Շուտով ամառ է։ Ամառը մեզ ուրախացնում է ոչ միայն ջերմությամբ եւ մրգերի ու բանջարեղենի առատությամբ, այլեւ ամբողջ օրգանիզմի վրա դրական ազդեցությամբ։ Ամռանը կարելի է հանգստանալ, լողափին արեւային լոգանք ընդունել, լողալ ծովում, քաղաքում զբոսնել եւ այլն։ Ամռանը շատերն արագ նիհարում են, լավ են քնում, ուժերի ու դրական էներգիայի հոսք ստանում, քանի որ արեւային օրը երկար է լինում։ Բացի այդ, ամռանը մազերն արագ են երկարում։ Բայց կան նաեւ բացասական գործոններ, որոնք թունավորում են մեր եւ մեր մազերի կյանքը։ Մազերը կարող են վնասել արեւի ճառագայթները, աղի ջուրն ու քամին։
Բացի այդ, մազերը հաճախ են այրվում արեւից։ Ի՞նչ պետք է անեն կանայք եւ ինչպե՞ս կարող են ամռանը պաշտպանել իրենց մազերը։

Մազերը լվանալուց հետո դրանք բնական ճանապարհով չորացրեք։ Ինչպես հայտնի է, վարսահարդարիչը վնաս է հասցնում մազերին, առավել եւս՝ ամռանը։
Ծովում լողալուց հետո մազերն անպայման լվացեք հոսող ջրով։ Խորհուրդ է տրվում նաեւ վարսերին պաշտպանիչ լոսյոն քսել։ Արեւի ուղիղ ճառագայթներից պաշտպանում են գլխարկները, գլխաշորերը։
Լավ կլինի մազերը հավաքել։ Այդպիսով, դուք նվազեցնում եք մազերի այն քանակը, որոնք կարող են վնասվել արեւի ազդեցությունից։
Մազերը սանրելու համար, անհրաժեշտ է բնական մազերով խոզանակ օգտագործել։ Բնական վիտամիններ պարունակող շամպուններ ու բալզամներ գնեք։

Ամռան ընթացքում անհրաժեշտ է արեւի ճառագայթներից պաշտպանող միջոցներ գնել։ Այդպիսի միջոցներն իրենց մեջ ներառում են սփրեյ, շամպուն, դիմակներ, որոնցում առկա բաղադրիչները կարող են մազերը պաշտպանել արեւից։ Բացի այդ, դրանց բաղադրության մեջ հիմնականում առկա են վերականգնող նյութեր։
Մազերի արդյունավետ պաշտպանությունն ապահովել կարելի է նաեւ այնպիսի միջոցներով, որոնք մազերի վրա երկար ժամանակ մնում են, այլ ոչ թե քսելուց հետո մաքրվում։ Այդպիսի միջոցներն են կրեմները, գելերը, մազերի լաքը։

Մազերը լվանալուց հետո ամեն անգամ սնուցող բալզամ օգտագործեք։ Այս միջոցը խոնավեցնում է մազերը՝ դրանք պաշտպանելով չորությունից եւ կոտրվելուց։
Ամռան ամիսներին մազերը հատուկ խնամք են ահանջում, այդ պատճառով ծանոթացեք մի քանի ցուցումների:
Անհրաժեշտ է մազերը հաճախակի լվանալ եւ կոնդիցիոներ օգտագործել։ Ամռանը այն կօգնի խուսափել մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրներից։
Տաք ժամանակ լավ կլինի փափուկ շամպուններ օգտագործել, հատկապես այդ կարեւոր է չոր եւ նորմալ մազերի համար։
Ցիտրուսի հիմքով շամպունը հարմար է այն կանանց, ովքեր յուղոտ եւ նորմալ մազեր ունեն։ Նաեւ թեթեւ կոնդիցիոներ է հարկավոր։
Յուրաքանչյուր տեսակի մազերի համար կոսմետիկ առանձնահատուկ միջոց ընտրեք։ Ամռանը ներկած մազերի գույնը կարելի է պահպանել գույնն ամրացնող եւ ֆիքսող միջոցներով։

Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ օգտակար վիտամինները ձեր մազերին թարմություն ու մետաքսե թավշություն կհաղորդեն։
Մազերն արեւից պաշտպանելու համար անհրաժեշտ է արեւից պաշտպանող միջոցների շարք օգտագործել։ Արեւի ճառագայթների տակ երկար մնալուց հետո սնուցող դիմակ քսեք։ Անհրաժեշտ է հիշել, որ արագ այրվում են բաց եւ կարմիր մազերը։ Ամռան ընթացքում կարող եք փոխել մազերի գույնը։
Աղբյուրը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ