Ճիշտ օգտագործված մատիտն աչքերը մեծ, արտահայտիչ ու վառ է դարձնում։ Հեղուկ մատիտ քսելը դյուրին չէ: Այն սխալ օգտագործելու դեպքում կարող եք անհարթ գիծ ստանալ։ Աչքերի հեղուկ մատիտը ժամանակակից դիմահարդարման անհրաժեշտ միջոցներից է։ Այն օգնում է բնական դիմահարդարում ստանալ կամ, հակառակը, ընդգծել աչքերը՝ լայն, վառ գծեր անելով։
Մատիտի այս տեսակը քսելու որոշակի վարպետություն է պահանջում։ Եթե դուք նոր եք սկսում հեղուկ մատիտ օգտագործել, ձեռքերը վարժեցնելու համար ձեզ որոշակի ժամանակ է հարկավոր։
Մասնագետները սկսնակներին խորհուրդ են տալիս միայն վերին գծեր անել, նեքեւի կոպի վրա հարթ գիծ անելը բավական դժվար է։
Նախ վերեւի կոպի վրա բաց գույների ստվերաներկ քսեք։ Վրձնով տարածեք ստվերաներկը, այդ հիմքը կօգնի կայուն դիմահարդարում ստանալ։ Վերին կոպի ստվերաներկը կարելի է դիմափոշով փոխարինել։ Վրձնի օգնությամբ քսեք այն եւ հոնքերից ու թարթիչներից հեռացրեք ավելորդ մասը։
Կոպերի մատիտով սլաքներ ուրվագծեք։ Դրանից հետո կարելի է հեղուկ մատիտով գծեր անել։ Վրձինը թաթախեք հեղուկ մատիտի մեջ եւ անցեք նախապես մատիտով արված գծերի վրայով։ Հեղուկ մատիտով կարճ գծեր արեք՝ անհրաժեշտության դեպքում թաթախելով վրձինը։
Հեղուկ մատիտով գծերն անհրաժեշտ է հնարավորինս մոտ անել թարթիչների արմատներին, որպեսզի դրանց ու մատիտի արանքում սպիտակ հատվածներ չմնան։ Ավարտելով գծերը՝ թարթիչները ներկեք երկարացնող սեւաներկով, այն աչքերի դիմահարդարումն ավարտին է հասցնում։
Աղբյուրը՝ liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ