Արհեստական փայլուն քարերն առաջին տարին չէ, որ հագուստի եւ կոշիկի նորաձեւ տարր են դարձել: Դրանք կա՛մ սիրում են, կա՛մ ընդհանրապես չեն ընդունում, ոսկե միջին այս դեպքում չկա։ Ոմանք փայլուն քարերն ինքնատիպ գեղեցկություն են համարում, մյուսները՝ գռեհկություն։
Նորաձեւության սիրահարներն այս գեղեցիկ արհեստական քարերով զարդարում են ջինսերը, կոշիկները, պայուսակները, եղունգներն ու նույնիսկ ատամները։ Զգեստապահարանի յուրաքանչյուր իր կարող եք ինքնուրույն զարդարել դրանցով։ Դրա համար նախ կտորի համար նախատեսված սոսինձ է անհրաժեշտ։ Սոսնձի ցանկացած տեսակ կարելի է ձեռք բերել կտորեղենի խանութներում կամ ձեռքի աշխատանքի կրպակներում։

Եթե ցանկանում եք իրը բարդ նկարով զարդարել, կավիճ կամ հատուկ մատիտ օգտագործեք, որպեսզի հետո հեշտությամբ մաքրեք կտորի վրայից։ Այս փուլում պետք է մտածել նկարի չափսը, քարերի դասավորվածության ու դրանց գույնի մասին։
Գործողությունը առաջ պետք է մի քիչ վարժվել. փորձեք մի քանի քար ամրացնել փոքր կտորի վրա, որից կարված է այն իրը, որի վրա պետք է փորձարկում կատարեք։ Ի դեպ, այդ փորձերի ընթացքում կարող եք որոշել սոսնձի համապատասխան քանակությունը, որը պահանջվելու է տարբեր չափի քարեր ամրացնելու համար։

Եթե սոսինձը շատ է հավաքվել, այն քսեք թղթի վրա. սոսնձի ավելորդ մասը կմնա թղթի վրա, եւ դուք կկարողանաք քարերն ամրացնել կտորին։ Բայց զգույշ եղեք։ Սոսնձի հետքերը կարող են փչացնել իրը։
Այս նուրբ աշխատանքի համար լավ օգնական կարող է լինել բարակ ունելին։ Բայց չմոռանաք երբեմն այն կտորով մաքրել, որպեսզի իրը սոսնձից չփչանա։
Փայլուն քարերով նկարը պատրաստելուց հետո իրը մեկ օր ձեռք մի տվեք։ Սոսինձն ամբողջությամբ չորանալուց հետո կարող եք գործածել նորացված իրը։

Աղբյուրը՝ liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից