Օրը բարենպաստ չէ ռոմանտիկ ծանոթությունների եւ հանդիպումների համար: Լավ կլինի, եթե կրքերի փոխարեն այսօր նախընտրեք ավելի հանգիստ եւ ընտանեկան մթնոլորտ, օրինակ՝ համատեղ կինոդիտում կամ ընթրիք ռեստորանում:
ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ քննադատաբար մոտենալ հակառակ սեռի հետ ձեր շփմանը: Միգուցե դուք չափազանց ամաչկոտ եք կամ հակառակը՝ չափից դուրս ազատ սիրելիի հետ: Խոյերն այսօր պետք է փորձեն բացահայտել իրենց բացասական կողմերը, որպեսզի ազատվեն դրանցից: Շատ շուտով դա կարող է նրանց մեծ օգուտ տալ անձնական կյանքում:
ՑԼԵՐ
Այսօր ժամադրության սկզբում ձեզ կարող է թվալ, որ երեկոն փչացել է, եւ այլեւս ոչինչ չի կարող բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ: Ձեր սիրելին գուցե թանկ նվեր է պատրաստել ձեզ համար, եւ այն ամենը, ինչ պահանջվում է ձեզանից՝ սիրելիին չխանգարելն է, որպեսզի նա զարմացննի եւ ուրախացնի ձեզ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիի հետ զրույցի ժամանակ դուք կարող եք խուճապի մատնվել: Հնարավոր է՝ դուք ձեզ ոչ այնքան ինքնավստահ զգաք՝ մտավախություն ունենալով, որ այդ ինքնավստահության պակասը աչքի է ընկնում եւ բացասաբար բնութագրում ձեզ: Սակայն այսօր պետք չէ անզգա ձեւանալ. միեւնույն է, չի ստացվի: Երկվորյակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին որ կան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ ներդաշնակության հասնելու համար ստիպված կլինեք որոշ փոփոխությունների գնալ: Միգուցե հարաբերություններում դուք սիրում եք լարված կրքեր, դրամատիկ զարգացումներ, անսպասելի պոռթկումներ, բայց այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացեք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ ձեր զուգընկերներին, այլապես նրանց նյարդերը պարզապես չեն դիմանա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրային հարցերում կազատվեք վեհ գաղափարներից: Նույնիսկ եթե դուք ռոմանտիզմի եւ զգացմունքային երազանքների սիրահար եք, այսօր ձեզ մոտ կգերիշխեն կենդանական զգացումները՝ որոշակի ցանկություններ արթնացնելով: Պետք չէ ամաչել այդ պոռթկումներից: Սիրելին կգնահատի ձեր անմիջականությունը, թեթեւությունը եւ ցանկացած րոպեն վայելելու ցանկությունը:

ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ստիպված կլինեք դեմ առ դեմ հանդիպել ձեր անցյալին: Գուցե դա լինի հաճելի եւ ռոմանտիկ հիշողություն, իսկ միգուցե հանդիպում նրանց հետ, ովքեր ձեզ մոտ հակասական զգացմունքներ են առաջացնում: Համենայն դեպս, ինչ էլ Կույսերը զգան՝ սեր, ատելություն կամ թախիծ, պետք չէ թույլ տալ անցյալում եղած իրադարձություններին ներխուժել իրենց կյանք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ սիրելիիի հետ հանգստանալու հնարավորություն կընձեռվի: Դա վերաբերում է թե ֆիզիկական, թե հոգեկան հանգստին: Գուցե վերջերս դուք եւ ձեր սիրելին բարդ օրեր եք անցկացրել, երբ դժվարությամբ եք հասկացել միմյանց: Այսօր Կշեռքներին իրավիճակը փոփոխելու հնարավորություն կընձեռվի, եւ նրանք սիրելիի հետ միասին ժամանակ կանցկացնեն առանց իրենց քնքուշ զգացմունքները թաքցնելու, որը կարող է մի շարք խնդիրներ լուծել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի խորհրդի համար դիմեք ոչ միայն աստղերին, այլեւ սեփական երազներին: Եթե վերջերս ձեզ որեւէ հարց է անհանգստացրել սիրային հարաբերություններում կամ չգիտեիք, ինչ անել, ապա այսօրվա երազները կարող են շատ հարցերի պատասխաններ տալ եւ ակնարկել, թե ինչպես գործել հետագայում: Պետք է փորձել սեփական երազը մեկնաբանել որպես այլաբանություն կամ դիմել լավ երազահանի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք պետք է ձեր գործնականը զոհեք հանուն անձնական հարաբերություններիշ: Դժվար թե սիրելիին դուր գա, եթե Աղեղնավորները, նրանց հետ մենակ մնալով, անընդհատ իրենց աշխատանքային անհաջողությունների մասին հիշեն: Դրա պատճառով թյուրիմածություններից խուսափելու համար նրանք պետք է փորձեն խուսափել այդ թեմայից, իսկ բջջային հեռախոսը եւ էլկետրոնային հասցեն դարձնեն անհասանելի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դժվար թե ձեզ հաջողվի զսպել ձեր զգացմունքները: Եթե ձեր ընտրյալը դեռ չգիտի ձեր զգացմունքների մասին, ապա այսօր դուք հեշտությամբ ընդունակ եք ցուցադրել դրանք. Դրանք գրված կլինեն ձեր ճակատին: Իսկ եթե Այծեղջյուրները դեռ նոր են հաստատում ռոմանտիկ հարաբերությունները, ապա այսօր այդ մասին կպատմեն իրենց ծանոթներին եւ ընկերներին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը սիրո հարցում հաջողություն են խոստանում Ջրհոսներին: Իրավիճակը չափազանց բարենպաստ ուղղությամբ է զարգանում նրանց համար, ինչպիսի նպատակներ էլ նրանք առաջադրեն՝ ռոմանտիկ երեկո անցկացնել սիրելիների հետ, թե հետաքրքիր ծանոթություն հաստատել: Եթե Ջրհոսները ցանկանում են իրենց վրա հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր դուր են գալիս իրենց, պետք չէ վախենալ չափազանց շքեղ տեսք ունենալուց: Կեղծ համեստությունը այսօր հակացուցված է:

ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս բաց պահել աչքերը եւ ականջները ցանկացած տեղեկությունների համար, հատկապես այնպիսի տեղեկությունների, որոնք կստանաք սիրելիից: Ձկներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն նրանց խոսքերին, այլ այն ամենին, ինչ թաքնված է դրանց ներքո: Հետեւեք սիրելիի շարժումներին, հայացքին եւ դեմքի արտահայտությանը. հավանաբար այսօր նրանք կփորձեն ձեզ կարեւոր ակնարկ անել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը11:18, 23 սեպտեմբերի
Մոնիկա Բելուչի. «Կամ ծերանում ես և ընդունում այն արժանապատվորեն, կամ մահանում ես»10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից10:21, 23 սեպտեմբերի
Լյուիս Համիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպումների մանրամասները՝ հեծանվավազք, շամպայն և փարիզյան գիշերային զբոսանք09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
Շքեղությունը կորցնում է իր փայլը. Մերձավոր Արևելքում պատերազմը սրում է համաշխարհային շքեղության ճգնաժամը