Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար

11:20, 28 նոյեմբերի

Netflix հոսքային ծառայությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ Գոհաբանության օրվա առթիվ հրապարակել է «Որսորդ կանայք» (The Hunting Wives) սերիալից աղմկահարույց մի հատված։ Երկու կանանց համբույրը պատկերող բացահայտ տեսարանը սոցիալական ցանցերում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։ Քննադատների թվում է եղել նաև ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։

Մալին Ակերմանի և Բրիտանի Սնոուի մասնակցությամբ 16 վայրկյան տևողությամբ տեսանյութը նոյեմբերի 26-ին հայտնվել է Netflix-ի պաշտոնական էջում՝ X սոցիալական ցանցում։ Կադրերում սերիալի հերոսուհիները՝ Մարգո Բենքսն ու Սոֆի Օ'Նիլը, կրքոտ համբուրվում են անկողնում, քնքշանքներ փոխանակում և միմյանց սեր խոստովանում։

Օգտատերերի առանձնահատուկ ուշադրությունն է գրավել հրապարակման գրառումը. «Ահա թե ինչ կա այսօր մեր սեղանին՝ Գոհաբանության օրվա առթիվ» (This Thanksgiving plate)։ Ակնհայտ է, որ Netflix-ը փորձել է հումորով խաղարկել տոնական սեղանի շուրջ հավաքվելու ավանդույթը, սակայն ոչ բոլորն են գնահատել այդ հումորը, գրում է NYP-ն։

Ամենաբուռն քննադատներից մեկը 48-ամյա Դոնալդ Թրամփ կրտսերն էր։ Նա մեկնաբանել է հոսքային ծառայության հրապարակումը՝ գրելով. «Ի՞նչ է ձեզ հետ կատարվում։ Սա Գոհաբանության օրն է»։

Նրա արձագանքը շատ արագ տարածվել է համացանցում։ Մեկնաբանությունը հավաքել է ավելի քան 43 հազար հավանում, իսկ տեսանյութը հրապարակումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում դիտվել է ավելի քան 30 միլիոն անգամ։

Թրամփ կրտսերի դժգոհությանը միացել են նաև այլ հայտնի օգտատերեր։ Յուտա նահանգից հանրապետական սենատոր Մայք Լին նույնպես կասկածի տակ է դրել ընտանեկան տոնի օրը նման հրապարակում անելու նպատակահարմարությունը։

«Ինչո՞ւ անել նման բան, այն էլ՝ Գոհաբանության օրը»,-գրել է նա։

Պահպանողական քաղաքական մեկնաբան Ռոբի Սթարբաքը ընկերությանը մեղադրել է տոնական օրը բացահայտ բովանդակության տարածման հարթակի վերածելու մեջ։ Turning Point Action կազմակերպության ներկայացուցիչ Թայլեր Բոուերը նույնպես հրապարակումն անտեղի է համարել մի տոնի համար, որն ավանդաբար ասոցացվում է ընտանիքի և կրոնական արժեքների հետ։

Այնուամենայնիվ, օգտատերերի արձագանքները միանշանակ չեն եղել։ Ոմանք աջակցել են քննադատությանը և սպառնացել հրաժարվել Netflix-ի բաժանորդագրությունից, իսկ մյուսները դժգոհությունն անհամաչափ են համարել։

«Որսորդ կանայք» սերիալը հիմնված է Մեյ Քոբի՝ 2021 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա։ Այն պատմում է Սոֆիի մասին, որը Բոստոնից տեղափոխվում է Տեխասի փոքր քաղաքներից մեկը։ Այնտեղ նա ծանոթանում է Մարգոյի՝ հարուստ և բարձրաշխարհիկ կնոջ հետ, որի շուրջ համախմբված են ազդեցիկ տնային տնտեսուհիները։ Աստիճանաբար Սոֆին ներքաշվում է գայթակղությունների, դավաճանությունների, մոլուցքի և սպանությունների աշխարհ։

Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2025 թվականի հուլիսին և իսկական հիթ դարձել․ այն դիտվել է ավելի քան 35 միլիոն անգամ և գլխավորել Netflix-ի վարկանիշային աղյուսակները տասը երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

Երկրորդ եթերաշրջանը, որը բաղկացած է ութ սերիայից, թողարկվել է նոյեմբերի 26-ին՝ հենց Գոհաբանության օրը։ Ավելին, ստեղծագործական թիմն արդեն աշխատում է երրորդ եթերաշրջանի վրա։

Մարգոյի դերակատար Մալին Ակերմանը նախկինում պատմել էր, որ իր մարմնավորած հերոսուհու կերպարը մեծապես ներշնչված է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից։ Դերասանուհու խոսքով՝ սերիալի ստեղծողները զուգահեռներ են անցկացրել Մարգոյի պատմության և Մելանյայի կյանքի ուղու միջև։ Մարգոն ամուսնացել է հարուստ տղամարդու հետ, իսկ Մելանյայի կարգավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ նրա ամուսինը սկսել է զբաղվել քաղաքականությամբ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search