Աղջիկներ, ուրախացե՛ք: Նորաձեւության տները մեկը մյուսի հետեւից սկսել են ներկայացնել առաջիկա սեզոնի լողազգեստները: Շուտով արձակուրդներ են եւ համաշխարհային նորաձեւության միտումներն արդիական են դառնում: Եվ այսպես, ի՞նչ լողազգեստներ են այս տարի հատկապես արդիական եւ ուշադրության արժանի:
Սկսենք նրանից, որ գալիք սեզոնին նորաձեւ են ընդհանուր լողազգեստները: Դրանց շարքում կարելի է հարմար ձեւ գտնել ցանկացած տեսակի կազմվածքի համար, իսկ նորաձեւ ապրանքանիշերը բազմաթիվ ձեւեր են առաջարկում. մինիմալիստականից, ինչպես Calvin Klein-ը, մինչեւ շքեղ ու նրբաճաշակ, ռոմանտիկ ծաղկային նկարով, ինչպես Maison Lejaby-ի հավաքածուում:
Առանձին լողազգեստներից գլխավոր հիթի կոչմանն է ձգտում բանդո մոդելը. կապիչների բացակայության շնորհիվ այս ձեւը շատ կանացի տեսք ունի, իսկ ուսերի գեղեցիկ գիծը ուշադրություն է գրավում: Նման մոդելներ կան Chiara եւ Huit ապրանքանիշերի նոր հավաքածուներում:
Ինչ վերաբերում է ծաղիկներին ու նկարներին. այս դեպքում թեմաների ցանկը սեզոնային փոփոխության չի ենթարկվում: Եվ այսպես, Marc & Andre ապրանքանիշի հավաքածուի լողազգեստները զարդարված են ծովաստղերով ու արեւադարձային բուսականությամբ, իսկ Freya ապրանքանիշում արեւադարձային գույները հիմնական թեմա են դառնում: Ծաղկավոր նախշերն առաջին տեղում են նաեւ Agogoa-ի հավաքածուում:
Չենք մոռանում նաեւ էթնիկ թեմատիկան: Gottex լողազգեստների շարքի դիզայներները հավանաբար ոգեշնչվել են աֆրիկյան մոտիվներով ու արեւելյան մշակույթով: Շրջագայության սիրահարներն այսպիսի էկզոտիկան հաստատ կգնահատեն:
Լողազգեստ ընտրելի ոճաբանները նաեւ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաեւ դասական գծերին եւ պուտերին, դրանք հազվադեպ են կորցնում արդիականությունը: Այս ամառ նույնպես դրանք չեն շրջանցվել: Գծերը, որպես ծովային ոճի տարր, անփոփոխ կլինեն լողափային հավաքածուներում եւ պարտադիր չէ, որ սպիտակա-կապտավուն համադրությամբ լինեն: Օրինակ՝ Mango-ն ներկայացրել է վարդագույնի, սպիտակի, մուգ կապույտի եւ ավազի գույների համադրություն:
Եվ, վերջապես, այս սեզոնին շատ արդիական են նաեւ ռետրո ոճով պուտավոր լողազգեստներ: Հետաքրքիր տարբերակ է առաջարկել Lise Charmel ապրանքանիշը, որի դիզայներները շեշտադրել են սեւ-սպիտակ միախառնվող պուտերով աբստրակտ նկարները:
Beach Bunny Swimwear
Calvin Klein
Mango
Agogoa
Chiara
Freya
Gottex
Huit
Lise Charmel
Maison Lejaby
Marc & Andre
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 21 մայիսի
Փոլ Մաքքարթնին գլխավորել է բրիտանացի ամենահարուստ երաժիշտների ամենամյա վարկանիշային աղյուսակը23:47, 20 մայիսի
«Ես իմ վախերը հաղթահարեցի իմ երազանքների շնորիվ»․ Թամարա Գեւորգյանի հմայիչ կերպարը23:12, 20 մայիսի
Թմրանյութեր գովազդելու համար դատարանը ռեփեր Մորգենշտերնին տուգանել է 100 հազար ռուբլով22:38, 20 մայիսի
«Բոլորին անսահման սեր են ցանկանում»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 20 մայիսի
Մարգո Ռոբին կնկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելում21:44, 20 մայիսի
«Բարություն տարածիր, ուր էլ գնաս». Աննա Դովլաթյանի էլեգանտ լուքը21:12, 20 մայիսի
Յոթ քայլ՝ հաջողության հասնելու ճանապարհին20:49, 20 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը հանգստից20:12, 20 մայիսի
Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին հայտնվել է Թոմ Քրուզի հետ19:53, 20 մայիսի
«Խավարն անիծելու փոխարեն լավ է մի լույս վառես»․ Նազենի Հովհաննիսյան19:12, 20 մայիսի
Մայրության մասին սարսափ ֆիլմում Էմի Ադամսը կկերպարանափոխվի շան18:45, 20 մայիսի
«Նոր օր, նոր սանրվածք»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)