Շատ կանայք ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների ժամկետներին եւ պահպանման պայմաններին եւ սկսում են օգտագործել ժամկետանց միջոցներ, ինչը վնաս է պատճառում մաշկին։ Դա իսկապե՞ս այդպես է։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս հարցը։
Իհարկե, շատ դժվար է բաժանվել սիրելի միջոցներից, հատկապես այն դեպքում. եթե տարայի մեջ դեռ մնացել է մեծ քանակությամբ կոսմետիկա։ Սակայն դրանք նորերով փոխարինելը անհրաժեշտություն է։ Չէ՞ որ ժամկետանց հարդարման պարագաների օգտագործումը կարող է վնասակար հետեւանքներ ունենալ։
Ժամկետանց կոսմետիկայի պատճառած վնասները
Ժամկետանց կոսմետիկ միջոցները շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մի շարք մանրէների զարգացման համար, իսկ եթե դրանք հայտնվեն արյան մեջ, ապա կարող են վարակի հանգեցնել. առաջանում են դերմատիտ, ալերգիա, ցան եւ շատ ավելի լուրջ հիվանդություններ։ Աչքերի ժամկետանց կոսմետիկ միջոցների պատճառով կարող են ի հայտ գալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կոնյուկտիվիտ, բլեֆարիտ, կատարակտ։ Ժամկետանց տոնային կրեմի մեջ կարող են «տեղակայվել» ստաֆիլոկոկներ, իսկ դիմափոշու մեջ՝ միկրոտիզեր։
Ժամկետանց կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ առկա նյութերը կարող են քայքայվել եւ նոր, վնասակար միացություններ առաջացնել, ինչի արդյունքում կոսմետիկ միջոցը կորցնում է իր նախնական հատկությունները։
Ժամկետանց կոսմետիկայի հիմնական ցուցիչները
Նույնիսկ եթե հարդարման պարագաների ժամկետը դեռ չի լրացել, այն, միունույն է, կարող է փչանալ։ Իսկ թե ինչպես կարելի է հասկանալ, որ կոսմետիկ միջոցը այլեւս ենթակա չէ օգտագործման համար, պետք է հետեւել ստորեւ ներկայացված ցուցիչներին։
Երբ կոսմետիկ միջոցից տհաճ հոտ է գալիս։
Կոսմետիկայի կազմությունը փոփոխվում է կամ տարասեռ զանգվածի է վերածվում։
Երբ կոսմետիկ միջոցների օգտագործումից ալերգիկ ռեակցիաներ կամ այլ բացասական հետեւանքներ են առաջանում։
Փորձեք խուսափել ուրիշի օգտագործած կոսմետիկայից, եւ պետք է ազատվել այն կոսմետիկ միջոցներից, որոնցից օգտվել եք, երբ Ձեզ մոտ կոնյուկտիվիտ, հերպես եւ այլ վարակիչ հիվանդություններ են եղել։
Հարդարման պարագաները պետք է պահել չոր, արեւի ուղիղ ճառագայթներից եւ ջեռուցող սարքերից հեռու մի վայրում՝ ավելի երկար օգտագործելու համար։ Փորձեք գնել ավելի կոսմետիկ միջոցի ավելի փոքր տարողությամբ եւ բաժնաչափիչ (դոզատոր) ունեցող ապրանքներ։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 24 մայիսի
«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը11:32, 24 մայիսի
Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին11:05, 24 մայիսի
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան10:59, 24 մայիսի
Ոճային․ Անելյա Գուբրյանի գարնանային լուքը10:03, 24 մայիսի
Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակն անշարժ գույք են գնել Դուբայում (ֆոտո)09:00, 24 մայիսի
ՄԱՅԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:49, 23 մայիսի
Ոճային ու համարձակ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը23:03, 23 մայիսի
Բիլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանից ապրում է Տուրետի համախտանիշով22:38, 23 մայիսի
Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 23 մայիսի
Թողարկվել է «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի առաջին թրեյլերը21:45, 23 մայիսի
«Շատ անուշիկ»․ Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը21:12, 23 մայիսի
Հարաբերությունները բարելավելու ութ միջոց