Ականջ դրեք ձեր ներքին ձայնին եւ պատասխանեք ընդամենը երկու հարցի. դուք ամենից շատ ի՞նչ եք սիրում:
Ա) վարունգ, թե լոլիկ,
Բ) սեխ, թե ձմերուկ:
Վարունգ եւ սեխ
Նման ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տեսակի տղամարդիկ առնական են եւ լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում եւ հակված չեն հարբեցողությանը: Նրանց շրջանում շատ մարզիկներ եւ ճանապարհորդության սիրահարներ կան: Նման տղամարդու հետ կինն իրեն կզգա, ինչպես քարե պատի հետեւում. նրա պատասխանատվությունը տարածվում է նաեւ ընտանեկան հարաբերությունների վրա: Նման տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտորեն են հասնում նախանշված նպատակին: Բայց այդ տեսակը նաեւ իր թերություններն ունի. վարունգա-սեխային տղամարդուն պակասում է ռոմանտիզմը, այդ պատճառով եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ավելի լավ է` չսպասի, այլ թափանցիկորեն ակնարկի, որ կուզեր ծաղկեփունջ ստանալ որպես նվեր: Այդ տեսակի կանայք հաճախ վերադաս են դառնում, բայց ընտանեկան կյանքում երեխաների պես անպաշտպան են. վատ են պատրաստում, չեն կարողանում բաշխել բյուջեն, չեն սիրում լվացք անել եւ սպասք լվանալ: Սակայն հանձին նման կնոջ՝ տղամարդը կգտնի հավատարիմ եւ ըմբռնող ընկերոջ:
Լոլիկ եւ ձմերուկ
Լոլիկա-ձմերուկային մարդիկ ուրախ են եւ ակտիվ: Նրանք աչքի են ընկնում բարձր շփվողականությամբ, բայց ոչ միշտ են հավասարակշռությունը պահպանում շփման մեջ. նրանց բնավորության պայթյունավտանգությունը հաճախ սկանդալների է հանգեցնում: Այս տեսակի տղամարդիկ համադամասեր են: Նրանք ալարկոտ են եւ հողաթափերն ու խալաթը գերադասում են ուսապարկին եւ քնապարկին: Լոլիկա-ձմերուկային տեսակի կանայք հուզական են, սիրում են կենդանիներին եւ ընտանեկան օջախը, նրանց կողքին միշտ տաք եւ հարմարավետ է: Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց կարող են կոպտություն թույլ տալ, որովհետեւ ասում են այն, ինչ մտածում են. անկեղծությունը եւ պարզությունը լոլիկա-ձմերուկային կանանց հոգեբանական գլխավոր հատկանիշն է:

Վարունգ եւ ձմերուկ
Նման խառնվածքի մարդիկ մշտապես հոգեկան խռովք են ապրում: Նրանց արտաքին հանգստությունը եւ զսպվածությունը ներքին լարում են թաքցնում: Նման տղամարդկանց մասին ասում են՝ խաղաղ ջրափոսում սատանաներ են ապրում: Վարունգա-ձմերուկային մարդու հետ ապրում ես, ինչպես հրաբխի վրա. երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, եւ նա այժմ ինչ գաղափար է մշակում: Վարունգա-ձմերուկային կանայք մանր բաների պատճառով սկանդալ չեն սարքում. նրանք կուտակում են վիրավորանքները եւ ի վիճակի են մի գեղեցիկ օր տան ամբողջ սպասքը կոտրել, հաճախ` խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործական տեսակն են: Նրանք կարողանում են մտածել, նրանց մեջ հաճախ են գիտնականներ եւ գյուտարարներ հանդիպում: Մյուս կողմից, եթե Օստապ Բենդերն այդ թեստն անցներ, հավանաբար կհայտնվեր վարունգա-ձմերուկային մարդկանց ճամբարում:
Սեխ եւ լոլիկ
Եթե դուք հենց այդ պտուղներն եք սիրում, դուք հավասարակշռված եք, պատշաճ վարմունքով, հանգիստ: Դուք ներքին պատշաճության զգացում եւ զգայականություն ունեք: Դուք սիրում եք գեղեցիկ իրեր եւ հրաշալի ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի քիչ կանացի են: Շատ հաճախ նրանք նկարիչ, երաժիշտ են դառնում, մի խոսքով, ստեղծագործելն առավել հարազատ է այդ մարդկանց: Այդ խառնվածքի կանայք սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են եւ կայուն: Լոլիկա-սեխային կանայք նվիրված, քնքուշ, հոգատար կանայք են դառնում: Իսկ այդ տեսակին պատկանող տղամարդիկ կարող են ինքնասիրահարված եսասերներ լինել:
P.S. Լավագույն ամուսնական միությունները կնքվում են.
«սեխ-վարունգ» տղամարդու եւ «վարունգ-ձմերուկ» կնոջ միջեւ,
«սեխ-լոլիկ» տղամարդու եւ «սեխ-վարունգ» կնոջ միջեւ,
«վարունգ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-ձմերուկ» կնոջ միջեւ,
«լոլիկ-ձմերուկ» տղամարդու եւ «լոլիկ-սեխ» կնոջ միջեւ:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
