Բարի լույս, երկիր։ Ստուգիր կայունության շուրջ քո վերաբերմունքը։ Պատասխանեք հարցերին, իսկ հետո պատասխանները համեմատեք բանալու հետ։
1.Տրամադրությունս ամենից հաճախ փչանում է տանը։
2. Յուրաքանչյուր մանրուք մեր ընտանիքում վեճի պատճառ է դառնում։
3. Երբ ես տհաճություն եմ ունենում, ինձ միայնակ եմ զգում։
4. Արձակուրդների ընթացքում ավելի հաճելի է կնոջ կամ ամուսնու հետ հանգստանալ, քան միայնակ։
5. Չեմ սիրում կնոջս կամ ամուսնուս հետ կիսվել իմ ստեղծագործական կամ հանրային գործերով։
6. Երբ ինձ վատ եմ զգում, կինս կամ ամուսինս շատ զգույշ եւ ուշադիր է դառնում։
7. Ես ոչ մի անգամ ամուսնուցս կամ կնոջիցս կոպիտ բառ չեմ լսել։
8. Ինձ հաճույք է պատճառում կողակցիս մասին հոգ տանելը:
9. Վստահ եմ, որ ամուսնությունից հետո զույգերի սերը մարում է։
10. Կողակիցս սովորաբար քնքուշ է ինձ հետ։
11. Մեր բոլոր վեճերն արագ հաշտությամբ են ավարտվում։
12. Մենք միշտ նշում ենք մեր ամուսնության օրը։
13. Կողակիցս միշտ պատրաստ է դժվարին պահերին աջակցել։
14. Կողակցիս գրեթե բոլոր ընկերներն ինձ դուր են գալիս։
15. Իմ հոգսերը կողակիցս սրտին մոտ չի ընդունում։
16. Նախընտրում եմ ընկերներիս հետ առանց կողակցի հանդիպել։
17. Կողակիցս իմ աշխատանքի մասին վերապահումով է խոսում։
18. Մենք գրեթե միշտ միանման ենք գնահատում մարդանց արարքները։
19. Ես ու կողակիցս շատ ընդհանուր հետաքրքրություններ ու զբաղմունքներ ունենք։
20. Չեմ պատրաստվում փոխել սովորույթներս, եթե անգամ դրանք դուր չեն գալիս կողակցիս։
21. Կարծում եմ, որ ես ընտանիքում ավելի շատ պարտավորություններ ունեմ, քան իրավունքներ։
22. Ամուսնությունն իմ ազատությունն ավելի շատ սահմանափակեց, քան ես սպասում էի։
23. Պետք չէ զիջել կողակցին, այդ հանգեցնում է ենթարկվելուն ու անհավասարությանը։
24. Ինձ նյարդայնացնում է այն, որ բոլոր կենցաղային հարցերը ստիպված եմ միայնակ լուծել։
25. Չէի սպասում, որ կենցաղն այսքան ժամանակ եւ ուժ կպահանջի։
26. Ինտիմ հարաբերությունները մշտապես նպաստում են մեր հաշտեցմանը։
27. Չի կարելի հաշվի չառնել կողակցի տրամադրությունը:
28. Ես հազվադեպ եմ իմ վատ տրամադրությունը ցուցադրում տանը։
29. Եթե ընտանեկան կյանքը չի ստացվում, լավ կլինի անմիջապես բաժանվել։
30. Կողակիցս ինձ հասկանում է այնպես, ինչպես ոչ այլ ոք։
Բանալի
Այո - 4, 6-8, 10-14, 18, 19, 26-28, 30
Ոչ - 1-3, 5, 9, 15-17, 20-25, 29
Բանալու հետ յուրաքանչյուր համընկման դեպքում դուք 1 միավոր եք ստանում։
0-6 միավոր
Ամուսնությունը փլուզման եզրին է եւ միայն զույգերի երկկողմ ցանկությունը կարող է ինչ-որ բան փոխել հանգչող զգացմունքների մեջ։
7-14 միավոր
Կարելի է խոսել հարաբերություններում առկա որոշակի լարվածության մասին, բայց զուգընկերոջ զգացմունքների հանդեպ հարգանքն ու զիջելու կարողությունը կարող են դրական ազդեցություն ունենալ փոքր-ինչ սառած հարաբերությունների վրա։
15-24 միավոր
Կարելի է խոսել ընտանիքում առկա փոխհասկացողության բարձր մակարդակի եւ հավասար դրական մթնոլորտի մասին։ Եվ եթե անգամ վեճեր լինում են, ապա միշտ գտնվում են դրանք հարթելու միջոցները։
Նրանք, ովքեր 25-ից 30 միավոր են հավաքել, կարելի է միայն մեկ բան ասել. ԵՐՋԱՆԻԿՆԵՐ…
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)