Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Տոնածառի խաղալիքի համար՝ 69, մեղրի համար՝ 17 ֆունտ․ Մեծ Բրիտանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառը սկանդալի կենտրոնում է հայտնվել

23:01, 23 նոյեմբերի

Մեծ Բրիտանիայի լավագույնը ճանաչված Էդինբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ չափազանց բարձր գների պատճառով։ Այցելուները դժգոհում են տոնական ուտեստների և հուշանվերների արժեքից․ մեղրի մեկ տարան արժե 17 ֆունտ, գարեջրի մեկ փինտը՝ 10 ֆունտ, իսկ Սուրբ Ծննդյան տնակի տեսքով կերամիկական զարդը՝ ամբողջ 69 ֆունտ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Տոնավաճառը բացվել է նոյեմբերի կեսերին, իսկ այս տարի այն ընդգրկել է ավելի քան 90 առևտրային տաղավար։ Կազմակերպիչները հույս ունեն, որ Սուրբ Ծննդին նախորդող ժամանակահատվածում այն կայցելի շուրջ երեք միլիոն մարդ։ Սակայն ոչ բոլոր այցելուներն են պատրաստ նման գումարներ վճարել տոնական մթնոլորտը վայելելու համար։

Time Out ամսագիրը բարձր է գնահատել Էդինբուրգի տոնավաճառը՝ այն ճանաչելով Մեծ Բրիտանիայի լավագույնը։ Եվրոպական վարկանիշում այն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռումինիայի Կրայովա քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Սակայն այս ճանաչման առիթով առաջացած ոգևորությունը շուտով փոխարինվել է դժգոհությամբ, երբ այցելուները ծանոթացել են տաղավարներում ներկայացված ապրանքների գներին։

Ամենաշատ քննարկված առաջարկների թվում են կարտոֆիլ ֆրիով մատուցվող նրբերշիկները՝ 9,50 ֆունտով, ջեռոցում պատրաստված կարտոֆիլը՝ 9 ֆունտով, և Paulaner գարեջուրը՝ մեկ փինտը 9,80 ֆունտով։ Մեկ բաժակ տաք շոկոլադի համար հարկավոր է վճարել 7 ֆունտ, իսկ չորացրած նարնջի շերտերով փաթեթի համար՝ 16 ֆունտ։ Առանձնապես մեծ դժգոհություն է առաջացրել տնակի տեսքով կերամիկական Սուրբ Ծննդյան խաղալիքը, որի գինը հասնում է 69 ֆունտի։

Այցելուների դժգոհության մեկ այլ պատճառ են դարձել նաև զբոսաշրջիկների բազմամարդ խմբերը։ Ոմանք բողոքում են, որ մարդկանց մեծ հոսքի պատճառով գրեթե անհնար է հանգիստ անցնել առևտրային տաղավարների միջով և մանրամասն ուսումնասիրել ներկայացված ապրանքները։

Սոցիալական ցանցերում այցելուները չեն թաքցնում իրենց դժգոհությունը։ Օգտատերերից մեկը գրել է, որ կազմակերպիչները կրկին փորձում են հարստանալ այցելուների հաշվին՝ առաջարկելով «գերագնահատված անպետք իրերի մի ամբողջ կույտ»։ Մյուսները նշում են, որ տոնական միջոցառումն ավելի ու ավելի է նմանվում թանկարժեք զբոսաշրջային ծուղակի, այլ ոչ թե հարմարավետ ու ջերմ Սուրբ Ծննդյան տոնավաճառի։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում նմանատիպ միջոցառումների մշտական այցելուների համար բարձր գներն անակնկալ չեն․ տոնական շուկաներում ապրանքների արժեքը տարիներ շարունակ քննարկումների և վեճերի առիթ է դարձել։ Սակայն Էդինբուրգում հակադրությունն առավել նկատելի է․ երկրի լավագույնը ճանաչված տոնավաճառը միաժամանակ հայտնվել է չափազանց թանկ ուտեստների և հուշանվերների պատճառով քննադատության կենտրոնում։

Չնայած այցելուների դժգոհությանը՝ կազմակերպիչները շարունակում են ակնկալել միլիոնավոր հյուրերի հոսք։ Իսկ այցելուներին մնում է որոշել՝ պատրա՞ստ են արդյոք Սուրբ Ծննդյան տոնական տրամադրության համար վճարել այսպիսի գներ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search