջողությունը։ 

«Ես միշտ ասել եմ, որ մեծ երաժշտությունը պարտադիր չէ, որ ստեղծվի ռադիոյի, փոփ ձևաչափի կամ երաժշտական արդյունաբերության որևէ այլ կանոնի համաձայն։

Սկզբում ոչ ոք չէր ցանկանում լսել Enigma-ին։ Բոլոր ձայնագրման ընկերությունները մերժում էին մեզ, բոլորը հրաժարվում էին։ Ոմանք նույնիսկ այդ երաժշտությունն անվանում էին վերելակային երաժշտություն։ Բայց հետո հայտնվեցին գրիգորյան հոգևոր երգեցողության տարրերը, և ամեն ինչ փոխվեց։ Նախագիծն անսպասելիորեն անհավանական ժողովրդականություն ձեռք բերեց։

Այդ ժամանակից ի վեր այս երաժշտությունը շարունակում է հնչել։ Ծնողները միացնում են այն իրենց երեխաների համար, երեխաները մեծանում են այդ երաժշտությամբ, իսկ հետո այն փոխանցում հաջորդ սերնդին։ Շրջագայությունների ընթացքում ես մշտապես հանդիպում եմ երիտասարդ ունկնդիրների, որոնք Enigma-ին ծանոթացել են հենց իրենց ծնողների շնորհիվ։ 

Մի քաղաքում հյուրախաղերի էի մեկնել, տեսել էի մոտ չորս կամ հինգ տարեկան փոքրիկ երեխայի, իսկ տասներկու տարի անց կրկին վերադարձել էի նույն քաղաք։ Եվ հանկարծ իմ առջև կանգնած էր արդեն բարձրահասակ երիտասարդը։ Ինձ ասացին. «Հիշո՞ւմ ես նրան։ Նա եկել էր քո համերգին»։ Ես նայում էի նրան ու մտածում. «Անհավատալի է, նա կարծես իմ աչքի առաջ է մեծացել»։

Հրաշալի է տեսնել, թե ինչպես է երաժշտությունն ազդում երիտասարդների վրա, ինչպես են նրանք բացահայտում այն իրենց համար։ Երաժշտությունը շարունակում է ապրել՝ փոխանցվելով սերնդից սերունդ։ Մեծ երաժշտությունը երբեք չի մահանում»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search