Մարտին Յորգանցը նույնիսկ իր 66 տարեկան հասակում այնքան էներգիա ունի, որ շատ դժվար է պատկերացնել, որ նա հասցրել է մի քանի սերնդի սիրելի երգիչներից մեկը լինել: Հանդիսանալով բազմաթիվ մրցանակների տեր՝ նա ոմանց նման չի մոռացել իր հայ լինելը, այլ իր ազգի դժվար պահերին եղել է ժողովրդի կողքին՝ օգնելով երկրաշարժի զոհերին: Սակայն իրականում մենք նրա մասին գրեթե ոչինչ չգիտենք:
Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:
Իմ ծնողները ծնվել են Թուրքիայում, հայրս Օրդու քաղաքում, իսկ մայրս՝ Անկարայում: Ես ինքս ծնվել եմ Ստամբուլում: Հայրս մահացավ, երբ ես 19 տարեկան էի: Մայրս ստիպված էր ինձ հետ Փարիզ տեղափոխվել 1968 թվին: Այժմ ես ապրում եմ Փարիզում եւ Կանադայի Մոնրեալ քաղաքում: Քիչ հետո կբացատրեմ ինչու:
Ինչպե՞ս որոշեցիք երգել:
Տարիներ առաջ Փարիզում ռեստորան ունեի, որտեղ ամեն երեկո երգում էի: Բայց հետո մի օր որոշեցի, որ պետք է փակեմ ռեստորանս եւ զբաղվեմ երաժշտությամբ: Այժմ ես շրջում եմ աշխարհով մեկ եւ երգում այնտեղ, որտեղ հայեր կան: Վերջին համերգներս եղել են Գերմանիայում եւ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:
Իսկ ձեր ընտանի՞քը:
Ընտանիքս... Այժմ ես ամուսնացած եմ երկրորդ անգամ: Արդեն 14 տարի է: Կինս՝ Կալինան, հայ է, ծնվել է Պոլիսում եւ ապրել է Մոնրեալում: Առաջին ամուսնությունից ունեմ 27 տարեկան որդի, անունն Արտաշես է: Նա ապրում է ԱՄՆ-ում:
Ինչո՞վ եք զբաղվում, երբ ազատ եք:
Երբ ազատ ժամանակ եմ ունենում, հեծանիվ եմ նստում եւ շրջում Փարիզի փողոցներով: Նրանք շատ հետաքրքիր են իրենց պատմությամբ: Բացի այդ նոր երգեր եմ գրում:
Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:
Այս տարի: Այդտեղ եմ եղել իմ համերգներով, որոնք կազմակերպել էր Սփյուռքի նախարարությունը: Ելույթ եմ ունեցել 8 տարբեր քաղաքներում: Ուզում եմ նշել, որ ամեն տարի գալիս եմ համերգներով Հայաստան: 1988 թվականից մինչ այսօր ունեցել եմ 138 համերգ՝ 89-ը՝ Մարզահամերգային համալիրում, 12-ը՝ Ղարաբաղում, իսկ մնացածը տարբեր մարզերում:
Ի՞նչն եք ամենից շատ հիշում մեր երկրից:
Ես տեսել եմ Հայաստանի ամենադժվար՝ երկրաշարժի օրերը եւ տեսնում եմ այսօրվա Հայաստանը, որն օրեցօր գեղեցկանում է ի շնորհիվ իր ժողովրդի, երիտասարդների եւ իմ շատ սիրելի տաղանդավոր փոքրիկների, որոնք հիանալի երգում եւ պարում են:
Ձեր երգերն այսօր այնքան չեն լսում, որքան տարիներ առաջ...
Իմ երգերը սերնդեսերունդ են տարածվում: Եվ շատ շուտով նոր երգեր կհայտնվեն, որոնք անպայման դուր կգան հանդիսատեսին: Բացի այդ, այսօր Հայաստանը ունի հարյուրավոր երգիչներ, շատերը լավն են եւ հաջողակ...
Խոսո՞ւմ եք հայերեն:
Այո, եւ խոսում եմ եւ գրում: Պոլսո Մխիթարյան վարժարանն եմ ավարտել:
Ի՞նչ կցանկանայիք ասել այն Հայաստանում ապրող մարդկանց, ովքեր սիրում են ձեր երգերը եւ ջերմությամբ են հիշում ձեզ:
Իմ շատ սիրելի Հայաստանի ժողովրդին կասեմ, որ ես ինձ համարում եմ հայկական ամեն մի ընտանիքի անդամ, ինչպես նաեւ փոքրիկների ընկեր: Հայաստանը շատ շատ եմ սիրում, ամեն տարի գալիս եմ համերգներով: Իսկ մինչ մեր հանդիպում հետեւեք ինձ YouTube-ով եւ Facebook-ով: Ասեմ, որ մի քանի ամիս հետո նորից կտեսնվենք:
Հարգանքներով եւ համբույրներով՝ Ձեր Մարտին Յորգանց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում