Երգիչ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին։ «Կինոդարանի» արտադրության ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի 2027 թվականի փետրվարի 4-ից։ Միսակ Ոսկանյանի մարմնավորմամբ հանդիսատեսը կտեսնի Արամ Ասատրյանին նաև բեմից դուրս՝ իր մտահոգություններով, ընտանիքի հանդեպ պատասխանատվությամբ ու կյանքի շրջադարձային որոշումներով։

Ֆիլմն անդրադառնում է երգչի կյանքի՝ հանրությանը քիչ հայտնի դրվագներին՝ մանկությանը, ընտանիքի սոցիալական դժվարություններին ու երաժշտական ճանապարհին։ Պատմության առանցքում 1990-ականների Հայաստանի իրականությունն ու հայրենիքից հեռանալու դժվարին որոշումն են։ Երգչի անձնական պատմության միջոցով ֆիլմը հարց է բարձրացնում՝ ի՞նչ գին ունի հաջողությունը, երբ ընտանիքիդ ապագան ապահովելու համար ստիպված ես թողնել տունն ու տարիների ընթացքում կառուցած կյանքը։


«Շատերն Արամ Ասատրյանին ճանաչում են նրա երգերով։ Մեզ հետաքրքրում էր՝ ինչ ճանապարհ էր նա անցել մինչև բեմ բարձրանալը, ու ինչ որոշումներ էր ստիպված կայացնել, երբ արդեն ճանաչված երգիչ էր։ Դրանցից ամենադժվարներից մեկը հայրենիքից հեռանալն էր։ Այդ որոշման մեջ շատ ընտանիքներ կարող են ճանաչել նաև իրենց պատմությունը»,-նշում է Ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը, որի աշխատանքների թվում են «Սուրբը», «84-ի ամառը», «11», «Շախմատիստը» և «Ռաունդ» սերիալները։


«Երբ «Կինոդարանից» առաջարկեցին Արամ Ասատրյանի մասին ֆիլմ նկարել, մտածեցի՝ բոլորս գիտենք նրա երգերը, բայց իր կյանքի մասին ինչքա՞ն գիտենք։ Հանդիսատեսը թող սպասի Արամի կյանքի դրվագներ, որոնք, կարծում եմ, շատերին կզարմացնեն։ Ինձ էլ են զարմացրել, երբ սկսեցի ծանոթանալ նրա պատմությանը»,- ասում է Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը, որը հանդիսատեսին հայտնի է «Մի՛ վախեցիր», «Սուրբը 2», «Չնչիկ» և «Մոսկվիչ, իմ սեր» նախագծերով։


Նրա ռեժիսորական աշխատանքների թվում է նաև միջազգային կինոփառատոներում մրցանակների արժանացած «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը 2027 թվականի փետրվարի 4-ից կցուցադրվի Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Ֆիլմի պրեմիերաներ կկայանան նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ