Հոլիվուդի դերասան Ուիլ Սմիթը վերջերս իր 13-ամյա դստեր հրապարակած լուսանկարի պատճառով սկանդալի մեջ է հայտնվել: Լուսանկարում ամերիկյան դերասանի աղջիկն իրենից տարիքով բավական մեծ տղայի՝ 20-ամյա դերասան Մոզես Արիեսի հետ հետ պառկած է անկողնում: Նկարը հանրության շրջանում այնքան մեծ արձագանք է գտել, որ Ուիլոուն անմիջապես հեռացրել է այն, բայց լուսանկարը հասցրել է տարածվել համացանցում:
Լոս Անջելեսի Երեխաների եւ ընտանիքների դեպարտամենտը պաշտոնական հետաքննություն է սկսել հոլիցուդյան աստղի եւ նրա կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի նկատմամբ: Իշխանությունները մտադիր են ստուգել, թե ամուսինները որքան բարեխղճորեն են կատարում իրենց ծնողական պարտականությունները:
«Հետաքննությունը սկսվել է անցյալ շաբաթ եւ մանրակրկիտ կերպով է ընթանալու,- Radaronline.com-ին պատմել է դեպարտամենտի աղբյուրը:- Ուիլն ու Ջադան պատրաստակամություն են հայտնել համագործակցել իշխանությունների հետ: Իհարկե, նրանց հաճույք չի պատճառում այն փաստը, որ իրենց ընտանիքը ստուգումների օբյեկտ է դարձել, բայց հասկանում են, որ այդ անհրաժեշտ է: Սոցիալական աշխատողներն առանձին զրուցելու են Ուիլոուի եւ նրա ընկերոջ հետ, ով պատկերված է լուսանկարում: Այդ պարզապես մեկ կամ երկու զրույց չի լինելու, լուրջ հետաքննություն է լինելու, որը նվազագույնը մեկ ամիս կտեւի»:
Նշենք, որ Սմիթները երկու երեխա ունեն՝ 13-ամյա Ուիլոուն եւ 15-ամյա Ջեյդենը:
Միաժամանակ, Սմիթների ընտանիքի լարվածությունն ավելանում է պարբերաբար հայտնվող լուրերով, թե Ուիլն ու Ջադին ամուսնալուծվում են: Բայց զույգը դեռ միասին է: Անցյալ տարի Ջադան անկեղծ հարցազրույց էր տվել, որտեղ խոստովանել էր, որ Ուիլի հետ բաց ամուսնության մեջ են, եւ իրենցից ոչ մեկը չի խանգարում մյուսի անձնական կյանքին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի