Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը

14:37, 29 նոյեմբերի

Բրիտանացի հայտնի պատմաբան և գրող Ա. Ն. Ուիլսոնը խոստովանել է, որ համոզված է Սատանայի գոյության մեջ և կարծում է, որ չարությունը շարունակում է ազդել ժամանակակից աշխարհի վրա։ Նրա մտորումների առիթ են դարձել Հռոմի հանգուցյալ պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագրերից վերջերս հրապարակված գրառումները, որոնցում քահանայապետը պատմել է Սատանայի հետ երեք հանդիպումների մասին։

Ուիլսոնը հիշում է, որ Սատանայի մասին պատկերացումներին առաջին անգամ առնչվել է դեռ մանկության տարիներին, երբ սովորում էր Սթաֆորդշիր կոմսության կաթոլիկ տարրական դպրոցում։ Առավոտյան աղոթքների ժամանակ երեխաները դիմում էին Միքայել հրեշտակապետին՝ խնդրելով պաշտպանել իրենց Սատանայի նենգություններից և վտարել չար ոգիներին, որոնք, քրիստոնեական ավանդույթի համաձայն, շրջում են աշխարհում՝ մարդկային հոգիներ որոնելով։

21-րդ դարում շատերը նման պատկերացումները համարում են սնահավատության և կրոնական վախերի մնացուկ։ Սակայն պատմաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որին հաճախ ընկալում էին որպես կաթոլիկության առավել ազատական և ժամանակակից ուղղության կողմնակից, լրջորեն էր վերաբերվում Սատանայի գոյությանը։

Ըստ օրագրային գրառումների՝ քահանայապետը նկարագրել է երեք դեպք, երբ, իր խոսքով, հանդիպել է Սատանային։ Առաջինը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, երբ նա դեռ եպիսկոպոս էր։ Իր հարազատ քաղաքի փողոցներով մեքենայով անցնելիս ապագա պապը նրան տեսել է ավտոմեքենայի պատուհանից։

«Ես նրան տեսա մեքենայից։ Չեմ կարող մոռանալ նրա սպառնալից և միաժամանակ գայթակղիչ աչքերը»,-հիշել է Խորխե Բերգոլիոն։

Ֆրանցիսկոսի պնդմամբ՝ երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել կարմելիտյան մատուռում՝ պատարագի ժամանակ։ Նա Սատանայի հայացքը նկարագրել է որպես նախորդից էլ ավելի սարսափազդու՝ համեմատելով այն կրակի բոցերի առկայծումների հետ։ Այդ տեսիլքից ազատվելու համար հոգևորականը սեղմել է ձեռքի տերողորմյան և սկսել աղոթել Սուրբ Կույս Մարիամին։

Երրորդ դեպքը տեղի է ունեցել արդեն այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոսն ընտրվել էր Հռոմի պապ։ Այս անգամ նա, իբր, Սատանային տեսել է անմիջապես Վատիկանում և լսել նրա հաղթական ձայնը։

«Այժմ ես ստացել եմ այն ամենը, ինչ ցանկանում էի»,-ըստ քահանայապետի՝ ասել է Սատանան։

Ուիլսոնը նշում է, որ նման պատմությունները հեշտությամբ կարելի է վերագրել ավանդական կաթոլիկ միջավայրում դաստիարակված մարդու կրոնական երևակայությանը։ Սակայն նա հիշեցնում է ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերի խոսքերը․ «Սատանայի ամենամեծ խորամանկությունն այն է, որ մարդկանց համոզի, թե ինքը գոյություն չունի»։

Պատմաբանը նաև հետևում է, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել Սատանայի կերպարը մշակույթում և արվեստում։ Աստվածաշնչում Սատանան առավել հաճախ ներկայանում է օձի կամ վիշապի կերպարանքով, սակայն Հռոմեական կայսրությունում քրիստոնեության տարածմանը զուգընթաց նրա պատկերն աստիճանաբար ձեռք է բերել հեթանոսական աստվածների գծեր։ Մասնավորապես, նրան սկսել են պատկերել եղջյուրներով և երկճղի սմբակներով՝ հիշեցնելով հին հունական Պան աստծուն։

Հետագայում այդ կերպարին ավելացել են ժանիքները, թեփուկներն ու սողունի թևերը, իսկ եռաժանին դարձել է դժոխքի տիրակալի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը։

Գրականության մեջ ևս Սատանայի կերպարը բազմիցս վերաիմաստավորվել է։ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» պոեմում ընկած հրեշտակ Լյուցիֆերը աստիճանաբար փոխում է իր կերպարանքը՝ վեհաշուք էակից սկզբում վերածվելով դոդոշի, ապա՝ օձի՝ իր բարոյական անկմանը զուգընթաց։

18-րդ դարում գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն անդրադարձել է Ֆաուստի պատմությանը, որը գործարք է կնքում Սատանայի հետ։ Այս լեգենդը դարձել է մարդկային փառասիրության և ցանկացած գնով իշխանության հասնելու ձգտման վտանգավոր հետևանքների խորհրդանիշը։

Ուիլսոնը զուգահեռներ է անցկացնում բարու և չարի հավերժական պայքարի ու ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միջև։ Որպես օրինակ նա բերում է միջուկային ֆիզիկան․ մարդկության մեծագույն գիտական նվաճումներից մեկը միաժամանակ հանգեցրեց Հիրոսիման ոչնչացրած զենքի ստեղծմանը։

Պատմաբանը չի անտեսել նաև կինեմատոգրաֆը։ Սատանայի ամենատպավորիչ մարմնավորումներից նա առանձնացնում է Ալ Պաչինոյի կերպարը «Սատանայի փաստաբանը» ֆիլմում և Ռոբերտ Դե Նիրոյի կերպարը՝ «Հրեշտակի սիրտը» կինոնկարում։

Հատկապես մեծ տպավորություն է գործել նրա վրա Մել Գիբսոնի՝ 2004 թվականին նկարահանած «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում Սատանայի կերպարի մեկնաբանությունը։ Այնտեղ Սատանան ներկայանում է որպես գլխարկով ծածկված, գունատ դեմքով և անդրոգին դիմագծերով կերպար, որը սարսափազդու հետաքրքրությամբ ու բավականությամբ հետևում է Հիսուս Քրիստոսի տառապանքներին։

Ուիլսոնի կարծիքով՝ այս կերպարը հատկապես ճշգրիտ է արտացոլում Քրիստոսի և չարի ուժերի հակամարտության քրիստոնեական ընկալումը։ Հիսուսի մահը խաչի վրա համարվում է մեղքի նկատմամբ վերջնական հաղթանակ, սակայն, ըստ ավանդական քրիստոնեական ուսմունքի, Սատանան շարունակում է ազդեցություն ունենալ մինչև Ահեղ դատաստանը։

Պատմաբանը հիշեցնում է, որ դևերի գոյության և դիվահարության նկատմամբ հավատը չի վերացել նույնիսկ ժամանակակից աշխարհում։ Նրա խոսքով՝ Անգլիկան եկեղեցու յուրաքանչյուր թեմում կա առնվազն մեկ հոգևորական, որը զբաղվում է էկզորցիզմի՝ չար ոգիների արտաքսման ծեսերով։ Միևնույն ժամանակ թերահավատները նման դեպքերը բացատրում են հոգեբանական խանգարումներով և հոգեկան հիվանդություններով, այլ ոչ թե գերբնական ուժերի միջամտությամբ։

Սակայն Ուիլսոնը պնդում է, որ չար ոգիների արտաքսման ծեսերի մասնակիցները երբեմն հաղորդում են տարօրինակ ձայների, կահույքի տեղաշարժման և այլ երևույթների մասին, որոնք, նրանց կարծիքով, հնարավոր չէ բացատրել մարդու հոգեկան վիճակով։

Որպես պատմական օրինակ՝ նա հիշատակում է նաև նացիստական Գերմանիան։ Նրա խոսքով՝ Հայնրիխ Հիմլերը և ՍՍ-ի ղեկավարությունը տարված էին օկուլտիզմով և հավատում էին մութ ուժերի գոյությանը։

Վերջում Ուիլսոնը խոստովանում է, որ ինքը երբեք չի տեսել Սատանային և չի լսել նրա ձայնը։ Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նրան խորհել չարի բնույթի մասին։ Նա թվարկում է քաղաքական հակամարտությունները, հասարակական ինստիտուտների քայքայումը, պատմական հիշողության կորուստը, ընդունված բարոյական նորմերից հրաժարումն ու բարոյական պատասխանատվության զգացման թուլացումը։

Հենց այս գործընթացներում է պատմաբանը տեսնում այն նշանները, որ չարիքը ոչ մի տեղ չի անհետացել։

«Ինչ անունով էլ որ կոչեք նրան՝ Սատանա, Բելզեբուղ, Լյուցիֆեր կամ Ծեր Նիկ, ավանդական հավատացյալների համար նա իրական էակ է՝ միանգամայն իրական երևույթի՝ չարի մարմնավորումը»,- եզրափակում է Ուիլսոնը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search