Բարի առավոտ, երկիր: Այսօր «Եվրատեսիլ»-ի եզրափակիչն է, այնպես որ պատրաստվեք: Առավոտվա համար յուրօրինակ թեսթ ենք ներկայացնում:
Էզոտերիկայի տեսանկյունից բոլոր անուններն այս կամ այն գույնով են «ներկված»: Այն մարդիկ, որոնց անունը կարմիր գույն ունի, էներգիայով լեցուն են ու վճռական, դեղին անունները ռոմանտիկ են ու խանդոտ, կանաչ անունները՝ հավասարակշռված ու ներդաշնակ: Իսկ ձեր անունն ի՞նչ գույն ունի:
Կարմիր
Կարմիր գույնի հետ ասոցացվում են հետեւյալ անունները. Արկադի, Վլադիսլավ, Արտյոմ, Մակար, Սեմյոն, Ստանիսլավ; Ալեքսանդրա, Ելիզավետա, Ժաննա, Օքսանա, Պրասկովյա, Տատյանա, Էմմա:
Կարմիրն էներգիայի, կրքի, ցանկության, ֆիզիկական ակտիվության եւ ուժի, վճռականության ու հստակության գույն է: Մարդիկ, ում անուններն ասոցացվում են կարմիր գույնի հետ, շփվող են, սիրում են աղմկոտ միջավայր, սակայն հեշտ են բարկանում եւ յուրաքանչյուր քննարկում վերածում են բանավեճի: Նրանք անկանխատեսելի են, իշխող, երբեմն տանը բռնապետ են լինում:
Վարդագույն
Վարդագույնի հետ ասոցացվում են հետեւյալ անունները. Վալենտին, Անատոլի, Ռոդիոն, Մաքսիմ, Ռոստիսլավ; Վեներա, Վալենտինա, Զինաիդա, Վարվարա, Կարինա, Նինա:
Վարդագույնը լավատեսության գույն է: Վարդագույն անունով մարդիկ հանգիստ են, զուսպ: Այս մարդիկ կայացած են ու անկախ, ոչ ոքից ոչինչ չեն սպասում եւ փորձում են ոչ ոքի պարտական չլինել: Նրանցից հազվադեպ կարելի է կտրուկ խոսքեր լսել, թեեւ մտերիմ մարդկանց հետ նրանք կարող են իրենց ազատություն տալ: Կանայք հակված են կարեկցանքի, սիրո ու պատկառանքի: Տղամարդիկ չեն հանդուրժում անարդարությունը, բողոքում են ստի ու կեղծիքի դեմ, բայց երբեմն սկսած գործն ավարտին չեն հասցնում:
Նարնջագույն
Նարնջագույնով «ներկված» անուններն են. Նազար, Պավել, Պրոխոր; Անժելիկա, Սվետլանա, Ռիմա, Գալինա:
Նարնջագույնն արտացոլում է ստեղծագործական ակտիվություն, պատկառանք, ինքնավստահություն: Այդ մարդիկ պատասխանատու են, կայացրած որոշումների մեջ՝ վճռական: Նրանք ուժեղ անհատականություններ են, շրջապատին գրավում են կյանքի հանդեպ իրենց դրական տրամադրվածությամբ: Բայց երբեմն չափից շատ զգացմունքային են եւ ոչ միշտ է, որ զուսպ են:
Դեղին
Դեղին գույնի հետ ասոցացվում են հետեւյալ անունները. Վադիմ, Դենիս, Ռոբերտ, Ֆյոդոր; Ակուլինա, Աննա, Նադեժդա, Նելլի:
Դեղինը ինտելեկտի, ռացիոնալության, տրամաբանական ու վերլուծական մտածողության գույն է: Դեղին անունով մարդիկ բնավորությամբ կայուն են, պրակտիկ, ձգտում են ճշգրիտ գիտությունների ու բնագիտության: Եթե անգամ հումանիտար կրթություն են ստանում, հաճախ իրենց կոչումը գտնում են տնտեսության, մաթեմատիկայի, ֆիզիկայի ու բժշկության մեջ:
Կանաչ
Կանաչ գույնի հետ ասոցացվում են հետեւյալ անունները. Եվգենի, Իգոր, Ֆելիքս; Եվգենիա, Նատալյա, Զոյա, Յուլիա, Իննա:
Սա ներդաշնակության, կայունության եւ ոգու ամրության գույն է: Կանաչ անուն ունեցողները սրտանց, արձագանքող, բարի են, սիրում են բնությունը: Նրանք փորձում են բոլորին օգնել: Նրանք շատ չարակամներ ունեն, որոնց «կանաչները» փորձում են չնկատել: Նրանք չեն վախենում դժվարություններից, հեշտությամբ են ռիսկի դիմում, կարողանում են հարմարվել ցանկացած իրավիճակի: Նրանք շատ սրամիտ են, նրանց հետ միշտ հետաքրքիր է, թեեւ բարդ է: Այդպիսի մարդիկ զգայուն են ու խոցելի, նրանց կարելի է նույնիսկ պարզ անտարբերությամբ վիրավորել:
Կապույտ
Կապույտ գույնի հետ ասոցացվում են հետեւյալ անունները. Արսեն, Գեորգի, Գենադի, Պյոտր, Վիտալի; Վասիլիսա, Եվդոկիա, Նոնա, Ուլյանա, Մարիա:
Կապույտը հանգստության, իմաստության գույն է: Այն մարդիկ, ում անունները համապատասխանում են այս գույնին, զգայուն են, անկեղծ, հանգիստ ու հավասարակշռված, հավատարիմ իրենց ընկերներին ու իրենց սկզբունքներին: Տաղանդավոր են, կայուն, հիմնարար, պրակտիկ, բայց զգացմունքներն արտահայտելու հարցում փակ են, զուսպ: Երբեմն անվստահության, պահանջկոտության եւ խստության համար դժվարանում են մտերմանալ մարդկանց հետ: Հաճախ գուշակության ու բուժելու տաղանդ են ունենում:
Մանուշակագույն
Մանուշակագույն են հետեւյալ անունները. Ալեքսանդր, Վալերի, Նիկիտա, Տիմոֆեյ, Ֆիլիպ; Վերոնիկա, Վիկտորիա, Լիդիա, Մայա, Ռեգինա, Տաիսիա, Ֆաինա:
Այս մարդիկ զգայուն են, սիրառատ: Նրանք հոգեւոր աճի մեծ հնարավորություն ունեն, կարող են խորամուխ լինել մարդկային էության մեջ: Կանայք հավատարիմ են, կարող են ամուսնանալ խեղճ, բոլորի կողմից մերժված տղամարդու հետ եւ նրա մեջ հավատ առաջացնել: Տղամարդիկ շատ խոցելի են, փոքր-ինչ եսասեր, ինքնասիրահարված:
Յասամանագույն
Այս գույնի հետ էզոտերիկներն ասոցացնում են հետեւյալ անունները. Սվյատոսլավ, Վիկտոր, Վյաչեսլավ, Էդուարդ; Էլվիրա, Ալիսա, Անտոնինա, Մարգարիտա:
Այդպիսի մարդիկ շատ փակ են, չեն վստահում, քիչ են խոսում ու համբերատար են: Նրանք կյանքում շատ դժվարությունների են հանդիպում, բայց այդ նրանց դաժան չի դարձնում: Նրանք արձագանքող են ու մասնակից, ուրախ են օգնել բոլոր նրանց, ովքեր արժանանում են իրենց վստահությանը: Հակված են դեպրեսիայի, բայց կարողանում են դուրս գալ այդ իրավիճկաից, չեն բարկանում ճակատագրի վրա, լավատեսությունը չեն կորցնում:
Սեւ եւ դարչնագույն
Այս գույնի հետ ասոցացվում են հետեւյալ անունները. Գրիգորի, Տարաս, Կոնստանտին, Բորիս, Գորդեյ, Թեմուր, Յակով, Լեւ; Կիրա, Կլավդիա, Ռաիսա, Լյուդմիլա, Արինա:
Այս մարդկանց բնավորությունը պարզ չէ: Նրանք հակասական ու անհավասարակշռված են: Աշխատասեր են, բարեհոգի, սիրում են կենդանիներին: Սակայն ինքնահավան ու ինքնասիրահարված են, չեն լսում ուրիշների կարծիքը, հաճախ յուրովի են գործում: Բարկության պահին կարող են վերացնել այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: Հաճախ դաժան են լինում: Իրականում այս մարդիկ մարդկային ջերմության, ուշադրության կարիք ունեն:
Մոխրագույն
Մոխրագույն են հետեւյալ անունները. Գերման, Դեմյան, Սերգեյ, Տիխոն, Գլեբ; Քսենիա, Լարիսա, Թամարա, Լինա:
Սա անվստահության, անորոշության գույն է: Մոխրագույն անուն ունեցողները հակասական են, համառ, ազդեցության տակ չեն ընկնում, նրանց դժվար է համոզել: Չեն հաշտվում անարդարության հետ, կեղծիք չեն ընդունում: Մտերիմներին ինքնամոռաց նվիրված են:
Սպիտակ
Սպիտակ գույն ունեն հետեւյալ անունները. Գավրիլ, Յան, Յուրի, Իվան, Անտոն; Ալեւտինա, Լիլիա, Անաստասիա, Օլգա:
Մաքության ու անմեղության, շիտակության ու պարզության խորհրդանիշ: Սպիտակ գույնը մարդկանց իմաստուն է դարձնում, անկեղծ, ինքնավստահ: Այս գույնի անուն ունեցողները նպատակասլաց են, տաղանդավոր, քաղաքակիրթ ու նրբանկատ:
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ