Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը (դիտել այստեղ): Մեր մասնակից Արամ MP3-ը ծափողջյունների տարափի ներքո ելույթ ունեցավ առաջին համարի ներքո: Փայլուն ելույթը մեր մասնակցին ակնհայտորեն բավարար քանակությամբ SMS հաղորդագրություններ կապահովի, ինչը հնարավորություն կտա նրան դուրս գալ եզրափակիչ: Եվ այսպես, Սփյուռք, քվեարկիր Արամ MP3-ի օգտին:







Հիշեցնենք, որ մեր երգչին իր աջակցությունն է փոխանցել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Facebook սոցիալական ցանցի իր էջում նա հետեւյալ ուղերձն է հրապարակել.
«Թանկագին Արամ
Դու ելույթ ես ունենալու «Եվրատեսիլ»-ում: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայացնելու համար դու լավ թեկնածու ես: Վստահ եմ, որ բացի Հայաստանի բնակիչների աջակցությունից, քեզ սատարելու է նաեւ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորս անհանգստանալու ենք քեզ համար եւ ջերմորեն աջակցելու ենք մեր հեռուսացույցների էկրանների առջեւ: Նաեւ աղոթելու ենք քեզ համար՝ հպարտ, որ մեր հայրենակիցը մեզ է ներկայացնելու համաշխարհային մասշտաբի նման միջոցառմանը: Ես քեզ հաջողություն եմ մաղթում, իմ ընտանիքի անդամների հետ միասին հետեւելու ենք քո ելույթին: Դու կարող ես ցույց տալ, որ մեզ հետ պատահածից 100 տարի անց էլ մենք կարող ենք ներկայանալ միջազգային բեմերում եւ միջոցառումներին:
Հարգանքով՝ Շառլ Ազնավուր»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ