Dalma Garden Mall-ում ապրիլի 13-ին կայացավ երգչուհի Լիլուի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: «Մի րոպե հետո» ռիթմիկ, պարային երգի հեղինակը Նիկ Եգիբյանն է, տեսահոլովակի ռեժիսիորը՝ Արամայիս Հայրապետյանը:
«Երգը պատրաստ լինելուն պես հասկացա, որ պետք է նկարահանվի տեսահոլովակ: Եվ Նիկի հետ միասին սկսեցինք քննարկել: Երկար մտորումներից հետո որոշեցինք այս ձեւաչոփով ներկայանալ, որի մասին հայտնեցինք Արամայիսին: Ուզում էի, որ այս տեսահոլովակը տարբերվեր մյուս տեսահոլովակներից: Ավելի ուրախ, ավելի անմիջական, քան երեխաներն են, դժվար թե սրանից ավելի լավ տարբերակներ մտածվեր: Անչափ դժվար աշխատանք է եղել: Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներ են տարվել, բայց փառք Աստծո հասանք արդյունքի»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լիլուն՝ ավելացնելով. «Ասեմ, որ Նիկի հետ առաջին անգամը չէ, որ աշխատում եմ: Իմ նախորդ երկու տեսահոլովակները նա է նկարել: Արամայիս Հայրապետյանի հետ եղել են փոքրիկ համագործակցություններ, իսկ սա առաջին մեծ աշխատանքն էր: Անչափ շնորհակալ եմ նրանց՝ այսպիսի մեծ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալ եմ նաեւ Վիկա Մարտիրոսյանին՝ փոքրիկների պարը բեմադրելու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք եղել են մեր կողքին»:

Ինչպես գիտենք, ապրիլի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնեց գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական եւ ժողովրդական «Ծաղկազարդ» տոնը: Հարցին՝ արդյո՞ք միտումնավոր է ընտրել հենց այդ օրը, երգչուհին պատասխանեց. «Չեմ կենտրոնացել օրվա վրա: Պատահական օրը որոշվեց, եւ քանի որ պրեմիերան համընկավ տոնի հետ ավելի էինք ուրախացել: Կրկնակի տոն ստացվեց»:
«Մի րոպե հետո» եւ բարձր տրամադրությունը ապահոված էր: Dalma Garden Mall-ում երգչուհուն շնորհավորելու էին եկել ընկերները՝ Դիանա Շատվերյանը, Օլգա Այվազյանը, Մհերը, Լիանան եւ շատ ու շատ ուրիշները, հարազատներն ու երկրպագուները: Ներկաները դրական էմոցաներով շնորհավորական մաղթանքներ էին հղում երգչուհոին:
Իսկ երգչուհին իր շնորհակալությունը հայտնեց՝ կատարելով ինչպես նոր, այնպես էլ հիթ դարձած երգերը:

Երգչուհու համար այդ օրը հատկանշական էր, քանի որ սա իր տեսահոլովակի առաջին մեծ շնորհանդեսն էր:
«Ձայնասկավառակներիս շնորհանդեսներ արել եմ, սակայն երբեք տեսահոլովակի շնորհանդես նման կերպ դեռ չէի արել: Ուզում էի տոն կազմակերպել բոլոր փոքրիկների համար (ժպտում է): Անչափ զգացված եմ, որ այսօրը իմ կողքին էին իմ ընկերները, երկրպագուները: Հուզիչ էր շատ: Շնորհակալ եմ բոլորից եւ բոլոր փոքրիկնորի ծնողներին, որ մեզ հետ միասին տանջվել են: Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես որ ծրագրել էինք», հավելեց երգչուհին:
Նշենք, որ ժամեր անց համացանցում եւ հեռուստաեթերում դուք նույնպես կարող եք դիտել «Մի րոպե հետո» տեսահոլովակը:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը













Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին12:12, 5 նոյեմբերի
Թրամփը իր օգնականին տեղավորել է Սպիտակ տան իր անձնական սենյակում. նրան անվանում են նախագահի նոր «գլխավոր շիկահեր»11:37, 5 նոյեմբերի
Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով