Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում

20:21, 27 նոյեմբերի

2026 թվականին բարձր նորաձևության աշխարհում անսպասելի փոփոխություն է տեղի ունենում․ անթերի ուրվագծերի և մանրակրկիտ մշակված գեղագիտության փոխարեն դիզայներներն առաջարկում են հագուստ՝ մաշվածության հետքերով, բծերով, պատռվածքներով և երկարատև օգտագործման ակնհայտ նշաններով։ Այն, ինչ մինչև վերջերս համարվում էր թերություն կամ անփութության դրսևորում, այժմ վերածվում է ոճի արտահայտման միջոցի և նույնիսկ շքեղության առարկայի, գրում է Elle-ը։

2026 թվականի աշուն-ձմեռ սեզոնի ցուցադրությունների ժամանակ Prada-ն ներկայացրել է բյուրեղներով զարդարված, սրածայր քթամասով բարձրակրունկ կոշիկներ, որոնք այնպիսի տեսք ունեին, ասես նոր էին դուրս բերվել Նյու Յորքի փողոցներում գոյացած կեղտոտ անձրևաջրերի միջից։ Բրենդի տղամարդկանց հավաքածուներում դիզայներները նույնպես միտումնավոր օգտագործել են բծեր, մաշված գործվածքներ և ծալքեր՝ անկատարությունը դարձնելով գեղագիտական ոճի մի մասը։

помой.jpg (47 KB)

Miu Miu-ն և Coach-ը արհեստականորեն հնեցրել են կաշին, իսկ Louis Vuitton-ը, Gucci-ն, Valentino-ն, Diesel-ը և JW Anderson-ը 2027 թվականի գարուն-ամառ հավաքածուներում կենտրոնացել են երկարատև օգտագործման տպավորություն ստեղծող հագուստի վրա՝ վնասված, կարկատված, կեղտոտված և արհեստականորեն հնեցված իրերի։

«Հանգիստ շքեղության» մի քանի սեզոններից հետո, որոնց բնորոշ էին մինիմալիզմը, զուսպ ոճն ու անթերի մշակված դետալները, նորաձևության այս նոր սերը՝ դեպի ընդգծված անփութությունը, հատկապես թարմ ու անսովոր է թվում։

2008 թվականի նորաձևության միտումների վերադարձի ֆոնին զարմանալի չէ, որ կրկին նորաձև են դառնում նաև պատռված ջինսերը։ Ann Demeulemeester-ը, Balenciaga-ն և Diesel-ն արդեն նման մոդելներ են ներկայացրել 2027 թվականի գարուն-ամառ սեզոնի ցուցադրություններին։ Ann Demeulemeester-ի կրեատիվ տնօրեն Ստեֆանո Գալիչին պատմել է, որ ոգեշնչվել է Կալիֆոռնիայի անապատով կատարած ճանապարհորդությունից։ Ցուցադրությանն ուղեկցող գրառումներում նա միտումնավոր մաշվածության գեղագիտությունը նկարագրել է որպես «հանդիսավոր արարողությունների հագուստ, որը մաշվել է մինչև վերջ՝ կամ մինչև հավերժություն»։

Նորաձևությունը հոգնել է կատարելությունից

Բայց ինչո՞ւ են դիզայներներն այդքան տարվել այնպիսի հագուստով, որը կարծես արդեն իր լավագույն օրերն ապրել է։

Նյու Յորքի Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտի թանգարանի տնօրեն և գլխավոր համադրող Վալերի Սթիլը կարծում է, որ ներկա ժամանակաշրջանը կատարյալ հնարավորություն է ստեղծել անկատարության գեղագիտության վերադարձի համար։

помой1.jpg (65 KB)

«Նորաձևությունն այսօր յուրատեսակ ճգնաժամ է ապրում։ Այն սկսել է չափազանց կտրված թվալ իրական կյանքից և հասարակ մարդկանց առօրյայից»,-փորձագետը պատմել է ELLE-ին։

Նրա խոսքով՝ դրա խոսուն օրինակներից մեկը շքեղության ապրանքների գների կտրուկ աճն է։ Որոշ ապրանքանիշերի արտադրանքի արժեքն այնքան է բարձրացել, որ նույնիսկ նորաձևության տներն են ստիպված վերանայել իրենց գնային քաղաքականությունը։ Մասնավորապես, Gucci-ն հայտարարել է առանձին ապրանքների գները մինչև 30 տոկոսով նվազեցնելու ծրագրերի մասին։

Միաժամանակ աճում է հետաքրքրությունը սովորական մարդկանց հագուստի և իսկության գաղափարի նկատմամբ։ Սակայն Սթիլի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ վերածվում է ապրանքի, իսկությունը շարունակում է մնալ ավելի շուտ գեղեցիկ պատրանք, քան իրականում հասանելի երևույթ։

помой4.jpg (69 KB)

Նման միտումներ նորաձևության պատմության մեջ արդեն եղել են։ Փորձագետը հիշեցնում է Y2K ժամանակաշրջանի պատռված ջինսերը, 1990-ականների գրանջ ոճը և դրանից ավելի վաղ ձևավորված փանկ շարժումը։ Հագուստի միտումնավոր հնեցումը կիրառել են նաև այնպիսի նշանավոր դիզայներներ, ինչպիսիք են Վիվիեն Վեսթվուդը, Ռեյ Կավակուբոն և Ալբեր Էլբազը։ Այս փորձարարությունները հաճախ համընկել են տնտեսական և քաղաքական անկայունության ժամանակաշրջանների հետ՝ ձեռք բերելով առանձնահատուկ արդիականություն, երբեմն էլ՝ հեգնական իմաստ։

«Նորաձևությունը պետք է նորարար լինի և մարտահրավեր նետի ընդունված պատկերացումներին։ Ուստի, եթե մաշված կոշիկները կերպարն ավելի նորաձև են դարձնում, ինչո՞ւ ոչ»,-հարցադրում է անում Սթիլը։

Շքեղություն, որը մաշված տեսք ունի

Միևնույն ժամանակ, միտումնավոր անփույթ տեսք ունեցող հագուստն ամենևին էլ XXI դարի գյուտը չէ։ Սթիլի խոսքով՝ նման գեղագիտություն գոյություն է ունեցել դեռ մի քանի դար առաջ։

помой2.jpg (94 KB)

XIX դարի երկրորդ կեսին այս ոճին հետևում էին որոշ տղամարդ դենդիներ։ Նորաձևության նկատմամբ նման վերաբերմունք տարածված էր նաև Նոր Անգլիայի հարուստ բնակիչների շրջանում։ Բոստոնի ունևոր բնակիչները մեկնում էին Փարիզ՝ բարձր նորաձևության հագուստ գնելու, սակայն գնումից հետո չէին շտապում այն կրել։ Հագուստը կարող էր մի ամբողջ տարի մնալ սնդուկում, որպեսզի առաջին անգամ հանրության առաջ հայտնվելիս արդեն բոլորովին նորի տեսք չունենար։

Դրա հիմքում այն պատկերացումն էր, որ չափազանց ակնհայտ նորությունը կարող է անճաշակ թվալ և ասոցացվել մարդկանց հետ, որոնք չափազանց կախված են նորաձևությունից։ Իսկական շքեղությունը, ընդհակառակը, չպետք է գոռար այն մասին, որ իրը նոր է գնվել։

помой3.jpg (92 KB)

Այսօր այս սկզբունքը կրկին տարածում է գտնում։ Ընդ որում՝ արհեստականորեն հնեցված իրեր գնում են ոչ միայն պոդիումային նորաձևության սիրահարները։ Բավական է հիշատակել Distressed Fest-ը՝ տարին երկու անգամ ԱՄՆ տարբեր քաղաքներում անցկացվող միջոցառումը, որը նվիրված է խիստ մաշված, պատռված և օգտագործման բազմաթիվ հետքեր ունեցող վինտաժային հագուստին։ Նման իրերը վաճառվում են բարձր գներով՝ չնայած իրենց արտաքինից վնասված վիճակին։

помой5.jpg (86 KB)

Արդյունքում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել․ բծերը, անցքերը, մաշված հատվածներն ու երկարատև օգտագործման հետքերը, որոնք նախկինում փորձում էին թաքցնել կամ վերացնել, այժմ դառնում են թանկարժեք զգեստապահարանի մի մասը։ Եվ որքան էլ սա հեգնական հնչի, ժամանակակից նորաձևության մեջ կարգավիճակի գլխավոր խորհրդանիշներից մեկը դարձել է այնպիսի հագուստը, որը կարծես իր տիրոջ հետ արդեն բազմաթիվ փորձությունների միջով է անցել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search