Բարի լույս, երկիր։ Գիտե՞ք, որ ձեր սիրելի ուտեստները կարող են պատմել ձեր անձի, ձեր կենսակերպի մասին եւ ոչ միայն, քանի որ սննդի ընտրությունը թելադրվում է բնավորության գծերի բիոէներգետիկ պատճառներով։
Ցանկից ընտրեք առաջարկված հարցի ձեր նախընտրած տարբերակը եւ անմիջապես նայեք պատասխանը։
1. Այս մթերքներից որի՞ց վերջինը կհրաժարվեք:
ա) միս
բ) պանիր
գ) խմորային (բոլոր տեսակի թխվածքները)
դ) կաթնեղեն
ե) ձու եւ կարտոֆիլ
2. Ինչո՞վ եք նախընտրում շոգ օրերին հագեցնել ծարավը:
ա) առանց գազի հանքային ջուր
բ) կաթ կամ քաղցր լիմոնադ
գ) գարեջուր
դ) հյութ
ե) կոկտեյլ
3. Ձեր սիրելի ալկոհոլային կոկտեյլը:
ա) շամպայնով
բ) այն, ինչ Irish Cream-ով է պատրաստված
գ) թունդ ալկոհոլային խմիչքներով
դ) մի քանի լիկյորներից պատրաստված
4. Ձեր սիրելի համը
ա) դառը
բ) քաղցր
գ) կծու
դ) աղի
ե) թթու
5. Ի՞նչ ուտեստ եք ընտրում:
ա) պարզ, բայց օգտակար ու առողջ
բ) բազմազան
գ) հագեցած
դ) սովորական
Պատասխաններ
Պատասխանելով յուրաքանչյուր հարցին՝ անմիջապես նայեք պատասխանին ։
Հարց №1. սա ձեր վարքագծի ոճն է
ա. Իր ուժի եւ իրավացիության վրա վստահ անձ։ Չի հանդուրժում, երբ որեւէ մեկը փորձում է հակադարձել կամ մերժել։
բ. Դուք նախընտրում եք, որ ձեր կյանքում հովանավոր լինի, որի հետեւում դժվար պահերին հնարավոր կլինի թաքնվել։ Ժամանակը չէ՞ արդյոք ինքնուրույնություն սովորել։
գ. Դուք չափազանց անինքնավստահ եք։ Այստեղից էլ առաջանում են շրջապատից վիրավորվածությունն ու ձեր կասկածները։ Անհրաժեշտ է աշխատել ինքնագնահատականի վրա։
դ. Դուք մի քիչ էքսցենտրիկ եք։ Ծայրահեղությունից ծայրահեղության մեջ ընկնելը բնորոշ է ձեզ։ Այդ պատճառով էլ ձեզանից վախենում են ու ընկրկում։ Հարկավոր է աշխատել բնավորության ներդաշնակության վրա։
ե. Հակված չեք կոնֆլիկտների եւ չեք կարողանում ձեր կարծիքը պնդել նույնիսկ պարզագույն հարցերում։ Խորհուրդ ենք տալիս շատ լինել մարդկանց միջավայրում եւ հաճախ պնդել սեփական կարծիքը։
Հարց №2. Ձեր բաց լինելու աստիճանը
ա. Դուք ձեր խիստ նշաձողն ունեք, որով էլ չափում եք ձեզ եւ ձեր շրջապատին։ Մի մոռացեք, որ կարելի է նաեւ սխալվեք։
բ. Դուք անհավատալի գրավիչ, կենսուրախ ու բաց մարդ եք։ Ձեզ դուր է գալիս լինել ուրախ եւ աղմկոտ միջավայրի կենտրոնում։ Բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գաղտնի սենյակն ունենա, որտեղ ոչ ոք մուտք չունի։
գ. Դուք երբեմն պատրաստ եք ձեր հոգին բացել յուրաքանչյուր հանդիպածին, երբեմն էլ փակվում եք նույնիսկ ամենամտերիմների համար։ Մեր խորհուրդը. ավելի շատ ձեր ներքին ձայնին վստահեք։
դ. Դուք միշտ ապահովագրում եք ձեզ։ Ավելի լավ է ինչ-որ բան չասել, քան հետո ափսոսալ։ Սա ձեր նշանաբանն է։ Սովորեք վստահել մարդկանց։
ե. Չափազանց անկեղծությունն ու բոլորի հանդեպ բաց լինելը հոգնեցնում է շրջապատին։ Գուցե ժամանակն է սովորեք խնդիրներն ինքնուրո՞ւյն լուծել։
Հարց №3. Թուլանալու սովորույթ
ա. Ոչ միայնությանն ու այո դիսկոտեկներին ու ակումբներին։ Սա ձեր կյանքի ոճն է, քանի որ ձեզ օդի պես անհրաժեշտ է ուշադրություն, աղմուկ, ուրախություն։
բ. Լավագույն հանգիստը սիրելիի հետ բուխարու մոտ նստելն է:
գ. Դուք չեք սիրում եւ նույնիսկ վախենում եք թուլանալ, այդպես հնարավոր է իրավիճակը դուրս թողնել վերահսկողությունից։ Միաժամանակ, չեք ցանկանում ինչ-որ բանի մասին մտածել եւ հոգ տանել։ Հաճախ եղեք բնության գրկում, այնտեղ հնարավոր է ե՛ւ թուլանալ, ե՛ւ չմտածել հոգսերի մասին։
դ. Դուք սպասում եք, որ ինչ-որ մեկը կգա ու կզվարճացնի ձեզ, իսկ եթե նա չի գալիս, տրամադրությունը փչանում է։ Իսկ ամբողջ խնդիրը ձեր բնավորության մեջ է։ Խորհուրդ ենք տալիս յուրացնել մեդիատավ տեխնիկան եւ ճգնաժամային իրավիճակներում ինքներդ ձեզ օգնել։
Հարց №4. Զգացմունքայնություն
ա. Դուք փորձում եք կենսուրախ եւ ուժեղ լինել, եւ ստացվում է։ Բայց պարտադիր չէ մշտապես պահել այդ վիճակը, դուք իրավունք ունեք այլ զգացմունքներ նույնպես ունենալ։
բ. Ճակատագրի հարվածներից հետո արագ վերականգվելը մարդու գլխավոր հատկությունն եք համարում, բայց ինքներդ չեք կարողանում այդպիսին դառնալ՝ այդ նույն ճակատագրի հանդեպ ունեցած վիրավորանքից։ Անհրաժեշտ է կրճատել շրջապատի հանդեպ ունեցած պահանջները, այդ դեպքում կտեսնեք, որ վիրավորանքների թիվը կկրճատվի։
գ. Մարդկանց հետ փոխհամաձայնություն գտնելուն խանգարում է խոցելիությամբ ու հակասություններով կոկտեյլը։ Դուք գնահատում եք ե՛ւ աշխույժ խելքը, ե՛ւ լավատեսությունը, ե՛ւ թափանցիկությունը, միաժամանակ նաեւ տխրությունը, հուսահատությունն ու բացասական էմոցիաները։ Ձեզ հետ շատ բարդ է։
դ. Սեքսուալ եւ ինտելեկտուալ բարձր ներուժ՝ խառնված վախի հետ։
ե. Համառություն, նպատակասլացություն եւ իշխանատենչություն։ Այդպես կարելի է նաեւ լիրբ դառնալ։
Հարց №5. Կյանքի հանդեպ վերաբերմունք
ա. Դուք կոկիկ ու կարգապահ եք։ Ամեն հարցում պետք է ձեր կարգ ու կանոնը լինի, օրենքն ու սկզբունքը, եւ դրանում դուք համոզված եք։ Հարկավոր է երբեմն խախտել օրինաչափությունը եւ գործել հակառակ կանոններին։
բ. Դուք էքսցենտրիկ եք, իսկ այդ նշանակում է, որ ձեզ հետ հետաքրքիր է։ Դուք այդ զգում եք եւ հակված եք արտաքին արդյունքներին՝ անտեսելով ներքին վերլուծությունը։
գ. Դուք պայթյունավտանգության աստիճանի էմոցիոնալ եք։ Դրանում ձեր բարդույթներն են մեղավոր։
դ. Դուք խաղաղասեր եք, բայց նաեւ համառ։ Ձեզ պետք է ակտիվ հանգստով զբաղվել։
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել