Հարսանյաց զգեստը երազում հաճախ է հյուր գալիս աղջիկներին, հատկապես՝ նրանց, ովքեր դեռ ամուսնացած չեն: Շատերն ուրախանում են այդ փաստից, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի մեկնաբանություն, երբ երազում ձեզ հարսայնաց զգեստով եք տեսնում:
Եթե ձեր իրական հարսանիքից առաջ երազում ձեզ հարսի զգեստով եք տեսնում, ապա դա ընդամենը արտացոլում է իրականությունը եւ վատ կանխագուշակումներ չի ենթադրում, սակայն եթե այդ ամենի հետ մեկտեղ՝ հարսանյաց զգեստը կեղտոտ է, ապա հնարավոր է՝ հարսանիքը փչանա որեւէ մռայլ իրադարձությամբ: Իսկ եթե զգեստը կամ քողը պառտված է, ապա հավանական է, որ հարսանիքն ընդհանրապես չկայանա:
Եթե դեռ չեք պատրաստվում ամուսնանալ, սակայն երազում ձեզ տեսնում եք հարսանեկան զգեստով, ապա սպասվում է, որ դուք որեւէ հասարակական միջոցառման կմասնակցեք, սակայն եթե զգեստը կեղտոտված է, ապա մոտ ժամանակները կկորցնեք կապը ձեզ շատ հարազատ մարդու հետ:
Եթե երազում հարսանյաց զգեստ եք փորձում՝ չլինելով հարսանցուի կարգավիճակում, ապա նման երազը ենթադրում է, որ դուք փորձում եք գրավել ուրիշի տեղը, ինչը լավ ավարտ չի ունենա: Եթե շրջում եք հարսանյաց սրահում կամ հարսի զգեստ եք գողանում, ապա դա նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը եւ փորձում գրավել ուրիշի տղամադրուն:
Եթե երազում դուք հարսանյաց զգեստ եք գնում, նշանակում է՝ դուք ցանկանում եք ամեն գնով ստանալ այն, ինչը չունեք:
Միակ երազը, որն իրականում հարսանիք է կանխագուշակում, երազն է, որտեղ դուք սկզբում սովորական հագուստով եք, այնուհետ հանկարծակի դառնում եք հարսնացու, եւ ձեր կողքին նույնքան էլ հանկարծակի սիրեցյալ է հայտնվում: Նման երազը նշանակում է, որ ամուսնության առաջարկությունը սարերի հետեւում չէ:
Աղբյուրը՝ astroguide.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է