Անջելինա Ջոլին հյուրընկալվել է ամերիկյան Extra TV շոուին: Դերասանուհին անկեղծորեն խոստովանել է, որ Բրեդն իր համար ոչ միայն ամուսին ու գործընկեր է, այլ ավելին: Ջոլին պատմել է կինոնախագծի մասին, որտեղ նկարահանվում է Բրեդ Փիթի հետ միասին: Զույգը ծրագրում է նկարահանվել ֆիլմում, որը, ըստ Ջոլիի, լիովին տարբերվելու է այն ֆիլմերից, որոնցում նրանք միասին նախկինում նկարահանվել են:
«Բրեդն իմ ընտանիքն է, իմ սերը: Ինչպես յուրաքանչյուր ամուսնական զույգ, մենք էլ ունենում ենք խնդիրներ, բայց հաղթահարում ենք դրանք եւ առաջ շարժվում, որովհետեւ մեր սրտերում իսկական զգացմունք է ապրում: Ինձ դուր է գալիս Բրեդի հետ ժամանակ անցկացնել, երեխաներով զբաղվել, հանգստանալ ու աշխատել: Այժմ մենք աշխատում ենք հերթական համատեղ նախագծի՝ նոր ֆիլմի ուղղությամբ»:
Հարկ է նշել, որ Անջելինան չի բացահայտել ֆիլմի սյուժեն. «Հիմա չեմ կարող ձեզ ասել, թե ինչի մասին է մեր նոր ֆիլմը: Բայց գաղտնիք բացեմ. մենք միասին ենք նկարահանվում: Այն մարտաֆիլմ չէ, փորձարարական ֆիլմ է լինելու: Ինչ-որ առումով իմ եւ ամուսնուս համար փորձարկում: Այժմ շատերն են ասում, որ Բրեդն իրեն ռեժիսուրային է նվիրել: Բայց այդպես չէ: Դեռեւս վաղ է մտածել այդ մասին: Շուտով հանդիսատեսը նրան նոր ոճի մեջ կտեսնի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին