Այս տարին այն եզակի տարիներից է, երբ մենք զգում ենք հաղթանակի շունչը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլի»՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նա նշեց, որ վերջերս Կոպենհագենում մասնակցել է եվրատեսիլյան պատվիրակությունների ժողովին, որտեղ բոլորը դրական են արտահայտվել մեր երգի մասին եւ նշել են, որ Հայաստանն է հաղթելու։ Գոհար Գասպարյանի խոսքով՝ պատվիրակության անդամները կարծում էին, թե Արամը չէ երգի հեղինակը, այլ երգը պատվիրել ենք շվեդացիներին։

Գասպարյանի խոսքով՝ անընդհատ ոգեւորող կարծիքներ են հնչում մեր մասնակցի եւ երգի մասին, եւ նման բուռն արձագանքը աննախադեպ է։
Ասուլիսին ներկա Արամ MP3-ին իր խոսքում ասաց, որ ապրիլի 5-ին սկսվում է «Եվրատեսիլ 2014» -ի պրոմո շրջագայությունը։ Նա իր երգն առաջին անգամ եվրոպացիների համար կկատարի Կոպենհագենում։ Ապրիլի 13-ին մեր մասնակիցը ելույթ կունենա Լոնդոնում, իսկ մյուս օրերին՝ Եվրոպայի եւ ՌԴ քաղաքներում։

Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մենք առաջինն ենք, ով երգ է ներկայացնում առանց կրկներգի, Արամն ասաց։ «Մենք առաջինը չենք, Եվրոպայում եղել են նման երգեր։ Մեր երգն առանձնանում է նրանով, որ ունի սկիզբ, զարգացում, լուծում եւ ավարտ»։ Ի դեպ, Արամն ամենից շատ Հունգարիայի մասնակցի երգն է հավանում եւ նրան է համարում մրցակից։
Խոսելով մյուս մասնակիցների մասին, մասնավորապես, Ավստրիան ներկայացնող մորուքավոր Կոնչիտա Վյուրստի եւ ինչպե՞ս է նա ընդունում տրանսվեստիտի մասնակցությունը մրցույթին, Արամ MP3-ն ասաց. «Մի փոքր ծանր եմ տանում, բայց մենք մրցույթին մասնկացում ենք այլ նպատակով եւ մեր շուրջը չենք նայելու»։

Հիշեցնենք, որ Արամ MP3-ին «Եվրատեսիլ- 2014» մրցույթին կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգով, որի պրեմիերան կայացավ մարտի 14 –ին Առաջին ալիքի եթերում: «Not alone» երգի հեղինակը Արամ MP3-ին է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսիորը Գրիգոր Գասպարյանն է: Երգի բնորոշ երեք բառերն են՝ «պայքարիր հանուն սիրո»:

«Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից: Այն մրցույթի Youtube-յան ալիքում դիտումերի քանակով ամենաառաջինն է՝ 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանշային կայքեր առաջին հորիզոնականում տեսնում են Հայաստանի պատվիրակին:
Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում:
Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page
Instagram.com Official Page


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը