Երազները, որի ժամանակ երազ տեսնողին ծեծում են, չեն կարող անտարբեր թողնել ոչ ոքի, այդ պատճառով նման երազների կանխագուշակումները շատ են եւ բազմազան: Հաճախ կարելի է լսել, որ եթե երազում ձեզ ծեծել են, սակայն արյուն չկա, ապա դա նշանակում է, որ ձեր կյանքում շուտով հայտնվելու է մի անձնավորություն, ով ձեզ հենարան է լինելու: Հնարավոր է, որ դա լինի ապագա ամուսին կամ կյանքի ընկեր:
Եթե երազում դուք նախ ծեծկռտուքի ականատես եք լինում, ապա ինքներդ եք հայտնվում դրա կենտրոնում, դա նշանակում է, որ շուտով իրական կյանքում հակամարտության մեջ կմտնեք: Ընդ որում՝ հնարավոր է, որ իրական կյանքում դուք ամեն կերպ խուսափում եք բախումներից, բայց երազը կանխագուշակում է, որ ձեզ դա այս անգամ չի հաջողվի: Եթե ծեծկռտուքում հաղթող դերում ձեզ եք տեսնում, ապա դա կարող է սեփականության կորուստ նշանակել:
Լինում են նաեւ այնպիսի երազներ, երբ երազ տեսնողն ինքն իրեն է ծեծում: Դա լավ նշան է, որը կանխագուշակում է, որ այն կարեւոր նպատակը, որը դրել եք ձեր առաջ, կկարողանաք հաջողությամբ իրականացնել:
Եթե երազում ձեզ վրա հարձակվում է ամբոխը, ապա դա խոսում է ձեր ներքին վախերի մասին, որոնք դուք թաքցնում եք շրջապատից: Նման երազը կանխագուշակում է այն մասին, որ կուտակված բարդույթները սկսում են արտահայտվել ձեր հոգեկան առողջության վրա:
Եթե երազում ձեզ ծեծում է ձեզ ծանոթ անձնավորություն, եւ դուք չեք ընդդիմանում եւ արտասվում եք, ապա դա նշանակում է, որ տվյալ մարդու հետ ձեր հարաբերությունները զգալիորեն կլավանան եւ նա ձեզ բազում հաջողություններ կբերի:
Եթե կինը երազում տեսնում է, որ իրեն ծեծում է ամուսինը, ապա դա երջանիկ ընտանեկան կյանք եւ սեր է նշանակում: Երազում ղեկավարի կամ պաշտոնատար անձի կողմից ծեծի ենթարկվելը ծնողների հետ դժբախտություն է կանխագուշակում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում